ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավինյանը մտադիր է Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարել նախ որպես քաղաքապետի տեղակալ. Խաժակյանը մանրամասներ է հայտնել Տիգրան Ավինյանի հետ հանդիպման մասին 09/08/2022 20:55 | ԼՐԱՀՈՍ
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել նախկին փոխվարչապետ, ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանի հետ մայրաքաղաքի ավագանում խմբակցությունների հանդիպման մասին։
Խաժակյանն ասաց, որ Ավինյանը իրենց հետ հանդիպել է որպես քաղաքապետի տեղակալի թեկնածու եւ ներկայացրել է իր անելիքներն ու ոլորտները, պատասխանել խմբակցության հարցերին։
Նկատենք, որ Ավինյանը իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն է։ Թեեւ ընտըական տարին դեռ չի մեկնարկել եւ Երեւանի քաղաքապետի ընտրություններ նշանակված չեն, Ավինյանը շտապել է հայտնել այդ մասին։ Ավելին, նա այդ մասին հայտնել է «Սուրմալու» առեւտի կենտրոնի մոխիրների վրա, երբ դեռ փրկարարները որոնողական աշխատանքներ էին իրականացնում, փլատակների տակից դիակներ հանում՝ նշելով, որ «Սուրմալու»-ի տարածք է եկել որպես ՔՊ վարչության անդամ ու Երևանի քաղաքապետի ապագա թեկնածու։ Իսկ մամուլը տեւական ժամանակ է՝ գրում է, որ Երեւանի քաղաքապետարանում կադրային հարցերը որոշում է քաղաքապետարանում որեւէ կարգավիճակ չունեցող Ավինյանը։
Խաժակյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ խնդիր է լուծում իշխող ուժը Ավինյանին քաղաքապետարան բերելով, արդյո՞ք ֆալշ ստարտ չի հայտարարել։ Ըստ Խաժակյանի, այս պահին Երեւանի քաղաքապետի տեղակալի թեկնածուի հարցը գտնվում է իշխանության տիրույթում։ «Մնացածը, թե ինչ է որոշել իշխող ուժը, ես չեմ կարող ասել։ Ավագանին պետք է քվեարկի ցանկացած քաղաքապետի տեղակալի առաջադրման համար եւ դրան ընդառաջ, կարծես թե, ծանոթագրական հանդիպում էր։ Կա որոշում իշխող ուժի կողմից իրեն ներկայացնելու որպես քաղաքապետի տեղակալ, այն հաստիքի վրա, որը կա, որն ավելացվել է ԱԺ-ի կողմից շատ ավելի վաղ ժամանակահատվածում։ Օրենքով սահմանված ավագանու պարտավորությունն է՝ քաղաքապետի ներկայացմամբ առաջադրված քաղաքապետի տեղակալի համար քվեարկելը»,-ասաց Դավիթ Խաժակյանը։
Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը չի կարծում թե իրականությանը համապատասխանում են մամուլի դիտարկումներն այն մասին, թե Երեւանի քաղաքապետի պաշտոնից Հայկ Մարությանին հեռացնելուց հետո իրական քաղաքապետը Հրաչյա Սարգսյանը չէ եւ Ավինյանը ազդեցություն ունի որոշումների կայացման գործում։ «Դրանք խիստ չափազանցված են եւ, կարծում եմ, իրականությանը չեն համապատասխանում։ Այո, կադրային հարցերում իշխող կուսակցության կադրերը ներկայացվում են եւ նշանակվում, բայց դա չի նշանակում, որ Հրաչյա Սարգսյանի կողմից քաղաքապետի գործառույթները չեն իրականացվում։ Ե՛վ բովանդակային, ե՛ւ մնացած բոլոր իմաստներով կայացվում են իր կողմից։ Ավելին ասեմ, թաղապետերի թեկնածուները Մարությանի պաշտոնավարման վերջին մեկ տարվա ընթացքում եւս իր կողմից չեն նշանակվել, իրականացվել են իշխող ուժի կողմից, բայց Մարությանի մասին ոչ ոք չէր ասում, որ ինքը չի իրական քաղաքապետը, այլ մեկ ուրիշ անձ է»։
Այս միջամտութունը Խաժակյանը քաղաքական իմաստով նորմալ է համարում ՝ նշելով, որ համայնքային իշխանությունը վերապահված է ոչ թե քաղաքապետի անձին, այլ իշխող ուժին, ինչը համամասնական ընտրակարգի թիվ մեկ բաղադրիչն է, նրա խոսքով։
«Դա չի նշանակում, որ կուսակցական դիրքորոշումները պետք է քաղաքի շահերից վեր դասվեն, բայց այլ կերպ որեւէ երկրում, որեւէ ժամանակահատվածում չի եղել»։
«Լույս» խմբակցության ղեկավարը նաեւ չի կարծում, թե իշխանությունը ֆալշ ստարտ է տվել եւ փորձում է ապագա քաղաքապետի հարցն իր ներսում լուծել։Նրա խոսքով , այսօր ամբողջ քաղաքական դաշտը պատրաստվում է Երեւանի ընտրություններին։ «Ընդդիմությունից մինչեւ իշխանություն, եթե ֆալշ ստարտ է, ապա բոլորն են ֆալշ ստարտ տվել, որովհետեւ արդեն շրջանառվում են բոլոր այն անունները, որոնք հավանական է՝ մասնակցել։ Շրջանառվում է Լեւոն Քոչարյանի անունը, շրջանառվում է Մանե Թանդիլյանի անունը, շրջանառվում է Տարոն Մարգարյանի անունը, շրջանառվում է Դավիթ Խաժակյանի անունը, շրջանառվում է Արթուր Վանեցյանի անունը։ Այդ անունները չեն հնարվել, իրենք ցանկացել են մամուլով շրջանառել, շրջանառվել են ՝ անկախ նրանից, անձնապես որեւէ մեկը հաստատել է դա, թե չի հաստատե»,- «Փաստինֆո»-ին ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ մեկ տարի անց Երեւանի քաղաքապետի հարցը լուծելու է Երեւանի բնակչությունը։
Ինչ վերաբերում է Տիգրան Ավինյանի՝ որպես քաղաքապետի տեղակալի թեկնածուի վերաբերյալ «Լույս» -ի դիրքորոշմանը, հաշվի առնելով ԼՀԿ-իշխանություն համագործակցությունը՝ ի դեմս Էդմոն Մարուքյանի կողմից հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնի ստանձնման, Խաժակյանն ասաց, թե ԼՀԿ-ն իշխանության մաս չէ եւ պատասխանատվություն չի ստանցձնել․«Ոչ մի քաղաքագիտական հիմնավորմամբ հնարավոր չէ պնդել, որ ԼՀԿ-ն պատասխանատվություն է ստանձնել։ Մեկ դեսպան ունենալով, այն էլ, կոնկրետ արտաքին բլոկի կոնկրետ ուղղվածությամբ, հնարավոր չի պնդել, որ պատասխանատվության մաս ունի, չկա կոալիցիա, չկա հարցերի համատեղ լուծման մեխանիզմ ։ Կա ընդամենը մեկ հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակ։ «Լույս» խմբակցությունը միասնական դիրքորոշում դեռ չի ձեւավորել, ունեցել ենք ծանոթագրական հանդիպում» ։
Խաժակյանն ասաց, որ դեռ 2017 թվականից, երբ ՀՀԿ-ն էր իշխանության, «Ելքի» կազմում էլ իրենք որեւէ քաղաքապետի տեղակալի թեկնածուին դեմ չեն քվեարկել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից