ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր սահմանը Հանրապետության հրապարակով է անցնում, քանի որ թշնամին նստած է կառավարության շենքում․ Վրթանեսյան 09/13/2022 19:54 | ԼՐԱՀՈՍ
Նորից սկսեցին շրջանառել «Փոխանակ Նիկոլից բողոքեք, գնացեք սահման պահեք» (որպես տարբերակ՝ «խրամատ փորեք») լրիվ ապուշ, և այնուամենայնիվ շատերի վրա ազդող նիկոլական քարոզչական թեզը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Տրամաբանորեն այն վաղուց ոչնչացված է, որովհետև արդեն բազմիցս տեսել ենք, թե ինչպես է Նիկոլը ստորագրությամբ կամ բանավոր «ըմբռնումով» թշնամուն հանձնում նույն այդ փորված խրամատները և տղերքի պահած դիրքերը։
Հիշում եմ, 2020-ի նոյեմբերին, արդեն պատերազմից հետո Նիկոլի պարկետային «ֆիդայիներից» մեկը ՖԲ-ում կոչեր էր անում փողոց դուրս գալու փոխարեն գնալ իր հետ խրամատ փորելու, մինչև կոնկրետ հարց չտվեցի, թե որտեղ է փորում և ինչպես կարող եմ իրեն միանալ։ Ամեն կերպ պատասխանից խուսափեց՝ վերջում հայտարարելով, թե իբր ռազմական գաղտնիք է իր գտնվելու վայրը։ (հիշում եք, չէ՞, առաջարկում էր միանալ իրեն)։ Ի դեպ, սույն հորքուրի գանդիկը հիմա պաշտոն ունի։
Բայց այս ապուշ թեզը շատ ազդեցիկ է ոչ թե տրամաբանական, այլ հուզական հարթությունում։ Նորմալ մարդկանցից շատ-շատերը մեղքի խորը զգացողություն ունեն, որ այս պայմաններում բավականաչափ չեն անում երկրի համար։
Այս իրավիճակում շատերս մեզ մեղավոր ենք զգում նույնիսկ երեխաների ծնունդը բարեկամական նեղ շրջանում նշելու կամ երեխային կառուսել տանելու համար և հենց այդ մեղքի զգացմունքն է թիրախավորում նիկոլական քարոզչությունը «գնացեք սահման պահեք» քարոզչական ցինիկ թեզով։
Եւ տրամաբանորեն ինչքան էլ հասկանանք, որ այդ թեզը կեղծ է, այնուամենայնիվ նորմալ (порядочный) մարդը դրանից նեղվում է ու սկսում մեղքն իր մեջ փնտրել, այնինչ այս ամենի իրական ու գլխավոր մեղավորն իր համար շվշվացնելով կյանք է վայելում՝ Հայաստանը կտոր-կտոր թշնամուն զիջելու հաշվին։
Երբ ասում են. «Գնացե՛ք սահման պահեք», ես պատասխանում եմ. «Այսօր սահմանը Հանրապետության հրապարակով է անցնում, քանի որ թշնամին նստած է կառավարության շենքում»։
Պատասխանելու այլ տարբերակներ էլ կան, այդ թվում շատ կարճ և կոնկրետ, բայց քանի որ դրանք ցենզուրայից դուրս են, այստեղ չեմ գրի։
Հ.Գ. Այս մանիպուլյացիաները գիտակցելը շատ կարևոր է. պատմեք այս մասին ձեր շրջապատի նորմալ մարդկանց, բացատրե՛ք, որ իրենց խղճի, հույզերի, ցավերի վրա խաղալով՝ Նիկոլն ընդամենը փորձում է մարդկանց լռեցնել, հետ պահել բողոքի ցանկացած դրսևորումից։ Եթե ձեր ծանոթները Ֆեյսբուքում չկան, այս տեքստը տպեք թղթի վրա, տվեք, թող կարդան»,- գրել է Վրթանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ