ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քերոբյանի կոչով պետք է անվտանգության մարմիններն զբաղվեն․ Հրաչ Բերբերյան 09/12/2022 20:20 | ԼՐԱՀՈՍ
«Այդ հայտարարությունը կարող է հետապնդել միայն մեկ նպատակ, որ թուրքերը գան՝ մեր հողերը առնեն»-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հորդորին՝ ուղղված Արարատի մարզի գյուղացիներին։
Նշենք, որ «168 Ժամն» ահազանգել էր, որ Արարատի մարզում առաջիկա օրերին կմեկնարկի խաղողի մթերումը, սակայն գյուղացիները պայմանագիր չունեն մթերողների հետ, ինչն աննախադեպ է, իսկ մարզի Լուսառատ գյուղի գյուղացիներից մեկը լրատվամիջոցին ասել էր․«Էկոնոմիկայի նախարարը եկել էր այստեղ, բայց ընդհանրապես ոչ մի հուսալի բան չասաց, ոչինչ։ Ասաց՝ գնացեք Երևան, 300.000 դրամով աշխատատեղ կա, աշխատեք, հողերն էլ ծախեք էդ հարուստներին․․․Նախարարը, որ եկել էր, գիտե՞ք՝ ոնց որ ինչ լիներ։ Ոնց որ Շահ Աբաս արքան, որ դերվիշի շորերով գնում է ժողովրդի մեջ մտնում՝ կարծիք իմանալու․ հիմա մեր ղեկավարը չի եկել, իր վեզիրներին է ուղարկել, որ կարծիքն իմանա՝ ժողովուրդն ի՞նչ, ո՞նց»։
Բերբերյանը նշում է՝ «Քանի որ նախարարի ընտանիքին լավ եմ ճանաչում, շատ լավ գիտեմ, թե հայրն ինչ է աշխատել, ես իրեն խորհուրդ կտամ չմանրանալ եւ ժողովրդին նման խորհուրդներ չտալ»։
Հրաչ Բերբերյանը չի բացառում, որ, օրինակ, իշխանության հետ փոխկապակցված անձինք եւս ցանկություն ունենան գնել գյուղացիների հողերը։ «Էս դեղնակտուցները այնքան փող են դիզել պարգեւների եւ այլնի միջոցով, որ գուցե պատրաստվում են հողեր առնել, ուղղակի ձեւեր են ման գալիս։ Ախորժակները բացվել է, չէ՞»։
Ըստ նրա, Վահան Քերոբյանի այս կոչով պետք է ազգային անվտանության մարմիններն զբաղվեն, եթե նրանք կան․«Թող նախարարը մտածի՝ ինչ է խոսում։ Եվ վերջապես, մի բան հարցնեմ՝ էդ 300 հազար դրամանոց աշխատատեղերը որտե՞ղ են, ինքը գիտի՞։ Առաջինը թող այս հարցին պատասխանի։ Սա մի կոչ է, որ գյուղացին իր հողը չմշակի, վաճառի, գնա։ Այդ հայտարարությամբ պետք է զբաղվեն համապատասխան մարմինները՝ Ազգային անվտանգությունը»,-ասաց Հրաչ Բերբերյանը՝ հորդորելով գյուղացուն ոչ թե հողերը վաճառել, այլ մտածել, թե Հայաստանն ինչ ղեկավարություն ունի եւ արդյո՞ք հայ ժողովուրդն արժանի է այդ ղեկավարությանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք հողեչը վաճառելու եւ մայրաքաղաքում աշխատանք գտնելու հորդորը կարող նպատակ հետապնդել, օրինակ, առաջիկայում հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության պայմաններում թուրքական գյուղատնտեսական ապրանքների ներհոսքի համար, այսպես ասած, նպաստավոր պայմաններ ստեղծելուն, Հրաչ Բերբերյանն ասաց․«Եթե տգետները ղեկավարեն երկիրը, բնականաբար, տնտեսությունը կքանդվի։ Ես էլ եմ գտնում, որ սահմանները պետք է բաց լինեն, բայց եթե մենք խելացի ղեկավարություն ունենանք։ Թուրքիայի նման երկիրը, լինելով ԱՀԿ անդամ, մշակել է այնպիսի հարկատեսակներ, որ կոնկրետ գյուղատնտեսական ապրանքներ որեւէ մեկը չի կարող Թուրքիա ներկրել։ Մենք կարո՞ղ ենք նման լծակներ օգտագործել, իհարկե կարող ենք, հետեւաբար, մեղադրել թուրքերին, թե վաղը մեր շուկան կգրավեն, այնպես , ինչպես Հայաստանի մի մասն են գրավել, չենք կարող։ Դա այսպես ասած, վրացական երազանքի արդյունքն է, հիմա, եթե մեզ մոտ էլ այդպես արեցին այդ պաշտոնյաները, որոնք, շատ կներեք, թուրքերի կողմից նշանակված եղան կամ կաշառակեր եղան, դա այլ խնդիր է, եթե ազնիվ մարդիկ լինեն, ես վտանգ չեմ տեսնում, որ մեր շուկան բոլորի համար ազատ լինի, եթե իհարկե, մենք առաջին հերթին խթանենք եւ պաշտպանենք մեր արտադրողին»։
Հրաչ Բերբերյանը չի կարծում, թե ոլորտում վարվող քաղաքականությունը անգրագիտությամ արդյունք է, որովհետեւ, նրա խոսքով, այսչափ անգրագիտություն չի լինում․«Ես ավելի վատ բաներ եմ տեսնում, դրա համար եմ ասում, որ Ազգային անվտանգությունը պետք է զբաղվի, եթե նման կառույց գործում է»,-եզրափակեց Բերբերյանը։
Հավելենք, որ գյուղատնտեսության ոլորտն, ըստ էության , անտեր է մնացել Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո օպտիմալացրեց գյուղնախարարությունը՝ փակելով այն եւ ոլորտը հանձնելով էկոնոմիկայի նախարարության իրավասության ներքո, ոլորտային վարչությունների մակարդակով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ