ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հին քարտեզը դրեք Ձեր առաջ, կարդացեք այդ գյուղերի անունները եւ ճիշտ հետեւություններ կանեք․ Մովսես Հակոբյան 09/14/2022 23:05 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանը ռազմական գործողությունների միջոցով ճանապարհի՝ միջանցքի խնդիրն է լուծում։ «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ – գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանի սուվերեն տարածիքի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։
«Խնդիրը, որը դրել է Ադրբեջանն իր առջեւ, ուզում է լուծի։ Փաշինյանը Ազգային Ժողովում ասել է, թե Ադրբեջանի խնդիրները որոնք են»,-ասաց Մովսես Հակոբյանը՝ հավելելով․ «Մեր թշնամին իր հարցերը լուծում է ռազմական ճանապարհով։ Հին քարտեզը դրեք Ձեր առաջ, կարդացեք այդ գյուղերի անունները եւ ճիշտ հետեւություններ կանեք»։
Գեներալ-գնդապետը համոզված է, որ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության համար անակնկալ չէր։
«Ես երկու տարի առաջ եմ ասել, որ դա լինելու է եւ ուղղություններն եմ ասել, թե որտեղ է լինելու։ Ավելի վաղ ՝ դեռ 2022 թվականի մարտի 11-ին -«Փաստինֆո» հետ զրույցում Մովսես Հակոբյանը, ըստ էության, ճշգրիտ կանխատեսել էր Ադրբեջանի հնարավոր հարձակման ուղղությունները՝ ասելով․«Մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմաններին ռազմական գործողություններ են սպասվում։ Ուղղությունները լինելու են՝ Սյունիքում, Վարդենիսում, Տավուշում, չի բացառվում նաև՝ այլ ուղղությամբ»։
Հարցին, փաստորեն կա՞ր հնարավորություն կանխելու այս սցենարը, Մովսես Հակոբյանը պատասխանեց․«Ինձ համար՝ հա, իրենց համար՝ չգիտեմ։ Պետք էր պատրաստվել մարտահրավերներին։ Ժամանակին պետք էր կանխորոշել երկրի առջեւ ծառացած վտանգենրը եւ այդ ուղղությամբ աշխատանք տարվեր»։
Մովսես Հակոբյանի խոսքով ՝ Հայաստանը պետք է ճիշտ արտաքին քաղաքականություն վարի։ Անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունները դիմել են ՀԱՊԿ-ին եւ ՄԱԿ-ի ԱԽ-ին Մովսես Հակոբյանն ասաց․ «Առաջին հերթին ինքը պիտի դիմի իր ժողովրդին, որովհետեւ որեւէ երկիր չի գալու իր համար պատերազմի։ Եթե ժողովրդին դիմի եւ ժողովուրդը գործուն քայլեր կատարի երկրի պաշտպանության համար, այդ ժամանակ մենք աջակիցներ եւ բարեկամներ կունենանք»։
Դիտարկմանը, թե ի՞նչ պիտի անի ժողովուրդը,բոլորը հասկանում են, որ համակարգը պետք է աշխատի, Մովսես Հակոբյանը նշեց․ «Խոսքը ղեկավարի մասին է։ Երկրի ղեկավարությունը պետք է դիմի ժողովրդին եւ միջոցներ ձեռնարկի իր ժողովրդին համախմբելու, մոբիլիզացնելու, երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար»։
Ի պատասխան հարցին, թե իատեսակա՞ն է արդյոք համախմբվել մի մարդու շուրջ, որը ժողովրդին մեկ անգամ պարտության է տարել, իսկ երեկ էլ խորհրդարանում , փաստացի, խոստովանեց, որ իր առաջարկած այպես կոչված խաղաղության օրակարգը ձախողվել է, Մովսես Հակոբյանը կարճ պատասխանեց՝ դա ժողովուրդը պետք է որոշի։
Հարցին , կհաջողվի՞ արդյոք Ադրբեջանին լուծել իր առջեւ դրված խնդիրը, Մովսես Հակոբյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ իրավիճակին չի տիրապետում։ Ինչ վերաբերում է հարցին, թե այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանով, հնարավո՞ր է երկիրը մինիմալ կորուստներով դուրս բերել այս իրավիճակից, Հակոբյանն արձագաքեց, թե քաղաքականությունից հեռու մարդ է եւ քաղաքական գնահատականներ չի տա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ