ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բուհերի տեղափոխման հայտարարությունից առաջ էլ Հանրապետության հրապարակի ստորգետնյա թանգարանի մասին հայտարարությունն էր․․․ Եվ էլի ուրիշներ․․․ 09/11/2022 17:00 | Վերլուծություններ
Երբ հերթական անգամ ներկա կառավարության ղեկավարը խոսեց բուհերի տեղափոխման մասին /ի դեպ, նախկինում էլ շատ է շրջանառվել այս թեման, ուղղակի քաղաքներն են տարբեր եղել/, անմիջապես հիշեցի 2020-ի սկզբին Հանրապետության Հրապարակում ստորգետնյա թանգարան կառուցելու՝ փաշինյանական մտահղացման մասին։
Հիմա՝ Հանրապետության հրապարակի ստորգետնյա թանգարանից լուր կա՞։
2020-ի սկզբին վարչապետը պատասխանատու կերպով հայտարարել էր՝ «Այս տարի կսկսվեն Հին Երեւանի՝ Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները»։ Եթե հիշում եք՝ մեր ոխերիմ հարևաններն էլ ոգևորվել էին հերթական անգամ։ Հայտարարեց, լսեցրին համապատասխան շրջանակներին, հետո անցան այլ թեմաների։ Այս հայտարարությանը նախորդել էր ԿԳՄՍ նախարարի ֆեյսբուքյան գրառումը, թե՝ «քաղաքը վերականգնելու հնարավորությունները քննարկում եմ մասնագետների հետ»: Թե կոնկրետ ինչ մասնագետներ էին ներգրավված այս գործին, այդպես էլ չիմացանք, հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներն էին միայն․ խնդրո առարկա տեղեկատվության վերաբերյալ մասնագիտական շրջանակների՝ճարտարապետների արձագանքը զուսպ եղավ։
Վերադառնանք բուհերի տեղափոխման՝ այս իշխանության օրոք անիրականանալի թեմային և նկատենք, որ նախկինում ոչ միայն բուհերի, այլև՝ որոշ նախարարությունների տեղափոխման մասին է խոսվել։ Սակայն այն ժամանակ լուրջ մասնագիտական քննարկումներ էին ծավալվում՝ հանրային մասնակցություն էր լինում, պետությունը կայուն զարգացման ընթացքի մեջ էր, երկրի անվտանգությունն ու պաշտպանունակությունն էլ այսքան խոցելի չէր, բանակը՝ ջլատված։ Պետությունը պետություն էր, իր բոլոր ինստիտուտներով հանդերձ։
Ի դեպ, միայն Հրապարակի թանգարանը չհիշեցի։ Կինդեր-սյուրպրիզի նման հանրությանը հրամցված 71 հարկանի երկնաքերը հիշեցի, որին շահագրգիռ անձինք «Անմոռուկ» խորհրդանշական անունն էին տվել, այդպիսով փորձելով սփյուռքահայ շրջանակներին «էստի համեցեք» անել։ Այս ծրագիրը դեռ չծնված՝ մեռավ, քանի որ կենտրոնում նման ծրագրով զարմացնելու արդյունքը ոչ թե անմոռուկը, այլ՝ կոլապսն էր լինելու։
Ասենք՝ ու՞ր մնաց Ապարանում իրականացվելիք համաշխարհային մասշտաբի ծրագիրը, որը, մեծ հաշվով՝ իրենից մոլախաղերի կենտրոն էր ներկայացնելու։ Մեկը գիտի, ի՞նչ փուլում է այն, որ ականջահաճո՝ որպես լեռնադահուկային համալիրի, ճոպանուղիների կառուցման ծրագիր էր ներկայացվում, բայց, ըստ էության, ոչ այլ ինչ էր լինելու, քան կազինո․․․
Նաև հիշեցի, որ այս համատեքստում կառավարության ղեկավարը ձեռքի հետ խոսեց ինչ-որ ներդրողներից, որոնք մի տեսակ՝ ախտաբանական փափագ ունեին՝ Երևան քաղաքում 80 միլիոնի ներդրումով խաղատների բացման ծրագիր իրականացնելու։ Իհարկե, լավ է, որ այս սոդոմական ծրագրերը լուռ են։ Մտածում եմ՝ սա Երևանն է, եթե նման մի բան եղած լիներ, ձայնը կլսվեր․․․
Պրիմիտիվիզմը շատ է։ Իրականության զգացողությունը՝ նվազ․․․բայց մեկ բան ներկա իշխանության օրոք ակնհայտ է՝ ինչ ծրագրի մասին էլ՝ թեկուզ օդի մեջ խոսեն՝ թուրքադրբեջանական տանդեմի հետքեր են որոնում։ Ինչպես օրինակ, դրամաշնորհային մի ծրագրով Ֆիրդուսի թաղամասում էին ադրբեջանական հետք որոնում։ Բայց որքան էլ փնտրեցին՝ չգտան։ Պարսկական, այո՛, բայց ադրբեջանական հետք չկա, չիք։ Որքան էլ 1918-ին ստեղծված արհեստական պետությունը ջանա Երևանում գտնվող ճարտարապետական զարդը՝ պարսկական Կապույտ մզկիթը սեփականել, կամ՝ թաթը Կոնդի պարսկական մզկիթի վրա դնել՝ զանազան ստահոդ հայտարարություններով․․․ Եվ կամ՝ պարսկական հյուպատոսի սենյակի․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ