ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը Քարվաճառում էական ուժեր է կուտակել. Նախիջեւանի եւ Քարվաճառի կողմից ճեղքման հնարավորություն կարող է ստանալ․ Ալեն Ղեւոնդյան 09/12/2022 14:27 | ԼՐԱՀՈՍ
«Ասել, որ դա անմիջական կորելացիայի մեջ է հնարավոր կարճաժամկետ ռազմական գործողությունների նախաձեռնման հետ, ձեռնպահ կմնամ, բայց այդ լուրերը առավելապես անձնական ոչ պաշտոնական խողովակներով են գալիս եւ ցույց են տալիս այն պարզ իրականությունը, որ Ադրբեջանը ունի մեծ հավակնություններ եւ կապված ռուս-ուկրաինական ճակատում գործողությունների ընթացքի հետ, որոշակի պարբերականությամբ այդպիսի քայլեր ձեռնարկելու է, որովհետեւ, այնուամենայնիվ, կա Սյունիքի միջանցքի խնդիր, որը Թուրքիայի հետ փորձելու են համատեղ լուծել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում մինչեւ 50 տարեկան տղամարդկանց՝ երկրից ելքի արգելքի վերաբերյալ տեղեկություններին։
Նրա արձանագրմամբ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը Ադրբեջանն ու Թուրքիան, իհարկե, չեն կարողանալու դիվանագիտական ճանապարհով լուծել։
«Հայաստանի դիմադրության բացակայության պայմաններում նրանք Նախիջեւանի եւ Քարվաճառի կողմից ճեղքման հնարավորություն կարող են ստանալ»,- ասաց Ղեւոնդյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանը Հայաստանից դեպի Արցախ ճանապարհը շատ արագ հենց այնպես չփոխեց։
«Մենք այսօր ականատես ենք նախապատրաստական պրոցեսի։ Հիշեցնեմ, որ մինչեւ 50 տարեկան տղամարդկանց՝ երկրից դուրս գալու արգելքը եղել է նաեւ Հայաստանում՝ պատերազմից մի քանի ամիս առաջ։ Դա եղել է ոչ պաշտոնական, այսինքն չի եղել որեւէ պաշտոնական հայտարարություն կամ կառավարության հրաման, որտեղ դա նշված լինի։ Նույնանման իրավիճակում է նաեւ Ադրբեջանը, որտեղ կառավարության որոշում չկա, բայց կա ներքին հրահանգ»։
Քաղաքագետը դժվարացավ նշել՝ դա հատվածային է, թե ոչ, վերաբերում է միայն որեւէ շրջանակի, թե համընդհանուր է, քանի որ ընդհանուր առմամբ, Ադրբեջանը փակ երկիր է։
Ալեն Ղեւոնդյանի խոսքով, Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր նկրտումները բուն Հայաստանի տարածքների նկատմամբ եւ այդ ուղղությամբ տարվող քարոզչական աշխատանքին զուգահեռ, փորձում է հոգեբանական տարբեր գործիքներով ինչպես հայ հանրույթին ճնշել, այնպես էլ՝ աշխարհին՝ ասելով, որ մենք հավակնություններ ունենք, որոնք իրացնելու ենք, քանի որ դրանք մեր «պատմական հողերն են»։
Փորձագետն ընդգծեց՝ Ադրբեջանը չի սահմանափակվում միայն քարոզչական էլեմենտներով, այդ երկիրը նաեւ կիրառական դաշտում է կատարում քայլեր։ Երկրի ղեկավարի, պաշտպանության նախարարի խոսքերում մենք, պարբերաբար, լսում ենք սպառնալիքներ այն ուղղությամբ, որ, եթե Հայաստանը որեւէ բան չզիջի, ապա իրենք խնդիրը կլուծեն ռազմական ճանապարհով։
Վերջին նման հայտարարությունը, հիշեցնենք, այդ երկրի ՊՆ նախարար Զաքիր Հասանովն արել էր օրեր առաջ՝ բանակի հրամկազմի հետ հանդիպմանը եւ հրամայել «պատրաստ լինել ադրբեջանական ստորաբաժանումների դեմ հնարավոր սադրանքներին անհապաղ պատասխանելուն»: Ադրբեջանի ՊՆ նախարարը հայտարարել էր, թե, իբր, լարվածության հավանականություն կարող է առաջանալ «Քելբաջարի և Լաչինի ուղղությամբ ՀՀ զինված ուժերի ինտենսիվ գնդակոծության արդյունքում»։
«Ադրբեջանը ճանապարհներ է կառուցում, մեծ թունելներ է կառուցում, զորամասեր է վերանորոգում։ Այս պահին Զանգելանում ավարտին է հասցվում նոր օդանավակայանի շինարարաությունը, ինչը ենթադրում է, որ բացի առեւտրային ու ուղեւորափոխադրող ֆունկցիայից, այն կարող է նաեւ զորաշարժի, տեխնիկայի տեղափոխման գործառույթ ունենալ։ Մյուս կողմից, Ադրբեջանը Քարվաճառում էական ուժեր է կուտակել ՝ ոչ միայն Գեղարքունիքի սահմանի ուղղությամբ, այլեւ Տավուշի, իսկ Լաչինում հանձնված բնակավայրերից առնվազն մեկը, ենթադրելի է, որ դա Աղավնոն է լինելու ,վեր է ածվելու զինվորական զորամասի»,-նշեց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանի խոսույթում մեզ համար սպառնալիքներ կան, մասնավորապես՝ այասպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասով, Ղեւոնդյանը նշեց․ «Այո, Ձեր նշած անձնավորության ելույթները խսիտ հակասական են, մենք այդ մասին 4 տարի շարունակ խոսում ենք՝ նա կաորղ է ասել մի բան, բայց իրականության մեջ անել մեկ այլ բան, դա նրա գործելաոճի անքակտելի էլեմենտն է, որի արդյունում Հայաստանի Հանրապետությունը պատանդառու է լինելու, եթե պորցեսներն այդպես գնան, մյուս կողմից մենք այս պահին ականատես ենք, այսպես կոչված խաղաղության պայմանագրի օրակարգին, որը ինտենսիվորեն մշակվում է եւ, որը Հայաստանի համար կլինի կապիտուլյացիա 2»։ Ադրեբեջանը Հայաստանի գործող իշխանության առկայության պայմաններում մի զգալի մասով ստանում է այն ամենը, ինչի կարքին ունի եւ այդ մասին են խոսում նաեւ Ալիեւի հայտարարությունները։
Փաշինյանի քաղաքկանության տրամաբանությունը, քաղաքագետի խոսքով, հետեւյալն է՝ ես չեմ ուզում տալ, բայց ես չեմ կարող պահել, եթե դուք ուզում եք (նկատի ունի ՌԴ-ին եւ Իրանին,-խմբ․), կարող եք պահել։
«Ստացվում է, որ ՀՀ-ի ցանկացած մարզի հետ կապված այդպիսի ձեւակերպում կարելի է թույլ տալ»,-շեշտոմ է Ղեւոնդյանը։
Մասնավորապես, Սյունիքում, ըստ Ղեւոնդյանի, սցենարները ամենատարբեր կարող են լինել։ «Օրինակ, կարող է լինել սցենար, որտեղ թուրքական բիզնես շրջանակները գալիս են եւ Սյունիքի ինչ-որ շրջաններ, ուղղակի գնում են, խոտհարքերը սեփականության իրավունքով ուղղակի գնում են, այնպես, ինչպես Իսրայելը գնեց Պաղեստինի հողերը եւ հետո պետություն սարքեց։ Հաջորդ տարբերակն այն է, որ ՀՀ գործող իշխանությունը կարող է ասել, որ չի կարող Սյունիքը պահել»,-ասաց Ղեւոնդյանը՝ շեշտելով, որ ՀՀ իշխանությունը առանձնապես այդ ցանկություն էլ չունի պահել Սյունիքը, բայց կա Իրանի եւ Ռուսաստանի գործոնը։
«Նրանք շատ կոշտ են այս հարցում եւ իրենց օրակարգում որեւէ զիջում այս մասով չկա։ Ավելին, իրանական բարձրագույն ղեկավարությունը շատ հաճախ Հայաստանի ղեկավարության հետ առանձնազրույցների ժամանակ հենց Հայաստանին է զգուշացնում, որ Սյունիքում որեւէ միջանցք չի կարող լինել, որովհետեւ նրանք շատ լավ հասկանում են, որ հայկական կողմը հակված է այդ ամենին եւ այն ուլտիմատումներն ու կոշտ բառապաշարը, որը բնորոշ չէ իրանական դիվանագիտությանը, բայց մենք տեսնում ենք, բացի Թուրքիայից եւ Ադրբեջանից, հատկապես, ուղղված է լինում հայկական կողմին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից