ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաշաթաղից բռնի տեղահանված քաղաքացիները կրկին կառավարության շենքի դիմաց են. հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի հետ 09/05/2022 15:36 | ԼՐԱՀՈՍ
Քաշաթաղից բռնի տեղահանված բազմաթիվ քաղաքացիներ այսօր առավոտից կրկին հավաքվել են Կառավարության շենքի դիմաց։ Բողոքի ակցիայի մասնակիցները ՀՀ և Արցախի իշխանություններից պահանջում են ապահովել իրենց տներով կամ փոխհատուցման ծրագիրը վերանայել, որպեսզի հնարավոր լինի տրվող գումարով բնակարան ձեռք բերել։
«15 շահառուի արդեն տվել են սերտիֆիկատ, նրանցից մեկն է ընդամենը կարողացել գումար ավելացնել և տուն գնել գյուղում։ Մնացածները երեք ամսից ավել է՝ չեն կարողանում ոչ գումար գտնել, ոչ բնակարան գնել այդ գումարի սահմանում։ Մեր պահանջը մեկն է. մենք տուն ենք կորցրել, բարի եղեք մեզ տնով ապահովել։ Ձեր առաջարկած ծրագիրը չի աշխատում, դա պարզ երևում է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Քաշաթաղից տեղահանվածներից մեկը։
Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից էլ ասում է՝ մարդիկ արդեն շատ երկար ժամանակ է, որ անորոշ վիճակում են։ Խնդիրները շատ են՝ տան վարձերը բարձր են, մի կերպ են գոյատևում, իսկ բնակվարձերի ծրագրից էլ, որ մեկնարկել է, իբր, հուլիսից, դեռ որևէ մեկը չի օգտվել։
«Բնակարանային փոխհատուցման համար ասել են մինչև 10 մլն են տալիս։ Քանի հոգի փորձել են տուն գնել էդ գումարով, չի ստացվել։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ մարդիկ 30 տարի տուն են պահել, երեխա են պահել, սահման են պահել, հարկ են մուծել։ Ես գրեթե համոզված են, որ Հայաստանի բնակչության մեծ մասին այս ամենը չի էլ հետաքրքրում։ Մինչև արհավիրքը չի հասնում քո դռանը, չես տեսնում, բայց այսօր այդ թխկոցը լսելի է ՀՀ-ում ամենուր։ Էսօր թուրքն ամեն տեղ է, վախենում եմ գան Մասիվ հասնեն, նույն ձևով անտարբեր մնան Կենտրոնում»,-ասում է նա։
Վերջինս նաև նշում է՝ մինչև հիմա չի հաջողվել իրենց հուզող խնդիրները՝ այդ թվում կարգավիճակի հարցը, անմիջապես Փաշինյանի կամ Արայիկ Հարությունյանի մոտ բարձրաձայնել։ Ասում է՝ ամեն անգամ 3-4-րդ դասի չինովնիկների են ուղարկում, որոնք ոչ մի բան չեն կարող անել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ