ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես ոչ թե համեմատություն կանեի Մարությանի օրինակով, այլ, օրինակ, միջին կարգի ուկրաինացի դերասան Զելենսկու օրինակով.Տիգրան Խզմալյանը՝ Հախվերդյանի թեկնածությունն առաջադրելու մասին 09/12/2022 17:42 | ԼՐԱՀՈՍ
Ռուբեն Հախվերդյանը խորհրդանիշն է անկեղծության, ազնվության և քաղաքական այն որակների, որոնք անհրաժեշտ են մեր երկրին: Մենք նաև լավ բարեկամներ ենք, Հախվերդյանը իմ լավ ընկերն է, այնպես որ, որևէ զարմանալի բան չկա իր թեկնածությունն առաջադրելու մեջ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Տիգրան Խզմալյանը, որի գլխավորած «Եվրոպական» կուսակցությունը հայտարարել է Երևանի քաղաքապետի ընտրություններում երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի թեկնածությունն առաջադրելու մասին։
«Քաղաքապետի պաշտոնը ոչ այնքան քաղաքական, այլ՝ տեխնիկական պաշտոն է, որը քաղաքաշինության, աղբահանության և տրանսպոտի հարցեր պետք է լուծի, բնականաբար, մենք պատրաստելու ենք մասնագետների թիմ, բայց ցանկացած թիմ համախմբվում է որևէ գաղափարի և այդ գաղափարը խորհրդանշող անձի շուրջ, մեզ թվում է, որ երեք-չորս տասնամյակ հանդիսանալով անձնուրաց, ազգային արժեքների և մշակութային բարձր քաղաքակրթության կրողը՝Ռուբենն ունի յուրահատուկ իր դերը, նա Երևանի խորհրդանիշն է ի վերջո, իսկ ո՞վ պետք է գլխավորի Երևանը, եթե ոչ իրական երևանցին, ահա թե ինչու մենք որոշեցինք առաջադրել Ռուբեն Հախվերդյանի թեկնածությունը»,-ասաց Խզմալյանը:
Վերջինիս խոսքով՝նրանք, ովքեր հավակնում են գլխավորել Երևանը, պետք է համապատասխանեն մեր ազգի մշակույթին և ժողովրդի սպասելիքներին, զրուցակիցը վստահեցնում է՝ Հայաստանը դառնալու է եվրոպական երկիր, իսկ Երևանը դառնալու է եվրոպական քաղաք;
Դիտարկմանը, որ մինչև այսօր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հասցեին քննադատություններ են հնչում, որ, լինելով դերասան, թողեց այն և մտավ քաղաքականություն, արդյո՞ք մտավախություն չկա, որ Հախվերդյանը նույնպես այս առումով քննադատությունների թիրախ կդառանա, զրուցակիցը պատասխանեց.
«Եթե պարոն Հախվերդյանը լիներ կաշառակեր, իր փառքը օգտագործեր ի վնաս ժողովրդի, ապա մենք նման մտավախություն կունենայինք: Ես ոչ թե համեմատություն կանեի Մարությանի օրինակով, այլ, օրինակ, միջին կարգի ուկրաինացի դերասան Զելենսկու օրինակով, որը համաշխարհաին քաղաքական առաջնորդներից է, կես տարի առաջ որևէ մեկը կպատկերացնե՞ր, որ КВН-ի թիմի որևէ մասնակից կարող է ծնկի բերել գերտերություն համարվող Ռուսաստանը, երևի պետք է լեռները չափել գագաթներով, այլ ոչ թե ստորոտներով»,-ասաց Խզմալյանը:
Մինչ օրս քաղաքապետի իրենց թեկնածուներին հայտարարել են Տիգրան Արզաքանցյանի «Ուժը հայրենյաց» կուսակցություն, որը քաղաքապետի պաշտոնում առաջադրել է վերջինիս կնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին և իշխող ՔՊ-ն, որի թեկնածուն Տիգրան Ավինյանն է, ավելին Տիգրան Ավինանը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի դեպքի վայրում արդեն սկսել էր իր քարոզարշավը՝ հայտարարելով, թե ինքն այդտեղ է որպեա ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու:
Թե ինչպես է վերաբերվում մյուս թեկնածուներին և արդյո՞ք նման պայմաններում ակնկալում է հավասար պայմաններով մրցակցություն, Տիգրան Խզմալյանը խուսափեց պատասխանել.
«Ես քաղաքական կուսակցության նախագահ եմ, քաղաքագետ չեմ և չեմ պատրաստվում այս կամ այն թեկնածուին քննարկել, դա քաղաքական էթիկայից դուրս է, մենք պարզապես պետք է աշխատենք ու աշխատանքով ապացուցենք՝ ով է ճիշտ, ով է սխալ»,-ասա նա:
Իսկ թե ինչպե՞ս է գնահատում իր կուսակցության և իրենց շանսերը քաղաքապետի ընտրություններում՝ Խզմալյանն ասաց.
«Քաղաքացիները մեկ տարի անց կգնահատեն, մենք պարտավոր են ներկայացնել ծրագիր, գաղափար, իսկ մնացածը ժողովուրդն է որոշում, եթե ժողովուրդը պատկերացնում է մեր մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնում արվեստագետի կամ մշակութային գործչի, ուրեմն մեր շանսերը փոքր են, իսկ եթե մենք ընտրում ենք գործարքների և պայմանավորվածությունների արդյունքում առաջ գնացող մարդկանց, ուրեմն կստանանք այն, ինչ ունեինք տասնամյակներ առաջ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ