Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Զորամասում սեպտեմբերի 25-ին տագնապ էին ստացել, բայց հետո չեղյալ էր համարվել, իսկ հետո՝ սեպտեմբերի 27-ին առավոտյան ԱԹՍ-ն ընկավ զենք-զինամթերքի պահեստի վրա. վկա 09/12/2022   19:27  |  ԼՐԱՀՈՍ

Եթե ցանկանում ես քրեական գործը մեռցնել՝ հանձնաժողովներ ստեղծիր: Պատերազմի վերաբերյալ մի քանի գործեր կան դատարաններում, իրարից անջատ-անջատ, ամեն մի տեղ մի ամբաստանյալ կա, դատավճիռներ են լինելու, որտեղ լինելու են նախադատելի՝ այն պայմաններում, որ՝ ով երկիրն այս օրն է հասցրել, երեխեքի գլուխն է կերել, կարգավիճակ չունի: Այս մասին մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող Իշխան Վահանյանի գործով դատական նիստին հայտարարեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը:

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, ընթանում է պատերազմի ընթացքում մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը:

Մեկնարկին տուժող կողմի ներկայացուցիչ Գրիգորյանը փորձեց պարզել՝ արդյո՞ք որևէ ընթացք տրվել է իր կողմից նախկինում բարձրացված հարցին, որով պահանջել էր վկա Հայկազ Գրիգորյանի ցուցմունքի վերաբերյալ քննություն իրականացնել: Ի պատասխան նախագահող դատավորը նշեց, որ վկայի հայտարարության ժամանակ դատական նիստին ներկա է եղել նաև հանրային մեղադրողը, որը քրեական հետապնդման մարմին է, եթե գտներ, որ առկա են հանցագործության հատկանիշներ, ապա պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել: Հանրային մեղադրող Գևորգ Ավետիսյանն հայտարարեց, թեր գործը մինչ դատարան ուղարկելը, տրամադրվել էր կողմերին, նշված էր նաև այն վկաների ցուցմունքները, որոնք հարցաքննվել են դատարանում, եւ էական հակասություններ չեն եղել։ Նրա փոխանցմամբ՝ գործը դատարան է ուղարկվել՝ Վահանյանի մասով և մեղադրող կողմը հարկ չի համարում որևէ գործողություն կատարել: Նախագահող դատավորը տուժողների իրավահաջորդների համար պարզաբանեց՝ եթե հայտնաբերվում են այնպիսի հանգամանքներ, որոնցով քննություն չի իրականացվում, թե դատախազությունը, թե քննչական մարմինը կաշկանդված չեն՝ նոր վարույթներ հարուցելու համար: Գուրգեն Գրիգորյանը մտահոգություն հայտնեց առ այն, որ կատարված ամբողջ հանցագործությունների համար մեկ ամբաստանյալ ՝ մեկ դատավճիռ և վերջ, դարձնում են նախադատելի:

Փաստաբանի հայտարարությունից հետո դատարանը շարունակեց վկաներից հարցաքննությանը: Վկա Հարություն Ավագյանը պատմեց, որ ինքը հուլիսի 21-ին գնացել է բանակ, սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը, ինքը հրաձիգ է: Դատախազի հարցին՝ այդ կարճ ժամանակահատվածում զենքի կանոններին պատշաճ տիրապետե՞լ է՝ վկան բացասական արձագանքեց: Նա պատմեց, որ Վահանյան Իշխանն իրենց ասել է՝ տանում է ապահով տեղ դիրքավորվելու, գիշերը՝ հարձակում է եղել: Հարձակումից հետո նահանջ է եղել, զորքի մի մասն իջել էր, ինքը՝ չէր հասցրել: Դատավորի հարցին՝ ինչու՞ ձախողվեց օպերացիան՝ վկան նշեց, որ չի կարող ասել, թե ինչու է ձախողվել, հարձակում է եղել, նորմալ դիրքավորում, հրաման չի եղել, բոլորը խուճապահար էին: Վկայի փոխանցմամբ՝ մեկ միասնական նահանջի հրաման կամ ուղղվածություն չի եղել:

Մյուս վկան՝ Արամայիս Սարիբեկյանը, պատմեց, որ զորամասում սեպտեմբերի 25-ին տագնապ էին ստացել, բայց հետո իրենց ասացին, որ կեղծ ահազանգ էր, չեղյալ էր համարվել, իսկ հետո՝ սեպտեմբերի 27-ին առավոտյան ԱԹՍ-ն ընկավ զենք-զինամթերքի պահեստի վրա, տագնապ ստացան, բարձրացան դիրքեր՝ կոնկրետ Չռիկների անտառ, որտեղ մնացել են 7-8 օր, իսկ հետո, երբ իմացան, որ շրջափակման մեջ պետք է ընկնեին, հետնահանջ են արել դեպի Հադրութ, որտեղ հանդիպել զորամասի պետի տեղակալին, որը նշել էր հետ գնալ դիրքեր, ասել՝ ինչ-որ ադրբեջանական օդանավակայան են պայթացրել, կարող են հանգիստ վերադառնալ դիրքեր, չեն կարող կրակել իրենց վրա, բայց զինծառեայողները հրաժարվել են, իրենց տարել են ինչ-որ անտառ, մեկ գիշեր էնտեղ մնացել, վերադարձել Հադրութ՝ Հադրութի դպրոց, որտեղ մեկ-երկու օր մնացել են:

«Մեր վաշտի 1-ին, 2-րդ դասակը երեկոյան տարել են Հադրութի՝ «9-րդ կմ», ես այնտեղ չեմ եղել, բայց գիտեմ, որ տղերքը բոյ են տվել, վիրավորներ, զոհեր ենք ունեցել: Հաջորդ առավոտյան արդեն բարձրացել ենք Խուռհատ սարի վրա»,- պատմեց վկան՝ հավելելով, որ կռիվ է սկսվել, իրենք սարի վրայից կրակում էին ներքև՝ դեպի թուրքերը, ասել են՝ կրակեք ներքև, բայց չեն տեսել, թե ում են կրակում, իրենք կրակել են և պատասխան կրակ ստացել, վիրավորներին իջեցրել են՝ Կամազ տեղափոխել, բայց հետագայում լսել է, որ մեքենան տեղ չի հասել այդպես էլ, շուռ է եկել: Հետո սարում խուճապ է սկսվել, բոլորը սկսել են փախչել, իրենք ՝ վեց հոգով Ուրալ մեքենայով իջել են ներքև, որտեղից իրենց իջեցրել են, ասել՝ այլ մեքենա նստել՝ ՊԲ համարանիշներով, որոնք չեն կանգնեցրել մեքենան, վեց հոգով իրենք դուրսն են մնացել, չգիտեին՝ ինչ անել; Ճանապարհին տեսել են խաղաղապահ բրիգադին, միացել իրենց և ինքն այլևս իր գումարտակի հետ կապ չի ունեցել, քանի որ զորքը կորցրել էր: ՌՈ ծառայողներին հանդիպելուց հետո իրեն տարել են իր զորամաս, հետո՝ այլ վաշտի կազմում տեղափոխել Քերթ գյուղ, որտեղ վաշտերը մտել էին դպրոց, առանձին դասակների ավտոմեքենաները պայթեցվել են, վկայի խոսքով, շատ զոհեր են եղել, ում կարողացել՝ հանել են, բայց հիմնականում չեն կարողացել, քանի որ ԱԹՍ-ի հարվածի դեպքում մեկ հարվածից հետո, երբ մոտենում ես մեքենայից հանելու, ԱԹՍ-ը մեկ հատ էլ է հարվածում, տեսնում ես, թե ինչպես են այրվում մեքենայում: Վկաների հարցաքննությունից հետո դատական նիստը հետաձգվեց՝ մինչև հոկտեմբերի 11-ը, ժամը՝ 13,00-ն:

Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Նշենք, որ այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։ Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ․ Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:30 29/08/2022  |  ԼՐԱՀՈՍ44-օրյա պատերազմից հետո շարունակվում է Արցախի պաշտպանության համակարգի ապառազմականացումը, որից զերծ չեն մնում նաև ՀՀ Զինված ուժերը. Հայաստան դաշինք
13:13 19/08/2022  |  ԼՐԱՀՈՍԾնողների ցանկությունը կյանքի կոչվեց. Պատերազմում անմահացած 106 հերոսների անունները փորագրվեցին կոթողների վրա (տեսանյութ)
21:12 22/07/2022  |  ԼՐԱՀՈՍՊատերազմի մասնակիցն այսօրվանից հացադուլ է սկսել կառավարության դիմաց.Փաշինյանի հետ հանդիպում է պահանջում (տեսանյութ)
20:10 22/07/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի իշխանությունը չեզոքացրել էր պարտությունը կանխելու ունակ գործիչներին. Ժամանակը կգա ու ողջ մնացած մարդիկ կպատմեն հերոսությունները (տեսանյութ)
19:13 20/07/2022  |  ԼՐԱՀՈՍՈտքը կորցրած պատերազմի հաշմանդամին զրկել են նյութական հատուցումից
11:22 17/07/2022  |  ԼՐԱՀՈՍԱմուսնուն կորցրած պատմաբանը խոստովանում է՝ նոյեմբերի 9-ի կորուստն ավելի ծանր էր (տեսանյութ)
22:56 12/07/2022  |  ԼՐԱՀՈՍԱյն, ինչ տեղի չունեցավ այդ օրերին, այդ դեպքերից 2-3 ամիս անց պայթեց արցախյան ճակատում․ Աբրահամյան
12:51 12/07/2022  |  ԼՐԱՀՈՍԵրկու տարի առաջ այս օրն Ադրբեջանը հարձակվեց Տավուշի ուղղությամբ
17:28 03/07/2022  |  ԼՐԱՀՈՍԶոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել
11:03 03/07/2022  |  ԼՐԱՀՈՍԶրկանքների, վտանգների, փորձությունների միջով անցանք․ Վահան Քերոբյան

Արխիվ

[]