ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անվճար լինում է միայն պանիրը՝ մկան թակարդում. ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը կառավարությանը նվիրելու գործարքը մութ է, կոռուպցիոն ռիսկ կա․ Դանիել Իոաննիսյան 09/06/2022 21:21 | ԼՐԱՀՈՍ
«Այդ գործարքը շատ ցածր թափանցիկություն ունի եւ հասարակության շրջանում բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Շատ լավ է, որ Հայաստանի Հանրապետությունը ինչ-որ բաժնետոմսեր է ձեռք բերել եւ կոմբինատի մի մասի սեփականատերն է դարձել մի քանի ամիս կամ մեկ տարի առաջ, մեկ կտոր էլ՝ վերջերս, բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ, սովորաբար, անվճար լինում է միայն պանիրը՝ մկան թակարդում,ուստի գլխավոր հարցն այն է, թե ինչ է դրա դիմաց վճարում հասարակությունը», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ համակարգող, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ԶՊՄԿ-ի կողմից եւս 6,8 տոկոս ՀՀ կառավարությանը նվիրելու գաղտնի գործարքին։
Նշենք, որ նոր բաժնետոմսերի նվիրատվության մասին օգոստոսի 24-ին կառավարության նիստում հայտարարել էր վարչապետ Փաշինյանը՝ նշելով, որ գործարքը տեղի է ունեցել դեռեւս մարտ ամսին՝ գաղտնի որոշմամբ։ ։
Կառավարության պաշտոնական էջում հրապարակված իրավական ակտի նախագծի համաձայն, Հայաստանի Հանրապետությունը որպես նվիրատվություն «ԱՄՓ» հոլդինգ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ստացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունում սեփականության իրավունքով «ԱՄՓ» հոլդինգ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող 188,947 (հարյուր ութսունութ հազար ինը հարյուր քառասունյոթ) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսեր (որոնք կազմում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,875 տոկոսը), որոնց կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին։ Մարտի 24-ի որոշումից հետո, պաշտոնական վիճակագրության համաձայն. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի կառավարությունն ունի 21.875 տոկոս բաժնեմաս։
Նույն նիստին կառավարությունը որոշել էր 6,875 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարմանը, ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, «բաժնետոմսերի կառավարման արդյունավետությունը երաշխավորելու նպատակով»։ Իսկ ավելի վաղ, 2021թ. սեպտեմբերի 30-ին կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունից որպես նվիրատվություն ստացել էր բաժնետոմսերի 15 տոկոսը։ Սրա կառավարումը նույնպես հանձնվել է ԱՆԻՖ-ին։ Անպատասխանմնաց, թե ինչո՞ւ է կոմբինատի նոր սեփականատերը՝ ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ Արմենիան» որոշել շռայլ նվիրատվություն անել և բաժնեմասերի 15%-ը փոխանցել Հայաստանի կառավարությանը։
«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը դեռևս 2021թ. Օգոստոսին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ԶՊՄԿ բաժնետոմսերը ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու մասին։
Օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը ոչ միայն վարույթ էր ընդունել, այլ նաև կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա։ Սակայն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին որոշում էր կայացրել՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, ինչից ժամեր անց բաժնետոմսերը գնել է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերությունը՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն։ Գործարքից անմիջապես հետո գնված բաժնետոմսերի 15 %-ը Տրոցենկոն նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։
Առհասարակ, ԶՊՄԿ- կառավարություն գործարքները գաղտնիության շղարշի տակ են իրականացվում։ Կառավարությունը հրաժարվում է որեւէ տեղեկություն տրամադրել ԶԼՄ-ներին, այդ թվում ՝ «Փաստինֆո»-ին։ Չի տրամադրում կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսի նվիրատվության պայմանագրի պատճենը, նաեւ չի հատնում, թե որքան է կազմել գործարքը ու արդյոք կառավարությանը բաժնետոմսեր նվիրած Տրոցենկոն ամբողջությամբ վճարել էր ձեռք բերած բաժնետոմսերի դիմաց։ Ըստ Իոաննիսյանի, նման գաղտնիության պայմաններում օբյեկտիվ հարցեր են առաջանում․ «Իսկ կարո՞ղ է դրա դիմաց ինչ-որ մարդկանց կատարած արարքների վրա աչք է փակվում, ես իսկապես չգիտեմ, թե դրա դիմաց հասարակությունն ինչ է վճարում։ Սա այն հարցն է, որի պատասխանը մենք չունենք, քանի որ կառավարությունն այս գործարքն անթափանցիկ է պահում եւ ապօրինի է անթափանցիկ պահում»,-շեշտում է Դանիել Իոաննիսյանը։
Ըստ Իոաննիսյանի, գործարքն իրականում մութ է եւ սա հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ կասկածներ է առաջացնում, որովհետեւ որեւէ մեկը ձրի որեւէ բան չի տալիս։ Այս համատեքստում անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին եւ դրա թափանցիկությանը, որի կոչերով 2018-ին Փաշինյանն իշխանության եկավ, Դանիել Իոաննիսյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք սա քաղաքական կոռուպցիայի կասկածներ չի առաջացնում ․«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ընթանա թափանցիկության եւ հաշվետվողականության ներքո։ Ինքնին բաժնետոմսեր ստանալը կոռուպցիոն ռիսկ չի, կոռուպցիոն ռիսկն այն է, թե ինչ ենք դրա դիմաց տվել, որովհետեւ բաժնետոմսերն ստացել է ոչ թե ինչ-որ օլիգարխ կամ իշխանությանը մոտ կանգնած անձ, այլ պետությունը եւ երբ այդ բաժնետոմսերից շահութ ստացվի, ՀՀ բյուջե այդ շահույթից փող է մտնելու, վաղը դրանք կարող են վաճառվել, էլի գումար կմտնի բյուջե, սա չէ խնդիրը, խնդիրը այն է, թե ինչ ենք մենք տվել»։ Իոաննիսյանը դժվարանում է ասել, թե ինչու է իշխանությունը գաղտնի պահում գործարքի մանրամասները։
«Օրինակ, կարո՞ղ է ուժայինները ինչ-որ մի բիզնեսմենի են ճնշել եւ դա խնդիր է, որովհետեւ այդ դեպքում մենք տվել ենք բիզնես միջավայրի հետ կապված ինչ-որ բաներ, ես չգիտեմ, ես իսկապես չգիտեմ։ Մենք ոչ փաստահեն գիտենք , թե ումից են ստացել այդ բաժնետոմսերը, ոչ փաստահեն գիտենք, թե ինչպես են փոխանցվել, ինչի դիմաց, այնպես որ հարցերի պատասխանները չունենալով կարող ենք տարբեր ենթադրություններ անել, բայց այն, որ գործարքը մութ է, պարզ է, որ մութ է, որովհետեւ այն, ինչ հրապարակային է, մութ է»։
Իոաննիսյանը հնարավոր է համարում, որ օրինակ, ապօրինի գույքի ծագման բռնագանձման ընթացակարգի շրջանակում տեղավորվի գործարքը, օրինակ, պարզվի, որ ինչ-որ մեկը ապօրինի ծագմամբ փող է ձեռք բերել եւ բաժնետոմսեր գնել, բայց ըստ Իոաննիսյանի այս ամենը ընդամենը ենթադրություն է , որովհետեւ մանրամասներ չեն հաղորդվում։
«Մութ կողմ կա, թե դա հասարակության շահերից է բխում, թե այդ շահերին դեմ է, ես չեմ կարող ասել, դրա համար էլ կոռուպցիոն ռիսկ կա։ եթե մենք հստակ իմանայինք, որ դա հասարակության շահերին դեմ է, մենք կասեինք, որ դա կոռուպցիա է, ոչ թե կոռուպցիոն ռիսկ»,-եզրափակեց Իոաննիսյանը եւս մեկ անգամ շեշտադրելով թափանցիկության պակասի խնդիրը՝ թե առհասարակ, թե հատկապես հանքարդյունաբերության ոլորտում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ