ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կան ուժեր, որոնք մեծ էներգիա են ծախսում, որպեսզի Հայաստանը Մոսկվայում ներկայացնեն որպես պրոարևմտյան կառավարությամբ պետություն. Փաշինյան (տեսանյութ) 09/07/2022 19:35 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանն ակնկալում է ՌԴ-ի աջակցությունը՝ թե Թուրքիայի, թե Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Վլադիվաստոկում տեղի ունեցաթ տնտեսական ֆորումի ժամանակ։
«Գիտեք, որ սկսել ենք խոսակցություն Թուրքիայի հետ: Հույս ունենք` Ռուսաստանի աջակցությամբ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Ինտենսիվ խոսակցություն է գնում Ադրբեջանի հետ` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Այս համատեքստում նույնպես ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակից: ՌԴ-ն նաև շատ մոտ գործընկեր է Ադրբեջանի համար նույնպես, կարծում եմ՝ դա հնարավորություն է բացում: Ցանկանում եմ ընդգծել նաև ՌԴ դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ»,- հայտարարել է նա:
Ըստ Փաշինյանի՝ կան ուժեր, որոնք կարծում են` Ռուսաստանը, որը մեր տարածաշրջանում հանդիսանում է անվտանգության առանցքային գործոն, - համենայն դեպս նման ընկալում առկա է Հայաստանի Հանրապետությունում, դա հաստատվում է այն հարաբերություններով և պայմանագրերով, որոնք գործում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև, - ՌԴ-ն շատ է զբաղված ուկրաինական թեմայով, և դա կարելի է օգտագործել որպես հարմար առիթ` իրավիճակի ապակայունացման համար: «Կարող է զվարճալի թվալ, սակայն կա իրավիճակ, երբ կան ուժեր, որոնք մեծ էներգիա են ծախսում, որպեսզի Հայաստանը Մոսկվայում ներկայացնեն որպես պրոարևմտյան կառավարությամբ պետություն, իսկ Եվրոպայում և Արևմուտքում Հայաստանը ներկայացնել որպես խիստ պրոռուսական, և դա օգտագործել որպես գործոն` տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման համար»,- նշել է նա:
ՀՀ վարչապետը իր ուրախությունն է հայտնել, որ այս հարցերի շուրջ գտնվում ենք սերտ երկխոսության մեջ մեր գործընկերների հետ` փորձելով պարզաբանել մեր դիրքորոշումները միջազգային օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ: «Իհարկե, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ինչպես եղել, այնպես էլ մնում են ու պետք է լինեն դաշնակցային, ռազմավարական: Հույս ունենք, որ այդ գործոնը կլինի առանցքային մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության համար»,- ասել է Փաշինյաննն ու ավելացրել՝ «Չեմ կարող ասել, որ համոզված եմ դրանում, բայց ունեմ տպավորություն, որ պետությունները, աշխարհի բոլոր կառավարություններն՝ առանց բացառության, ցանկանում են խաղաղություն և կայունություն: Խնդիրը նրանում է, որ յուրաքանչյուրն ունի իր պատկերացումը խաղաղության և կայունության մասին: Փաստացի, բոլոր պատերազմները, հակամարտությունները տեղի են ունենում ինչի՞ համար, ինչպիսի՞ նպատակ ունեն այդ հակամարտություններն ու պատերազմները: Վերջնական նպատակը խաղաղությունն է, քանի որ բոլորը պայքարում են խաղաղության համար, բոլորը ցանկանում են խաղաղություն, կայունություն, և գլխավոր խնդիրը դրանում է: Յուրաքանչյուրն ունի խաղաղության և կայունության իր պատկերացումը, և մեր նպատակն ու խնդիրն է, ցավոք, երբեմն անլուծելի խնդիր, ինչ-որ կերպ մոտեցնել մեր պատկերացումները: Գլխավոր խաղացողների համար, իհարկե, առավել դժվար է մոտեցնել պատկերացումները խաղաղության և կայունության բանաձևերի շուրջ, որոնց վրա պետք է հիմնվի խաղաղությունն ու կայունությունը:
Վերջին տարիների շատ տարածված է այս ձևակերպումը` բազմաբևեռություն: Կարծես սրանում ևս կա շատ մոտ կոնսենսուս, բայց խնդիրը նրանում է, որ բազմաբևեռությունը ևս յուրաքանչյուրը հասկանում է յուրովի և այստեղ ևս պետք է փորձել մոտեցնել դիրքորոշումներն ու պոտենցիալ բազմաբևեռության պատկերացումները»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ