ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի Նախիջանիկում մտածում են՝ որտեղից վճարեն չհձնած ցորենի սերմացուի համար, իսկ Կիչանում՝ սերունդ կրթում թշնամու ուղիղ նշանառության տակ 09/12/2022 14:50 | ԼՐԱՀՈՍ
44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած Արցախի Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի բնակիչների հոգսերին այս տարին ավելացել է նաև երաշտը։ Տարին այնքան անբարենպաստ էր, որ բնակիչները չգիտեն՝ ինչպես են վճարելու պետության տրամադրած սերմացուի գումարը։
«Ով ուզում էր ցորեն կամ գարի ցանել, պետությունը սերմացու էր տվեց՝ 1 հա-ին 220 կգ ցորեն, 170 կգ գարի։ Պայմանավորվածությունն այնպես էր, որ սեպտեմբերին պետք է վճարեինք սերմացուի գումարը՝ ցորենի 1 կգ-ի դիմաց 180 դրամ, գարին էլ, կարծեմ, 160 դրամ, բայց խնդիրն այն է, որ բերք չի եղել. 1 հա-ից 5 ցենտներ ցորեն ենք հնձել։ Վարչակազմի հետ քննարկումներ ենք անում, տեսնենք՝ կստացվի՞ զրոյացնել այդ պարտավորությունը կամ ուրիշ տարբերակ գտնել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այդ մասին ասաց Նախիջևանիկ գյուղի գյուղապետ Սևակ Պետրոսյանը։
Նախքան պատերազմը Նախիջևանիկում ցորենի ցանքատարածությունները հասնում էին մինչև 250-300 հա-ի. այս տարի ընդամենը 50 հա են ցանել։
Ադրբեջանական ներխուժումից հետո գյուղի ամենաբերրի հողերը դարձել են սահմանամերձ։ Միայն սեփականաշնորհված շուրջ 120-130 հա վարելահողից, որը ձգվում է թշնամու դիրքերի երկայնքով, այս տարի ոչ մի թիզը չի մշակվել՝ մինչդեռ նախքան ադրբեջանական ներխուժումը ոչ մի կտոր անմշակ չէր մնում։
Նույն ցավոտ խնդիրը Մարտակերտում է։Սահմանամերձ դարձած Կիչանում, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում գյուղապետ Արտո Հակոբյանն է նշում, նախքան Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիան, բնակիչները թե՛ անասնապահությամբ, թե՛հողագործությամբ ակտիվ զբաղվում էին։
Գյուղի սահմանին թշնամու դիրքավորվելուց հետո ոչ միայն վարելահողերի մի մասն է անմշակ մնում, այլև անասուն պահել ու արոտ տանել չեն կարողանում։
«Գյուղի մոտ ադրբեջանցիների դրած 3-4 դիրքերը մեր պատշգամբից պարզ տեսնում ենք։ Դպրոցն իրենց դիրքերից ավելի լավ է երևում, քան մեր դիրքրերից ու գյուղից։ Բայց դե, որ էսպես էլ մնա, ոչինչ, տանելի է։ Կարևորը՝ ոնց պատերազմի օրերին բնակչությունը դուրս էր եկել, նույն ձևով էլ 100 տոկոսով վերադարձել են՝ բացի երկու հոգուց. նրանք էլ զոհվել են»,- ընդգծում է Կիչանի գյուղապետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ