ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ կառավարության անպատասխանատու աշխատանքի ու ադրբեջանական հանցավոր արարքների հետևանքով այսօր արդեն հնարավոր չէ օգտագործել Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը. Թաթոյան 09/13/2022 16:41 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կառավարության անպատասխանատու աշխատանքի ու ադրբեջանական հանցավոր արարքների հետևանքով այսօր արդեն հնարավոր չէ օգտագործել Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը, քանի որ այն ՀՀ կառավարությունը ևս կառուցվել է այնպես, որ գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների նշանառության տակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Հենց այս գիշեր՝ սեպտեմբեր 13-ին ադրբեջանական զինված ծառայողները թիրախավորել են այդ ճանապարհը, այդ թվում՝ շտապ բժշկական օգնության մեքենա։
Այլընտրանքային ճանապարհը թիրախավորելով ու թույլ չտալով այն օգտագործել՝ ադրբեջանական զինված ծառայողները մտադրված հումանիտար ու մեկուսացման խնդիրներ են առաջացնում Սյունիքի քաղաքացիական բնակավայրերի, խաղաղ բնակիչների համար։
Սա այն ճանապարհն է, որը ՀՀ կառավարությունը սկսեց կառուցել Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհն ադրբեջանական զինված ծառայողների կողմից անօրինական արգելափակելուց հետո՝ ադրբեջանական զինծառայողներին հեռացնելու փոխարեն։
Ավելին, փոխվարչապետի, կառավարող խմբակցության պատգամավորների ու այլ պաշտոնյաների մակարդակով, հանուն սեփական քաղաքական ու անձնական շահերի, սկսվեց անպատասխանատու հայտարարությունների արշավ՝ հիմնավորելու համար, որ ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումը խնդիր չէ ու որ ճանապարհն անվտանգ է։
Այլընտրանքային ճանապարհը գովերգելու գործին միացել էր նաև Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ը՝ իր ռեպորտաժներով։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում մենք հավաքագրել էինք բոլոր խնդիրները, որոնք առաջանալու էին այլընտրանքային այդ ճանապարհը շահագործելուց հետո։
Փաստերով հիմնավորել էի, որ չի կարելի կառուցել ադրբեջանական թիրախի ներքո գտնվող ճանապարհ, որ իրականում խնդիրը պետք է լիներ ադրբեջանական հանցավոր զինված տեղակայումները հեռացնելը, այլ ոչ թե նրանց թիրախավորման տակ ճանապարհ կառուցելը՝ առանց մտածելու անվտանգության մասին։
Այդ ժամանակ դեռ Կապանի համայնքապետարանը Կառավարությանն իրավացիորեն առաջարկել էր, որպես միջանկյալ լուծում, կառուցել այլ տեղով անցնող ճանապարհ (անձամբ անցել բոլոր այդ տեղանքներով), որը բավական անվտանգ էր ու ռեսուրսների առանձնապես ներդրում էլ չէր պահանջում, բայց Կառավարությունը մերժել էր այդ առաջարկը՝ առանց որևէ պատճառաբանության։
Հրապարակում եմ ամիսներ առաջ արված լուսանկարներ, որտեղ երևում է ադրբեջանական զինված անօրինական տեղակայումները, Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհը և Կառավարության կողմից կառուցվող այլընտրանքային ճանապարհը։
Այս պահի դրությամբ հավաքված փաստերը նաև վկայում են, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են Կապան համայնքի Ներքին հանդ, Շիկահող ու Սրաշեն գյուղերի ուղղությամբ»,- գրել է Թաթոյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից