Թեմաներ
Շաբաթ 11 / 30 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/30/2024   00:40 Հալեպում կասեցվել է ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի գործունեությունը. Խումբը վերադարձել է Երեւան 11/29/2024   23:56 Էլեկտրաէներգիայի հերթական անջատման հասցեները 11/29/2024   23:46 Վրաստանում բողոքի ցույցերի ժամանակ մեկ ոստիկան Է տուժել 11/29/2024   23:33 Ահաբեկիչները փորձել են մտնել Հալեպ. թեժ մարտեր են. Գաբրիելյան 11/29/2024   23:28 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է 11/29/2024   23:13 Մահվան ելքով վրաերթ՝ Տավուշի մարզում․ «ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը 11/29/2024   23:03 Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին․ «Գեղարդ» Հիմնադրամ 11/29/2024   22:48 Վրաստանի խորհրդարանի մոտ հատուկ ջոկատայիններ են հավաքվել՝ ջրցան մեքենաներով 11/29/2024   22:31 Այն, ինչ տեղի է ունենում Սիրայում՝ մի քանի երկրի կողմից ճնշման փորձ է, որպեսզի Սիրիան հրաժարվի իր քաղաքական կուրսից. Սիրիայի խորհրդարանի պատգամավոր 11/29/2024   22:22 Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար 11/29/2024   22:13 Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ալավերդու համայնքապետարանում 11/29/2024   22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ 11/29/2024   21:47 Մենք դեռ շատ տեղերում առավելություններ ունենք, չեմ բացառում, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի՝ որոշ ռազմավարական տարածքներ վերցնելու համար. Հայկ Նահապետյան 11/29/2024   21:41 Հայաստանը Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա 11/29/2024   21:37 Համացանցում տարածվում են Վանաձորում գազալցակայանի պայթյունին հաջորդած հրդեհի կադրերը 11/29/2024   21:16 Գազալցակայանի պայթյունից տուժած մեկ անձ հոսպիտալացվել է. վիճակը ծանր է 11/29/2024   21:13 Կատարվել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը 11/29/2024   21:00 Բժիշկը մեծահասակների մոտ մանկական կատակների հայտնվելը պայմանավորել է լուրջ հիվանդությամբ 11/29/2024   20:45 Հրատապ. Պայթյուն է տեղի ունեցել Վանաձորի գազալցակայանում 11/29/2024   20:35 Լյուդվիգ Գյուլնազարյանը հաստատել է իր հրաժարականը 11/29/2024   20:20 «Չայնիի» ոլորաններում «Opel Zafira»-ն կողաշրջվել է 11/29/2024   20:13 Փաշինյանը հանդիպել է ՔՊ խմբակցության հետ. ներկա են եղել կառավարության այլ անդամներ եւս 11/29/2024   20:02 Գեղամ Նազարյանի պարզաբանումը չի բավարարել «Հայաստան» խմբակցությանը, խմբակցությունում քննարկումը տեղի կունենա 11/29/2024   19:59 33 տարեկանում նման կարիերան հաջողված կարելի է համարել. Փաշինյանը՝ Քյարամյանի մասին 11/29/2024   19:54 Սոմալիի՞ց էինք եկել , որ արդարանում եք նման կերպ, թե՞ շնորհակալություն պետք է հայտնեինք. Դանիելյան 11/29/2024   19:46 Թբիլիսիում ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ակցիան խորհրդարանի մոտ 11/29/2024   19:33 Մհեր Գրիգորյանը նախագահում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը Մոսկվայում 11/29/2024   19:19 Ավարտվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունները 11/29/2024   19:07 Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել 11/29/2024   18:51 Մասնագետը նշել է թեյի մահացու չափաբաժինը 11/29/2024   18:48 Աղվան Հովսեփյանին առաջարկեցի բիզնես անել միասին, մերժեց, ասաց, որ բիզնեսից հեռու է, ժամանակ էլ չունի. Մանվել Ղարիբյան 11/29/2024   18:43 Ես նախկին զինվորական եմ, կոչում ունեմ, ուզում եմ իմանալ՝ ես որտեղի՞ քաղաքացի եմ, հանուն ինչի՞ եմ ծառայել ու վիրավորվել եւ ո՞ւմ հրամանով է ինձ շնորհվել մայորի կոչում. Մոսիյան 11/29/2024   18:36 Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հայտարարել է հրաժարականի մասին 11/29/2024   18:20 Ադրբեջանի և Թուրքիայի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել 11/29/2024   18:16 Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի 11/29/2024   18:04 Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց խաչմերուկում 11/29/2024   17:59 ԲԸՏՄ-ն Գյումրու շուկայից առգրավել է 15 կգ սիգ 11/29/2024   17:54 Վարչապետը Քննչական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանին 11/29/2024   17:48 Երեկվա հանրահավաքից հետո Վրաստանի խորհրդարանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները 11/29/2024   17:47 ԿԸՀ-ն արտահերթ նիստում պատգամավորական մանդատ է տրամադրել 11/29/2024   17:32 Պարոն Փաշինյան, Լեռնային Ղարաբաղը քո համար նույնն է, ինչ Ուզբեկստանը կամ Տաջիկստանը, ի՞նչ իրավունքով ես խոսում Ղարաբաղի փոխարեն. Նորատ Տեր–Գրիգորյանց 11/29/2024   17:28 Մանվել Ղարիբյանը հերքեց եղբոր ցուցմունքը. «Երեւան» ՀԸ-ն ձեռք բերելու հետ Վարշամ Ղարիբյանն առնչություն չի ունեցել (տեսանյութ) 11/29/2024   17:22 Սննդաբանը թվարկել է ուղեղի համար վնասակար մթերքները 11/29/2024   17:00 ՏԿԵ նախարարը Լոռու մարզում ծանոթացել է աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման ընթացքին 11/29/2024   16:55 Նախկին գլխավոր դատախազի գործով հարցաքննվում են վկաները. ուղիղ միացում 11/29/2024   16:52 Անահիտ Մանասյանը ողջույնի խոսքով է հանդես եկել Ֆեմինիզմը գործողության մեջ հանուն համակարգային փոխակերպման (ՖԱՍԹ) ծրագրի բացման միջոցառմանը 11/29/2024   16:48 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին 11/29/2024   16:44 Վերին Լարսի անցակետն, ամենայն հավանականությամբ, կբացվի մեկ ժամվա ընթացքում. Հակոբյան 11/29/2024   16:42 Հարձակում իսրայելական ավտոբուսի վրա. 9 վիրավոր կա 11/29/2024   16:42 Սուրեն Պապիկյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին
11/29/2024   18:43 Ես նախկին զինվորական եմ, կոչում ունեմ, ուզում եմ իմանալ՝ ես որտեղի՞ քաղաքացի եմ, հանուն ինչի՞ եմ ծառայել ու վիրավորվել եւ ո՞ւմ հրամանով է ինձ շնորհվել մայորի կոչում. Մոսիյան 11/29/2024   13:39 Հայտնի է՝ որքան մարդ է Ադրբեջանը բնակեցրել Արցախում 11/28/2024   19:29 Սխալ են լսել, ես նման բան չեմ ասել․ Գեղամ Նազարյանը բոլորին սխալ հասկացող որակեց․ MediaHub 11/29/2024   20:45 Հրատապ. Պայթյուն է տեղի ունեցել Վանաձորի գազալցակայանում 11/29/2024   17:32 Պարոն Փաշինյան, Լեռնային Ղարաբաղը քո համար նույնն է, ինչ Ուզբեկստանը կամ Տաջիկստանը, ի՞նչ իրավունքով ես խոսում Ղարաբաղի փոխարեն. Նորատ Տեր–Գրիգորյանց 11/28/2024   23:09 Ուրոլոգը նշել է իդեալական սնունդը տղամարդկանց սեռական առողջության համար 11/29/2024   19:07 Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել 11/28/2024   21:07 Փաշինյանը կարող է գործող տղամարդ չինովնիկներին վաղն ասել՝ հղիության թեստ հանձնեք, չկասկածեք՝ 10-ից 9-ը կհանձնի. ՔՊ-ն Գյումրիում շանս չունի. Արթուր Համբարձումյան 11/28/2024   20:30 Ադրբեջանը պատրաստվում է ագրեսիայի ու կանխավ սլաքներ ուղղում Հայաստանի դեմ 11/28/2024   13:41 «Ավելի հայրենասեր մարդ, քան ես եմ՝ չեմ պատկերացնում․ զարթուցիչս էլ ՀՀ հիմն է»․ «այսքանն ասելու համար ինձ պետք է կանգնեցնեի՞ք․․․ հիմնը միացնենք՞»․ Քոչարյանը հեգնեց դատավորին 11/28/2024   08:18 Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալի»․ «Հրապարակ» 11/28/2024   23:37 Դերասան Գնել Սարգսյանն ուղիղ եթերում հայտարարեց ՔՊ-ի շարքերը լքելու մասին 11/28/2024   16:27 Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում 11/28/2024   21:33 Փաշինյանը տպավորիչ է որակել պաշտոնից ազատված Ռուստամ Բադասյանի կենսագրությունը (տեսանյութ) 11/29/2024   19:54 Սոմալիի՞ց էինք եկել , որ արդարանում եք նման կերպ, թե՞ շնորհակալություն պետք է հայտնեինք. Դանիելյան 11/29/2024   15:28 Ինչպես ստացվեց, որ ՀՀ անձնագիր կրող 120 000 մարդ մեկ օրում դադարեցին լինել ՀՀ քաղաքացիներ, ինչպես են ԼՂ անձնագրով ոմանք պաշտոնավարում ՀՀ-ում. Հարց ՆԳ փոխնախարարին 11/28/2024   22:53 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/28/2024   16:07 Դատախազը միջնորդեց նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին, Քոչարյանի նկատմամբ դատարանը նկատողություն հայտարարեց 11/28/2024   22:35 ՔՊ-ականները կամավոր գնում են ինքնաոչնչացման 11/28/2024   12:25 Դատավոր Սարգիս Պետրոսյանն ընդունեց՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու եղել է․ չհստակեցրեց՝ մասնակցել է արդյոք 2008թ մարտի 1-ի իրադարձություններին, թե՝ ոչ

Բանակի հարցերը լուծել են, Արցախի հարցերը լուծել են, մնացել է կրթությունը․ իրենց հաշվարկների մեջ ճշգրիտ են, թիրախներն էլ որպես կանոն՝ անվրեպ են ընտրված․Լիլիթ Գալստյան 09/06/2022   17:53  |  Մեկնաբանություն

Սեփական 0-ական կետից խնդիրներին անդրադառնալու, անցյալն ուրանալու և մերժելու այդ վճռական հանձնառությունը մի ամբողջ ազգի համար դեռևս չկասեցված ողբերգություն է, իսկ մեր դիմադրողականությունը նոր հարվածին պարզապես չի դիմանա։ Այս մասին գրել է
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը.

«Արժեքային և բարոյական համատարած ճգնաժամի, ավելի ճիշտ՝ համապարփակ պարտության, տգիտության, ամենաթողության, չափանիշների տոտալ չգոյության, նահանջների ու դեգրադացիայի այս իրականության մեջ, երբ հաճախ թվում է, թե հասարակությունը մերժում է պետականություն ու ինքնություն  ունենալ,  կրթությունը բացառիկորեն կարևորվում է։ Այն բանակին հավասարազոր զենք է, ինքնակազմակերպվելու, ինքնահաղթահարելու, ոտքի կանգնելու միջոց, այս օրերին թերևս՝ պետականություն ունենալու, նրա հետագա գոյությունը երաշխավորող ամենաողնաշարային արժեքը։

Այո, պատշաճ, որակյալ, մրցունակ կրթության մասին պետք է խոսել․ սա «Ինչպիսի Հայաստան» դիսկուրսի մեխն է։ Բայց խոսելուց առաջ պետք է համոզիչ լինել՝  արդյոք դու ես այն մարդը, ով ունակ է  ընկալելու և գիտակցելու դրա կարևորությունը, բովանդակությունը, ինչպեսը․․․

Իհարկե, կարելի էր և չանդրադառնալ աղետաբերի սեպտեմբերմեկյան կրթական ուղերձին, և հիմնականում այն պատճառով, որ այն, որպես կանոն, խորապես պոպուլիստական էր ու չհիմնավորված։ Բայց վտանգավորը ոչ այնքան ոլորտին անտեղյակ մարդու ինքնավստահությունն էր, որքան   գրած-ձեռքը տրվածին աներկբա հավատացողի համոզումը, քանդող-կազմաքանդողի ապացուցված վճռականությանը։

Սեփական 0-ական կետից խնդիրներին անդրադառնալու, անցյալն ուրանալու և մերժելու այդ վճռական հանձնառությունը մի ամբողջ ազգի համար դեռևս չկասեցված ողբերգություն է, իսկ մեր դիմադրողականությունը նոր հարվածին պարզապես չի դիմանա։

Բանակի հարցերը լուծել են, Արցախի հարցերը լուծել են, մնացել է կրթությունը․ իրենց հաշվարկների մեջ ճշգրիտ են, թիրախներն էլ  որպես կանոն՝ անվրեպ են ընտրված․․․

Կարող եք ասել՝ կառավարության նիստում նա  ընդամենը իր անձնական պատկերացումները ներկայացրեց կրթության մասին, քանի որ  «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրիը» որին հղում էր կատարում, դեռևս  դեռ չի հաստատվել ԱԺ-ի կողմից, հետևաբար օրենքի ուժ չի ստացել։

Այն, որ պառլամենտական երկրում պառլամենտի կողմից դեռևս չհաստատված նախագիծը  վարչապետը  ներկայացնում է որպես որդեգրված իրողություն, պետք չի զարմանալ։ Նաև սա դրվագ է, որը մեկ անգամ ևս ապացուցում է երկրում պետական ինստիտուտների արժեզրկման, տոտալ մենիշխանության, խորհրդարանը մեկ մարդու կոճակ դարձնելու մասին։

«Մեր երկրում չեն գործում բուհական պատշաճ չափանիշներ»․ Իշխանության չորրորդ տարում հայտարարում է նա՝ մոռանալով, որ  Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները կառավարությունն է սահմանում, այդ թվում  ԲՈՒՀ-երի նվազագույն միասնական ստանդարտները, ենթակառուցվածքների, կառավարման և ռազմավարական նպատակադրումների և այլ չափանիշներ։ Սահմանեիք․․․․

Այն, որ այս  տարի բուհական ընդունելության տեղերի շուրջ 60 տոկոսը թափուր է մնացել`պետական բուհերում 40, մասնավոր բուհերում՝ շուրջ 98 տոկոսը, սա նույնպես ձեր թերացումն է: Իր ռազմավարական գերակայությունների և առաջնահերթությունների սահմանումն ու  աշխատաշուկայի կարիքներին համապատասխան կադրերի պատրաստումը ՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է։

Բայց, եթե պետության կողմից համապարփակ  ուսումնասիրություն, կարիքների գնահատում և համապատասխան մասնագիտությունների պլանավորում չի կատարվել, չի կարելի մեղադրել բուհերին։ 

Հարց՝ ի՞նչ հաշվարկների և կարիքների վրա եք իջեցրել կամ հաստատել այդ տեղերը․․․․
Այն, որ այս ուսումնական տարում շատ ԲՈՒՀ-եր  60 և 40 տոկոսանոց թափուր տեղեր ունեցան,  սոսկ չպլանավորման արդյունք չէ, դա նաև այս իշխանության գեներացրած վերաբերմունքն է դեպի կրթությունը։

Նաև դուք եք հեղինակազրկել բարձրագույն կրթությունն ու կրթությունն առհասարակ՝ վարկաբեկելով, հեղինակազրկելով և նվաստացնելով կրթական համակարգը․  կարելի է առանց դիպլոմի կամ կեղծ դիպլոմով  բարձրագույն պաշտոն զբաղեցնել, կարելի է հրապարակային հայհոյել, վարկաբեկել ինստիտուտներ և ազգային արժեքներ ու անամոթաբար շարունակել, կարելի է անուս ոստիկան լինել,  միջնակարգ կրթությամբ պատգամավոր,  կեղծ դիպլոմով մարզպետ, առանց դիպլոմի՝ վարչապետ։

Այո, ՛ ԲՈՒՀ-երի առողջացման, կրթական համակարգի արդիականացման, բովանդակային փոփոխության անհրաժեշտություն կա, երկրորդ կարծիք լինել չի կարող։
Բայց արդյոք այն քաղաքական ուժը, որն օրեցօր խորացնում է հանրային բևեռացումը,  այն ուժը, որ սևեր-սպիտակներ ապապետական և ապազգային դիսկուրսի կնքահայրն է, այն քաղաքական ուժը, որի հրահանգով արժեզրկցում են գիտական, հոգևոր հեղինակությունները, սեփական ազգակործան քաղաքականությունը արդարացնելու համար խեղում է սեփական ժողովրդի պատմությունը, ուրանում անցյալը, որի հրահանգով աշխատանքից ազատվում են քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսները,  կարող է և ունակ է խորքային, պետականակենտրոն և ազգային կրթական բարեփոխումներ իրագործել։
Եվ պետք չէ հոխորտալ, թե «երկու քսերոքսով մեկ սենյականոցում համալսարան են բացում»։ Եվ, եթե այդպիսի բուհ կա, ինչին կասկածում եմ և հայտարարությանը վերաբերվում որպես հերթական պոպուլիստական, լայքաբեր տրյուկի, ապա հիշեցնեմ՝ լիցենզավորումը, հավատարմագրումն ու մշտադիտարկումը նույնպես կառավարության/ԿԳՄՍ-ի խնդիրն է և գործառույթը։ Չորս ու կես տարի դուք եք․․․

Հիշեցնեմ, որ 2019 թ. Հայաստանում բուհ դիմորդների մոտ 20%-ը չի հաղթահարել հայոց լեզվի կենտրոնացված միասնական քննության նվազագույն շեմը։ Հայոց լեզվի և գրականության առարկայի ավարտական քննության նվազագույն շեմը 2017-2018թթ. հաղթահարել է 9-րդ դասարանի աշակերտների միայն 54.6%-ը: Վիճակը կարծես չի բարելավվել․․․
Հայոց լեզվի ուսուցման և տիրապետման ռազմավարական խնդիրը լրջագույն քննարկման և լուծման առարկա դարձնելու փոխարեն, «խաղաղության» օրակարգի ինքնամոռաց ջատագովներդ այս ուսումնական տարվանից հանրակրթական  ծրագրեր մտցրեցիք հարևան լեզուների՝ ադրբեջաներենի, թուրքերենի, պարսկերենի, վրացերենի ուսուցումը։ 
Ի դեպ, «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծում այսպիսի գնահատում կա․ «Տարրական դպրոցի ավարտին սովորողների շուրջ 35 %-ը չի կարողանում կարդալ և հասկանալ պարզ տեքստը։ Սա շատ ավելի բարձր է տարածաշրջանի համեմատ՝ 11%, չնայած փոքր–ինչ ցածր է, քան համանման տնտեսական արդյունք ունեցող երկրների ցուցանիշը՝ 38%։ Այս ցուցանիշի համար հիմք են ծառայել 2015թ. TIMSS-ի (Trends in International Mathematics Science Study-Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային միտումների ուսումնասիրություն) միջազգային ստուգատեսի արդյունքները։ Հայաստանը TIMSS-ին մասնակցել է նաև 2019թ․՝ գրանցելով առաջընթաց 2015թ. նկատմամբ։ Մասնավորապես, 400 միավորից ցածր հավաքած սովորողների մասնաբաժինը 30 %-ից կրճատվել է 20 %-ի, ինչը, միևնույն է, մտահոգող ցուցանիշ է»։

Ինչո՞ւ է   7 տարվա վաղեմության այդ ուսումնասիրությունը, կատարված ոչ ազգային կազմակերպության կողմից, ոչ պետության պատվերով,  այդ ռազմավարական փաստաթղթում տեղ գտել, արդյոք համապատասխան, կրկնակի ուսումնասիրություններ կատարել է նախարարությունը համոզվելու դրանց հավատարժանությանը, ի վերջո՝ համարժեք քայլեր ձեռնարկելու․․․

Բայց կարևորը մեկ այլ բանն է՝ երախտագիտությամբ դեպի միջազգային կառույցները, իմ անձնական խորը համոզումով ՀՀ ռազմավարական նշանակության փաստաթղթի համար հիմք պետք է ծառայեն մեր սեփական ուսումնասիրությունները․ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ և ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԸ․․․մենք այդ ռեսուրսը ունենք։

Անդրադառնալով «մեր ուսուցիչներին և դաստիարակներին վճարվող ծիծաղելի աշխատավարձերին», այդ գործընթացը զուգակցեց կամավոր ատեստավորմանը, գալով եզրակացության, որ «մի քանի տարի կամավոր ատեստավորում չանցած ուսուցիչները, ուսուցիչ աշխատելու հնարավորություն չեն ունենալու»:  Եթե մի բան կամավոր է, ինչպես ես արդյունքը պարտադիր համարում, դեռ մի բան էլ որակազրկում ես դիպլոմով ամրագրված որակավորումը․․․
Միջգյուղական կրթահամալիրների ծրագրին չեմ անդրադառնա․ հիպոթետիկ պոպուլիզմի վրա ժամանակ չծախսելու համոզումով։

Իսկ այ «Աշտարակում Ակադեմիական քաղաք հիմնելու ռազմավարական նշանակությունը» անհնար է շրջանցել։ Իսկ ռազմավարական  նշանակության հիմնավորումը սահմանափակվում է «բարձրագույն կրթության ոլորտում ֆիզիկական, վիրտուալ և  սոցիալական գրավիչ միջավայր ապահովելու» մասին հայտարարությամբ։

Լավ, ինչպե՞ս  կարելի է  սիրողական մակարդակի, մերկապարանոց  հայտարարություններ անել /զարմանում եմ, որ զարմանում եմ/։ Որո՞նք են այդ 8 ԲՈՒՀ-երը, ինչ ռազմավարական նպատակներ են ընկած ծրագրի հիմքում, խորքային- մասնագիտական ի՞նչ վերլուծություններ և գնահատականներ են հաշվարկվել, պետության և հասարակության  ո՞ր կարիքներն ու առաջնահերթություններն են բավարարվելու։
Ոչ մեկը․․․ դատարկապոռոտ հայտարարություն, որովհետև պարզապես չկա այդպիսի ուսումասիորւթյուն։

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՍԻՆ․
Ի դեպ, մայրաքաղաքի կենտրոնում, ամենաընտիր ճարտարապետությամբ և ամենաընտիր տեղանքով ընտրված խորհրդային ԲՈՒՀ-երը, որոնք այսօր հայտնվել են իշխանամերձ,  երեսուն արծաթի դիմաց Հայրենիք ու հավատ ուրացող մի քանի ծախված օլիգարխի բաղձանքի տիրույթում, ակնհայտորեն կառուցվել են ակադեմիական քաղաքի սկզբունքով, ենթակառուցվածքների հստակ քաղաքաշինական պլանավորմամբ։

Երևանի պետական համալսարանի՝ Alma Mater-ի մերձակայքում/Անասբաբուժական, Բժշկական, Պոլիտեխնիկ, Տնտեսագիտական, Կոնսերվատորիա, Գեղարվեստի ինստիտուտ․ վերջիններիս մերձակայքում Ազգային գրադարան, մարզադաշտեր, մշակութային օջախներ, պուրակներ և մարդկային միջավայր։

Հենց ԲՈՒՀ-երի ճարտարապետական լուծումներում, տարածքների ընտրության հարցում էր դրսևորվում պետության վերաբերմունքը դեպի կրթությունը, գիտությունը, երիտասարդությունը, երկրի ապագայն։   Եվ պատահան չէ, որ բոլոր պետական բուհերի ճարտարապետական լուծումներն իրակացրել են ճարտարապետության մեծերը, այդ թվում՝ Թամանյանը։
Ազգային նկարագիր չունեցող վարձկանների համար մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այդ շենքերը սոսկ բիզնես թիրախ չեն, կա ավելի սարսափելին՝ սա հայ-թուրքական, ավելի ճիշտ աշխարհաքաղաքական ներկա զարգացումների համատեքստում պլանավորված ազգային կրթության թիրախային քայքայման ծրագիր է՝ կազմաքանդելու հերթական ծրագիրը»։

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]