ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԿԳՄՍ-ն փորձում է. Լիլիթ Գալստյան 09/10/2022 21:12 | Մեկնաբանություն
Օգոստոսի 26-ն պաշտոնական նամակով դիմել էի ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանին՝ նշանավոր ցեղասպանագետ Վ․ Դատրյանի լքված շիրմի խնդրով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«ԿԳՄՍ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է․․․
Օգոստոսի 26-ն պաշտոնական նամակով դիմել էի ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանին՝ նշանավոր ցեղասպանագետ Վ․ Դատրյանի լքված շիրմի խնդրով։
Հիշեցնեմ, որ 2019-ի օգոստոսին, հաշվի առնելով ականավոր գիտնականի մեծ վաստակը, Կառավարության որոշումով ստեղծվել էր պետական հանձնաժողով Վ․ Դադրյանի աճյունը Հայաստան տեղափոխելու և այստեղ հուղարկավորելու նպատակով։
Կենտրոնական գերեզմանատանը հուղարկավորելուց հետո, գիտնականի շիրիմը հայտնվել է անտերության մեջ։ Հուղարկավորումից ուղիղ երեք տարի անց՝ 2022-ին, շիրմաքարի և հուշատախտակի բացակայության պատճառով անգամ անկարելի է գերեզմանը գտնել։
Վ․ Դումանանին ուղղված նամակում խնդրել է պատասխանել, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվելու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և վիճակը շտկելու համար։
Եվ ահա, Պրն նախարարից ստացել եմ պատասխան, ուր մասնավորապես արդարացվում է կացությունը, ասելով,
ա/Կառավարության կարգի համաձայն հանգուցյալի հարազատներից կամ նրանց կողմից լիազորված անձանցից 6-ամսյա ժամկետում աջակցության դիմում չեն ստացել:
բ/Գիտակցելով հարցի կարևորությունը՝ ՀՀ ԿԳՄՍ-ն իր լիազորությունների շրջանակում փորձում է կարգավորել խնդիրը։
Գուցեև Կառավարական տվյալ հանձնաժողովի անդամ չորս նախարարներն ու Երևանի քաղաքապետը չիմանային, որ Վ․ Դադրյանը ընտանիք չունիի․․․զավակներ չունի։
Բայց չէ՞ որ այդ հանձնաժողովի կազմում էր Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի տնօրեն Հ․ Մարությանը։ Ու անցնող երեք տարիների ընթացքում նրա մտքով չի էլ անցել հիշել մեծ գիտնականնին։ Դե, անիմաստ է նաև ակնկալել, որ նա կայցելեր շիրմին այն գիտնականի, որի ֆոնդերն, ի դեպ, հիմա իր ղեկավարած ինստիտուտն է տնօրինում։
Անիմաստ է նաև ակնկալել, որ նա կառաջարկեր կամ կպայքարեր, որ մեծ ցեղասպանագետը հուղարկավորվեր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շրջակայքում, ինչ իմ կարծիքով, վստահ եմ՝ շատերի, արդար և Աստվածահաճո կլիներ։
ԿԳՄՍ-ն՝ Վ․ Դումանյանի ստորագրությամբ, հավաստիացնում է, որ «իր լիազորությունների շրջանակում փորձում է կարգավորել խնդիրը»։
Բոլորովին չբավարարող պատասխան։ Իմ խորին համոզմամբ ԿԳՄՍ-ն արդեն հուշաքարի նախագիծը, ինչպես նաև կառավարության որոշման նախագիծը պիտի պատրաստած լիներ և ոչ թե փորձեր։ Սա ի՞նչ պատասխան է։
Ինչէ, հետևելու եմ ընթացքին, որովհետև սա մեր բոլորի բարոյական պարտքն է, սա մեր պատմության, հիշատակի և արժանապատվության պարտքն է։ Այո, Վ․ Դադրյանը ընտանիք չուներ։ Նրա ընտանիքը հայ ժողովուրդն է, մենք ենք․․․
Հայոց պետության պարտքն ու պարտականությունն է, ու, եթե որոշել եք Հայաստան տեղափոխել, ուրեմն մարդավարի, պատշաճ, քրիստոնեաբար։
Մի բան շնորքով արեք էլիիիիիիիիիիիիիիիի․․»,- գրել է Լիլիթ Գալստյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ