ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գիտե՞ք ինչ է պատասխանել Նիկոլը․․․ Ոչ մի բան»․ Վրթանեսյան 09/13/2022 22:08 | ԼՐԱՀՈՍ
Դիտարկենք այսօր հանրային դաշտ նետած երկրորդ քարոզչական թեզը, այն է. «Պետք է համախմբվել Նիկոլի շուրջ»։ Երկար ստացվեց տեքստը, բայց անպայման կարդացեք մինչև վերջ, մի քանի կարևոր նկատառում կա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Քննական մտածողությամբ մարդուն Նիկոլի շուրջ համախմբվելու գաղափարն առաջին հայացքից, բնականաբար, անհեթեթ կթվա. իմաստը՞ միավորվելու 44-օրյա պատերազմը տանուլ տված ու պարտությունների շարանն անընդհատ նոր պարտություններով համալրող անձի շուրջ։
Եւ այնուամենայնիվ այս թեզի դեպքում էլ չերևացող խորը հոգեբանական շերտեր կան...
Նախ՝ «մարդ» սոցիալական էակը, էվոլոյուցիայի ընթացքում սովորել է արտաքին լուրջ սպառնալիքների դեպքում համախմբվել իր նմանների հետ, ընդհանուր վտանգներին միասին ավելի արդյունավետ դիմագրավելու համար։ Սա կենսապայքարի հարյուր հազարամյակների ընթացքում մեր մեջ ձևավորված հոգեբանական մեխանիզմ է։
Երկրորդը՝ այս մեխանիզմը արքետիպերի տեսքով ամրապնդված է նաև մեր պատմակամշակութային ժառանգության մեջ. Վարդանանց պատերազմից ու Սարդարապատից մինչև Վազգեն Սարգսյանի հայտնի կոչը մահապարտներին։
Բնավ պատակահականություն չէ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլը շահագործեց (exploited) հենց այդ արքեթիպը և փոխանակ նորմալ մոբիլիզացիա անելու, կոչ արեց ժողովրդին «30 հոգանոց ջոկատներ կազմել, ձեր մեջից հրամանատար ընտրել», ինչին արձագանքեցին հարյուրավոր մարդիկ և անպատրաստ ու առանց նորմալ սպաների ուղարկվեցին մսաղաց...
Նիկոլը՝ ձևանալով մեզնից մեկը, կրկին փորձում է խաղալ մեր մեջ թե՛ էվոլյուցիոն հոգեբանության, թե՛ պատմամշակութային արքեթիպերի մակարդակներում խորը արմատավորված այդ համոզմունքի վրա։
Իր այս խաբեության զոհը չդառնալու համար հարկավոր է հստակ գիտակցել, որ Նիկոլը սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը, որ նա ոչ թե ներքաղաքական դաշտի մրցակից է, որի հետ հակասությունները արտաքին վտանգի դեպքում պետք է դնել մի կողմ, այլ նա հենց այդ արտաքին վտանգի «դեսպանն» է Հայաստանում։
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ. 44-օրյա պատերազմի օրերին ՀՀ և Արցախի նախորդ նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հավաքվել են մեկ սեղանի շուրջ ու հանուն պետության ապագայի մի կողմ դնելով իրենց հնուց եկող տարաձայնությունները, պայմանավորվել միավորվել իրենց ջանքերն ու հնարավորությունները ստեղծված ծանր իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար։ Այս մարդիկ ասել են Նիկոլին, որ պատրաստ են համախմբվել և ամեն ինչ մի կողմ դնելով՝ աջակցել իրեն Արցախը և ընդհանրապես Հայաստանը փրկելու համար։
Գիտե՞ք ինչ է պատասխանել Նիկոլը։
Ոչ
մի
բան։
Ուղղակի արհամարհել է առաջարկը։
Իմացեք այս մասին, երբ ձեզ հերթական անգամ կփորձեն խաբել «Նիկոլի շուրջ համախմբվելու» քարոզչական թեզով։
* * *
Այսօր նախաձեռնություն տեսա, որով առաջարկվում է ՀՀ նախագահներին, Վեհափառին, ԱԳՆ և ՊՆ նախկին նախարարներին մի սեղանի շուրջ նստել ու համախմբման գործընթաց սկսել։ Բնականաբար առանց Նիկոլի,- գրել է նա»։
Կարծում եմ, որ որպես առաջին քայլ սա կարևոր է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ