ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք չենք տեսնում մեզ Ադրբեջանի կազմում, Արցախի փոխարեն որեւէ մեկը չի կարող որոշում կայացնել, իսկ եթե կայացվի՝ կլինի համապատասխան ռեակցիա․Դավիթ Բաբայան 09/07/2022 17:29 | ԼՐԱՀՈՍ
«Մենք ունենք հստակ ձեւակերպված կարմիր գիծ, որի մասին անընդհատ խոսում ենք՝ ոչ թե հիշեցնելու այդ մասին ինչ-որ մեկին, այլ խաղի կանոններն են այդպիսիոն՝ մենք պետք է անընդհատ հայտնեք, որ մեր տեսլականը չի փոխվել։ Այդ կարմիր գիծը համընդհանուր է, ոչ միայն իշխանությանն է, այլեւ ամբողջ հանրության ընդհանուր կամքն է, նաեւ ամբողջ հայության։ Այդ կարմիր գիծը հետեւյալն է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա բացառված է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հնարավոր պայմանագրին, որի նախապատրաստական աշխտանքների մեկնարկը տալու մասին հայտարարվեց Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան, Ալիեւ, Միշել եռակողմ հանդիպման արդյուքներով ։
Հայտարարվել էր, որ ԱԳ նախարարներին հանձնարարվել է այդ ուղղությամբ սկսել աշխատել։ Ուշագրավ է որ ՀՀ վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում հայտարարել էր, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: «Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը եւ որոշենք ինչպես առաջ ընթանալ»: Սակայն բրյուսելյան օրակարգում ընդհանրապես ԼՂ մասին խոսք չկար։
ԱՀ ԱԳ նախարարը շեշտեց՝ երբ խոսում է կարմիր գծերի մասին, պետք է նկատի ունենալ այդ թվում՝ որեւէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում չլինելու մասին է, որովհետեւ հակառակը կնշանակի, օրինակ, որ հրեաները նացիստական Գերմանիայում ունենային ինքնավարություն։ « Նրանք ունեցել են ինքնավարություն։ Այդ համակենտրոնացման ճամբարները ինչ-որ տեղ ինքնավարությունների կենտրոններ էին, այսինքն, նրանք իրավունքներ ունեին՝ օրվա մեջ տասը րոպե կարող էին քայլել, ինչ երազ ուզում էին, կարող էին տեսնել։ Նույնը Ադրբեջանի կազմում գտնվելու մասին է»,-նկատեց Բաբայանը՝ շեշտելով, որ բնականաբար, Ադրբեջանը ձգտում է այդ խաղաղության հնարավոր պայմանագրի մեջ մի կետ խցկել, որով Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությումը՝ Արցախի հետ մեկտեղ։
Ըստ Բաբայանի, բնական է, որ Հայաստանը դա չի կարող ընդունել եւ սա ամենակարեւորն է։«Արցախի փոխարեն որեւէ մեկը չի կարող որոշում կայացնել, եթե նման որոշում կայացվի, ով ուզում է լինի, ուզում է՝ ՄԱԿ-ը կայացնի, այստեղ լինելու է համապատասխան ռեակցիա, այսինքն , մենք չենք տեսնում մեզ Ադրբեջանի կազմում »։
«Փաստինֆո»-ի ճշտող հարցին, թե այդ թվում պաշտոնական Երեւանը լիազորված չէ՞ Արցախի անունից որեւէ որոշում կայացնելու, Դավիթ Բաբայանը նշեց․ « Կապ չունի,թե ով է, չեմ էլ ուզում կարծել, որ պաշտոնական Երեւանը, ով էլ լինի, հայ մարդու մասին խոսքը, կարող է ստորագրել մի բան, որով Արցախը դառնա Ադրբեջանի մաս, ես չեմ պատկերացնում, չեմ էլ ուզում պատկերացնել, բայց եթե նույնիսկ ամբողջ աշխարհը նման բան որոշի, ելքը լինելու կամ նոր պատերազմն ու ցեղասպանությունը կամ , պարզապես, Արցախի հայաթափումը, իսկ դրանից հետո, արդեն այնպիսի աշխարհաքաղաքական լանդշաֆտի այնպիսի խորը փոփոխություններ են տեղի ունենալու, որ շատ ու շատ երկրների համար, իսկապես, սարսափելի գոյաբանական վտանգենր են առաջանալու, բայց դա չի լինելու արդեն միայն մեր խնդիրը։
Հարցին, եթե այդուհանդերձ, իրադարձություններն այնպես զարգանան, որ պաշտոնական Երեւանը նման փաստաթուղթ ստորագրի, հնարավո՞ր է, որ պաշտոնական Ստեփանակերտը, հաշվի առնելով ռուսական խաղաղապահ ներկայությունն Արցախում, ուղիղ դիմի ՌԴ-ին՝ անվտանգության երաշխիքների խնդրանքով, Դավիթ Բաբայանն ասաց․«Եթե որեւէ մեկը վաղը ասի, որ դուք պետք է Ադրբեջանի կազմում լինեք, կրկնում եմ՝ ելքը երկուսն է՝ կամ պատերազմ, կոտորած կամ հայաթափում, օրինակ կարող է այնպես լինել, որ կանայք եւ երեխաները դուրս գան, իսկ տղամարդիկ պայքարեն մինչեւ մահ, սա էլ է տարբերակ, բայց մենք չենք լինելու այդ երկրի կազմում, որովհետեւ դա մահ է , կործանում՝ ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի։ Չեմ կարծում, որ նմաս սցենար կլինի»։
Ինչ վերաբերում է Երեւան-Ստեփանակերտ շփումներին ու հնարավոր խորհրդակցություններին, ապա Բաբայանն ասաց, որ երկրների ղեկավարները շփվում են, կոմունիկացիան կա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/20/2024 17:57 Երևան-Մոսկվա ինքնաթիռի ուղևորը դեբոշ է սարքել. «Վնուկովոյում» բերման է ենթարկվելՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/21/2024 08:49 Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե». «Ժողովուրդ»
- 12/21/2024 08:48 Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:45 Խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտել․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:42 Մելիքբեկյանի հրաժարականի ֆոնին` հայհոյախառն վեճ ՖԱՖ-ի ներկայացուցիչների և ֆուտզալի ազգային հավաքականի մարզչի միջև. «Ժողովուրդ»
- 12/21/2024 08:39 Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:37 Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
- 12/21/2024 08:35 «Պադավատապետության» մեքենաների կրճատումն ու ՆԳՆ նոր նախարարի` շարժական գույքի գնումները. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/22/2024 20:31 Ադրբեջանի ղեկավարությունը շատ դժգոհ է COP29-ի արդյունքներից. Հայրապետյան
- 12/22/2024 19:41 Հայաստանը կարևոր ջրբաժանում է, և առաջիկա կարճ ժամանակահատվածում կայացված որոշումներն են, որ սահմանելու են հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը. Օսկանյան
- 12/22/2024 15:25 Նամախվանի ՀԷԿ-ը որպես թուրք-վրացական հարաբերությունների իրական ինդիկատոր․ Վահե Դավթյան
- 12/22/2024 12:26 Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հարավային Մուղլա նահանգի հիվանդանոցի շենքի մեջ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/22/2024 21:34 Ֆուչիկի փողոցում «KIA» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ տուժածներ չկան
- 12/22/2024 19:01 Այրվել է ավտոմեքենա
- 12/22/2024 16:55 Ոսկեպարի ոլորաններում հրդեհ է բռնկվել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստի «Ford Fusion»-ում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի
- 12/22/2024 13:05 Վանաձորում սննդի կետերից մեկում թունավորված քաղաքացիների վիճակը միջին ծանրության, նրանք դեռ հոսպիտալիզացված են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/22/2024 17:09 Ոճաբանը նշել է յոթ հագուստի տեսակ, որոնք դուրս են եկել նորաձեւությունից, սակայն շատերը դրանք շարունակում են կրել
- 12/20/2024 18:50 108 միլիոն ֆունտ ստերլինգ շահած բրիտանացին դժգոհել է իր ձանձրալի կյանքից
- 12/18/2024 23:50 Տեգրը մասնատել է եղբոր կնոջը՝ մերժված սիրահետումների պատճառով
- 12/18/2024 17:48 Թոմ Քրուզը ԱՄՆ ռազմածովային ուժերի բարձրագույն մրցանակի է արժանացել
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում