ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանցագործությունների շարժընթացում չեն արձանագրվել այնպիսի փոփոխություններ, որոնք կարող էին ազդել հանցավորության և իրավակարգի ընդհանուր վիճակի վերահսկելիության վրա. Աբրահամյան 09/07/2022 12:53 | ԼՐԱՀՈՍ
Առանձին լրատվամիջոցներ հղում կատարելով ՀՀ վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ 2022թ. առաջին յոթ ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների վիճակագրական տվյալներին՝ ներկայացրել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրությամբ հանցավորության ընդհանուր էական աճի պատկեր՝ այդ թվում արձանագրելով սպանությունների շուրջ 5 անգամ աճ: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ ներկայացնելով պարզաբանում։
«Հաշվի առնելով, որ վիճակագրության զուտ թվային տվյալների նման պարզ վերարտադրումը կարող է թյուր կարծիք ձևավորել հանցավորության ընդհանուր վիճակի անոմալ վատթարացման, հետևաբար նաև՝ հանրապետությունում հանցավորության վիճակի վերահսկելիության վերաբերյալ՝ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը:
Արձանագրված դեպքերի քանակական աճի պատկերը պայմանավորված է մի շարք այնպիսի նոր հանգամանքներով, որոնք առավելապես պայմանավորված են քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի իրավակարգավորումների, պահանջների ազդեցությամբ վարվող վիճակագրության մեթոդաբանության փոփոխությամբ:
Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու հանգամանքի բերումով առերևույթ հանցագործության դեպքերի լուծման ընթացակարգն էապես փոխվել է: Վերացել է նյութերի նախապատրաստման փուլը, և ցանկացած այնպիսի հաղորդման կապակցությամբ, որով փաստվող դեպքին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, նախաձեռնվում է քրեական վարույթ և իրականացվում նախաքննություն:
Նման կարգավորումների պայմաններում բոլոր այն իրավիճակներում, որոնցով նախկինում նախապատրաստվել են նյութեր, այժմ նախաձեռնվում են քրեական վարույթներ:
Արդյունքում, օրինակ, եթե նախկինում նախապատրաստվում էին նյութեր և բռնի մահվան վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում էր քրեական գործ հարուցվում, ապա այժմ բոլոր այդ դեպքերով անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում նախաձեռնվում է քրեական վարույթ գլխավորապես առերևույթ սպանության դեպքի կապակցությամբ և իրականացվում է նախաքննություն:
Որպես նշվածի հիմնավորում, փաստենք, որ 2022 թվականի առաջին յոթ ամիսների տվյալներով ՀՀ ոստիկանության կողմից արձանագրված սպանության դեպքերի թիվը կազմել է 163, որոնցից 134-ը կամ 82.2%-ը հանկարծամահության դեպքր են, իսկ միայն 29-ը՝ այնպիսի դեպքեր, որոնցով նախկին կարգավորումների պայմաններում քրեական գործը հարուցվում էր սպանության դեպքի առթիվ:
Որպես վերը նշվածի հիմնավորում նշենք նաև, որ մարդու դեմ ուղղված հանցագործություններն աճել են 70.6 %-ով, առանձնապես ծանր հանցագործությունները՝ 163-ով կամ 90.6%-ով / 180-343/: Փաստորեն՝ առանձնապես ծանր հանցագործությունների ավելացած 163 դեպքից միայն 134-ը կամ 82.2%-ը հենց հանկարծամահություն հանդիսացող դեպքերն են, որոնցով վարույթ է նախաձեռնվել սպանության դեպքի առթիվ:
Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ առերևույթ իրական սպանության դեպքերի թիվը հակառակը՝ նվազել է 4-ով կամ 12.1 %-ով: Սպանության փորձի դեպքերի թիվը նույնպես նվազել է 5-ով կամ 17.2%-ով /29-24/, ինչի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է 2022թ. օգոստոսի 30-ին հրապարակած հաղորդագրությամբ:
Բացի այդ 2021 թվականի օգոստոսի 30-ից ՀՀ քրեական նախկին օրենսգրքում ավելացել էր նոր հանցատեսակ՝ նախատեսված 137.1 հոդվածով, որն էականորեն ազդել է հանցավորության վիճակն արտացոլող թվական ցուցանիշների վրա:
Մասնավորապես, նշված հոդվածով արձանագրված դեպքերի թիվը 2022 թվականի առաջին յոթ ամիսներին կազմել է 1160, մինչդեռ 2021 թվականի 1-ին յոթ ամիսներին օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցող նույնանման արարքները, փաստորեն, քրեականացված չեն եղել:
Որպես վերը նշվածի հիմնավորում՝ փաստենք, որ տվյալ հանցատեսակի հաշվին են նաև ավելացել մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը. աճը կազմել է 1562 կամ 70.6 % /2211-3773/, որից 30.7 %-ը միայն կազմել են 2003թ. ընդունված քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով նախատեսված դեպքերը:
Այսինքն հանցագործությունների շարժընթացում չեն արձանագրվել էական այնպիսի փոփոխություններ կամ շեղումներ, որոնք կարող էին ազդել հանցավորության և իրավակարգի ընդհանուր վիճակի վերահսկելիության վրա»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից