ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձեր դեպքն այլ է, եղբայրները պատասխանատու են եղբայրների համար. Գերասիմ Վարդանյանը՝ դատավորին հիշեցրեց եղբոր դատավարությունը 09/08/2022 18:45 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՅԴ անդամներ Գերասիմ Վարդանյանի, Բագրատ Եսայանի և Գառնիկ Մելքումյանի գործով դատական նիստը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատական նիստի սկզբում Վարդանյանի պաշտպանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ արձանագրելով, որ Գերասիմ Վարդանյանը, Բագրատ Եսայանը, Գառնիկ Մելքումյանը հանդիսանում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ։
Պաշտպանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ առկա են երկակի ստանդարտներ, կալանավորված է միայն Վարդանյանը, իսկ կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքը դեռևս չի քննվել, քանի որ դատարանը գործի նյութերն ուղարկել է բողոքը ներկայացնելուց երկու շաբաթ անց։ Գերասիմ Վարդանյանի խոսքով՝ դատարանն առնվազն ոչ բարիացկամ է տրամադրված իր պաշտպանյալի նկատմամբ, ամեն ինչ արվում է, որ Վարդանյանը հնարավորինս երկար մնա կալանքի տակ։ Ըստ պաշտպան Բենիկ Գալստյանի՝ դատավորը կարող է ունենալ կողմնակալ վերաբերմունք։ Գերասիմ Վարդանյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի գիշերը, երբ բոլորի համար անսպասելի ստորագրել են կապիտուլյացիոն պայմանագիրը, ինքը հանդիպել է Ազատություն Ռ/Կ–ի լրագրողներից մեկին, որն իր համակուրսեցին է՝ շենքի բակում, ասել լրագրողին՝ ինչու էին իրենց խաբում, թմբիրի մեջ պահում, ինքը որևէ մեկին չի հրել, չի խփել։
«Ինչ վերաբերում է Ձեր ինքնաբացարկին, ես գիտեմ, որ հայրերը պատասխանատու են որդիների համար, որդիները պատասխանատու են որդիների գործողությունների համար, բայց Ձեր դեպքն այլ է՝ եղբայրները պատասխանատու են եղբայրների գործողությունների համար։ Ձեր եղբայրն անցնում է կաշառակերության գործով և իմ ազատության գինը Ձեր եղբոր անազատությունը կարող է լինել, ես մարդկայնորեն, որպես տղամարդ հասկանում եմ Ձեզ, ընկալում՝ ինչ բարդ իրավիճակում եք»,- նշեց նա՝ հավելելով, որ դատախազին էլ է հասկանում՝ նա էլ է տուն պահում, բայց մենք բոլորս լուրջ, բարդ իրավիճակում ենք հայտնված, պետք է սթափվել, այսօր Արցախը մեր ինքնասիրությունն ու արժանապատվությունն է, որը մեզնից ամեն օր խլում են։
Դատարանը մերժեց ինքնաբացրկի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է 2020թ նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։ Գերասիմ Վարդանյանը, Բագրատ Եսայանը, Գառնիկ Մելքումյանը մեղադրվում են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ խոչընդոտները վերացնելու եղանակով զանգվածային անկարգություններին օժանդակելու, ինչպես նաև խմբի կազմում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մեջ: Քրեական գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը, ընդ որում, նրան կալանավորելու առաջին փորձը եղել է դեռևս 2020թ, սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Քրեական գործի մասին ԱԱԾ-ն երկու տարի անց է հիշել, քննիչը փոխել է Վարդանյանի մեղադրանքը և կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան, որն այս անգամ բավարարվել է՝ դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից՝ կալանավորման չորրորդ փորձից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ