ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի հիմնական թիրախը Վայոց Ձորն է՝ Ջերմուկը, մյուս երկու ուղղությունները շեղող են. Արմեն Մանվելյան 09/14/2022 22:29 | Քաղաքական
«Այս պահին Ադրբեջանի հիմնական թիրախը, իմ կարծիքով, Վայոց Ձորն է՝ Ջերմուկը, մյուս երկու ուղղությունները շեղող են։ Եթե քարտեզով նայենք, դեպի Նախիջեւան ամենակարճ ճանապարհն է անցնում Վայոց Ձորով »,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասաց էներգետիկ եւ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմում Ադրբեջանի հետապնդած ռազմակավարական հնարավոր նպատակներին։
Նրա կարծիքով, Ադրբեջանն այս փուլում փորձում է Հայաստանից որոշակի տարածքներ վերցնել՝ որքան շատ, այնքան լավ, որոնց շուրջ կսկսի առեւտուրը, այսպես կոչված, խաղաղության օրակարգի սցենարով։ «Եթե հավատանք այս վարչապետ կոչվածի ելույթին, Վարդենիսում մենք արդեն իսկ տարածքներ ենք կորցրել։ Ադրբեջանի նպատակն է հնարավորինս շատ տարածքներ գրավել, որպեսզի հետագայում զորքերը հետ քաշի եւս մեկ նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայի գնով, որտեղ Հայաստանը ամբողջությամբ կհրաժարվի Արցախից, միջանցքը կհանձնի Ադրբեջանին։ Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ, ի դեմս ՀՀ այսօրվա ղեկավարության, գործ ունեն թույլ, վախկոտ, դավաճան քաղաքական իշխանության հետ ,-ասաց Մանվելյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն օգտվում է նաեւ գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակից։
«Եթե ռեալ պոլիտիկի դիրքերից նայենք նրա քայլերին, ապա դրանք հասկանալի են, մարտավարական առումով Ադրբեջանը շատ բան է շահում, քանի որ հայկական կողմը վերջին 2 տարում ոչինչ չի արել բանակը վերազինելու, դիրքերն ամրացնելու համար»,-հավելեց փորձագետը։
Անդրադառնալով դիտարկմանը, թե Փաշինյանը ինչպես երեկ, այնպես էլ այսօր խորհրդարանում պնդեց, թե չի պատրաստվում որեւէ միջանցք տրամադրել Ադրբեջանին, Արմեն Մանվելյանն ասաց․«Եթե իր բոլոր քայլերը վերլուծենք՝ սկսած 44-օրյա պատերազմից եւ հենց այն հայտարարությունից, թե ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի, կհասկանանք, որ այդ հայտարարությունը եւս նույն տրամաբանությունն է։ Փաշինյանը այս գլխից պատրաստ է զիջման, նրան ինչ-որ առիթ է պետք , իսկ այդ առիթը պատերազմն ու ռազմական գործողություններն են՝ հերթական անգամ զիջման ճանապարհով կանգնեցնում է ռազմական գործողությունները՝ ասելով, թե ես փրկել եմ այսքան մարդու կյանք։ Դրա համար է նաեւ շեշտում, որ արդեն 105 զոհ ունենք։ Սա հերթական անգամ Հայաստանը կապիտուլյացիայի տանելու ճանապար է»։
Մանվելյանը հիշեց, թե 44-օրյա պատերազմի օրերին ինչ «անզիջում» կերպարի մեջ էր մտել Փաշինյանը, երբ նրանք մի քնաի անգամ առաջարկվել էր դադարեցնել պատերազմը եւ նա մերժել էր։ «Այդ «անզիջում» կերպարի հետեւում թաքնված է ավելի շատ զիջելու տրամաբանությունը» ,-շեշտեց մասնագետը։
Նկատենք, որ այսօր ԱԺ-ում իմքայլականների հարցերին պատասխանելիս Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը առաջարկությունների նոր փաթեթ է ներկայացրել Ադրբեջանին եւ , որ ինքն այն Բրյուսելում առձեռն փոխանցել է Ադրբեջանի նախագահին։Նա ասաց․«Որ պահին իրենք այդ առաջարկությունն ընդունեն, մենք պատրաստ ենք անմիջապես անցնել դրա իրագործմանը»։ Ըստ Փաշինյանի, փաթեթը մինչ այս իր արած հրապարակային հայտարարությունների մասին է ՝ հայկական կողմը պատրաստ է ճանապարհներ բացել, տալ և ստանալ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից