ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մոբիլիզացիա չի եղել, զորքի համալրում չի արվել, հիմա բերել իրենց մեղքը Ջալալ Հարությունյանի ու Միքայել Արզումանյանի վրա են փորձում բարդել. պահեստազորի փոխգնդապետ 09/11/2022 18:36 | ԼՐԱՀՈՍ
44-օրյա պատերազմի ժամանակ կանոնավոր բանակի առնվազն 90 տոկոսը կռվել է։ Դա վստահաբար կարող եմ ասել։ 18 տարեկան զինվորը կռվել է, իսկ ՄՈԲ-ը՝ փախչել։ Ասում եմ այն, ինչ տեսել եմ իմ աչքով։ Մոբին տանում, հասցնում էիր խրամատ, շրջվում էիր, տեսնում չկա։ Զենքերը թողնում էին ու փախչում։ Նրանց հազիվ 20 տոկոսն է կանգնել զինվորի կողքին ու կռվել։ Դավաճաններին ու պարտության պատճառներն այդտեղ թող փնտրեն, իսկ բանակի հրամանատարներին անտեղի ու անհիմն չվարկաբեկեն։ Ջալալ Հարությունյանի, Միքայել Արզումանյանի վրա պարտության մեղքը բարդողները կա՛մ բանակից են լրիվ անտեղյակ, կամ էլ ծառայած չեն, զինվորական համազգեստ հագած չկան։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է 44-օրյայի մասնակից, պատերազմից հետո զորացրված փոխգնդապետ Պետրոս Ղահրիյանը` նշելով. «Չգիտեմ՝ ով է նահանջի հրաման տվել, ում են տվել, բայց կարող եմ ասել այն, որ պատերազմի առաջին օրից մինչև հոկտեմբերի 25-ն Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանի զոհվելու օրը, Կարախամբելիի հատվածում ենք եղել՝ այն դեպքում, երբ Ջրականը հանձնված էր, թշնամին Տողի տակ էր արդեն, ու թե այդ ընթացքում, թե մինչև պատերազմի ավարտը ես նահանջ հրաման որևէ գեներալից, բանակի հրամանատարությունից չեմ լսել»։
Նրա փոխանցմամբ` գնդապետ Շաքարյանի հետ առաջին պաշտպանական շրջանում գտնվելու ամբողջ ընթացքում, առանց չափազանցության, օրը մի 20 անգամ Ջալալ Հարությունյանը զանգում էր․ տեղեկանում օպերատիվ իրավիճակից: «Որոշումներ էին կայացնում, հերթական քայլերը պլանավորում ու, գիտեմ, որ գեներալը բոլորի հետ էր օպերատիվ կապի մեջ, և իրավիճակին համապատասխան որոշումներ էր կայացնում։ Նույնն էլ Միքայել Արզումանյանի մասին կարող եմ ասել․ նրանք սխալ հրաման չէին կարող տալ․ երկուսն էլ սկզբունքային, պատասխանատու, ազդեցության տակ չընկնող զինվորականներ են։ Ես, համենայնդեպս, նրանցից առավել հայրենասեր, մեր հողի համար այդքան գործ արած հրամանատարներ չեմ ճանաչում։ Այնպես որ, թող գնան ու պարտության պատճառներն այլ տեղերում փնտրեն»,-ասում է Պետրոս Ղահրիյանը։
Պահեստազորի փոխգնդապետը ցավով արձանագրում է՝ պատերազմի ժամանակ դիրքը լքած, զինվորներին մենակ թողած ու մարտադաշտից փախուստի դիմած բազմաթիվ գնդապետեր, փոխգնդապետեր այսօր տարբեր պաշտոններ են զբաղեցնում, իսկ ամեն պահի զոհվելու հավանականությունը աչք առաջ ունենալով՝ ոչ մի սմ հետ չկանգնած մեծ թվով զինվորականներ այսօր ոչ միայն անտեսված են, այլև՝ կրճատվել են բանակից։
«Կրկնում եմ՝ մեղավորներին ցածր օղակներում պետք է փնտրեն, քանի որ պատերազմի ամբողջ ընթացքում վերադասի կողմից ես նահանջ հրաման չեմ լսել։ ՄՈԲ-ը, ավելի ցածր սպայական կազմից որոշներն իրենք իրենց մեջ խուճապ են գցել, փախչել ու այս օրվան հասցրել։ Մոիբիլիզացիա չի եղել, զորքի համալրում չի արվել։ Կազմակերպված չեն բերել, ասել, օրինակ, դու այսինչ դասակի կազմում ես կռվելու դու՝ մյուս։ ՄՈԲ-ից ջոկատներ են սարքել, այստեղ-այնտեղ անկապ թողել։ 1990-ականներին էինք մեկ էլ ջոկատներով կռվում․ կանոնավոր բանակը համալրելու փոխարեն՝ 2020-ին բերեցին ՄՈԲ-ով ջոկատներ ստեղծեցին, նրանց զգալի մասն էր զենքերը թողեց, փախավ։ Ի՞նչ էիք սպասում, ո՞նց պիտի լիներ այդքանից հետո։ Դեռ որ Ջալալ Հարությունյանի ու Միքայել Արզումանյանի պես մարդիկ չլինեին այն ժամանակ բանակի հրամանատարները, պատերազմը շատ ավելի տխուր ելք կունենար մեզ համար, հավատացե՛ք։ Հիմա բերել իրենց մեղքն այդ երկու նվիրյալ գեներալների վրա են փորձում բարդել»,-շեշտում է պահեստազորի փոխգնդապետն ու հավելում՝ նրանցից ոչ մեկն ինձ անձնապես որևէ լավություն չի արել․ ինչի հասել եմ՝ իմ աշխատանքով եմ հասել, բայց պետք է արդարամիտ լինել, ու մարդկանց գնահատել իրենց անցած ճանապարհով։
Ղահրիյանը Ջալալ Հարությունյանի հետ բազմաթիվ օրեր է անցկացրել առաջնագծում։ 2016թ․ Հարությունյանի՝ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար նշանակվելուց հետո նրանք գրեթե ամեն օր հանդիպում էին՝ հիմնականում մարտական դիրքերում։ Ասում է՝ գեներալին 1995 թվականից է ճանաչում՝ որպես հրետանու ակունքներում կանգնած զինվորականի։ Առաջին գործը, որին դիվիզիայի հրամանատար նշանակվելուց հետո լծվել է Հարությունյանը, պահեստազորի փոգնդապետի խոսքով, դիրքերի պատշաճ կահավորումն էր․
«Օր չկար, որ ինքը դիրքեր չգնար․ Ջրականից սկսած մինչև Մարտունի ոտքով գնում էր, մեկ առ մեկ ստուգում խրամատները, բոլոր խրամատաբջիջները իր աչքով պետք է տեսներ։ Որ մի թերություն էր նկատում, անմիջապես հրամայում էր վերացնել։ Ու ոչ մեկը չէր կարող խաբել իրեն, վերացրած չլիներ ու ասեր վերացրել ենք, քանի որ վստահ էր, որ գեներալն անձամբ գնալու է ստուգի։ Ամբողջությամբ տիրապետում էր դիրքերում, մնացած կառույցներում տիրող վիճակին։ Անգիր գիտեր՝ որտեղ ինչ կա։ Իր օրոք մեր դիվիզիան ինժեներական առումով 180 աստիճանով փոխվել է»։
Ղահրիյանը հիշում է՝ Հայաստանում անցկացվող տարբեր զորավարժություններում, շտաբային մարզումներում 18-րդ դիվիզիան շատ անգամներ է առաջին տեղ զբաղեցրել և դա, իր խոսքով, Ջալալ Հարությունյանի ներդրած ջանքերի արդյունքն էր։
«Եթե մեկ ուրիշը մի ավտոբուս մարդ էր հավաքում, գնում մի գունդ, ստուգումներ անում, հետ գնում, ինքը 3- 4 հոգու հետ գնում էր դիրքեր, առավոտից մինչև ուշ երեկո շրջում խրամատներով։ Շաբաթը մեկ հերթապահ էի լինում ես, ու մինչև գիշերվա ժամը 1-ը, 2-ն իր աշխատասենյակի լույսը չէր անջատվում։ Զարմանում էինք՝ ոնց էր կարողանում ամբողջ օրը մեզ հետ խրամատներով շրջելուց հետո մինչև ուշ գիշեր աշխատել։ Հաջորդ օրվա անելիքները մինչև չպլանավորեր, չէր քնում ու ոչ մի անգամ չէր մոռանում ստուգել՝ վերացվել է այս կամ այն թերությունը, թե ոչ։ Շատ հետևողական էր, շատ։ Ով թերանում էր իր աշխատանքում, ազատում էր գործից, դրա համար էլ քիչ չէին նրան չսիրողները»,-պատմում է մեր զրուցակիցը։
Պահեստազորի փոխգնդապետը ցավ է ապրում, որ բանակի մարտունակության համար ոչինչ չխնայած, պատերազմի թոհուբոհով անցած հրամանատարներին վարկաբեկում են, ուրիշների թերացումներ նրանց վրա բարդում, որի հետևանքով արժեզրկվում է 44 օր անդադար մահվան աչքերին նայելով՝ թշնամու հսկայական ուժերի դեմ կռիվ տված բանակի զինվորն ու հրամանատարը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից