ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գումարտակի հրամանատարը հրահանգել է մարտադաշտ տանել նորակոչիկներին, որոնք չէին անցել անգամ մարտական պատրաստվություն. Դատարանում հարցաքննվում է վաշտի հրամանատարը (տեսանյութ) 09/05/2022 17:36 | Դատական ռեպորտաժներ
Շրջափակման մեջ անորոշ վիճակում նստած էինք, հակառակորդը կրակում էր՝ որ ուղղությամբ էլ փորձում էինք հեռանալ։ Շրջափակման մեջ գտնվելու ընթացքում ենք իմացել, որ Հադրութն արդեն հակառակորդի տիրապետության տակ է։ Այս մասին այսօր դատական նիստում պատմել ուսումնական վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, ընթանում է պատերազմի ընթացքում մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը, որի շրջանակներում որպես վկա ցուցմունք է տվել վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը։
Նշենք, որ մինչ դատական նիստի մեկնարկը դատարանում բավականին լարված իրավիճակ էր։ Խնդիրն այն է, որ անհետ կորած զինծառայողների հարազատ համարվող Արսեն Ղուկասյանը փորձել է ձեռնափայտով մուտք գործել դատարան, ինչն արգելված է, վերջինս հայտարարել է, թե իբրև հաշմանդամություն ունի, սակայն մինչ այս պահը նրա մոտ երբևէ ձեռնափայտ չի եղել, ինչն էլ չի վրիպել կարգադրիչների աչքից։ Վերջինս, ի վերջո, դատարան է մուտք գործել առանց ձեռնափայտի՝ հայտարարելով, թե անիծում է բոլոր այն մարդկանց, որոնք իրենց դեմ են։
Դատական նիստի ընթացքում հարցաքննության ժամանակ ուսումնական վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը պատմեց, որ Իշխան Վահանյանի հետ ծառայողական հարաբերություններ ունի, մինչ Խուռհատ սար մեկնելը՝ եղել են Հադրութում։ Խուռհատ սարի վրա եղել են բազմաթիվ վիրավորներ, օգնություն էին ցուցաբերում, այդ ժամանակ՝ լսել է, որ Վահանյանը հայտարարել է իր վիրավորվելու մասին, նստել է վիրավորների մեքենան ու հեռացել։ Դրանից հետո փորձել են հեռախոսազանգի միջոցով կապի դուրս գալ վերադասի հետ, քանի որ կապի միջոց չեն ունեցել հրամանատարության հետ։ Հակառակորդը կրակել է, թույլ չեն տվել դուրս գալ շրջափակումից, 60-65 զնծառայողների հետ կարողացել են դուրս գալ։ Հայկազ Գրիգորյանը, նշենք, որ ուսումնական դասակի հրամանատար էր, ինչը ենթադրում էր, որ վաշտում հիմնականում նորակոչիկներ էին։ Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք նորակոչիկները մարտական պատրաստություն անցել էին, տիրապետել են հմտություններին՝ Հայկազ Գրիգորյանը պատճառաբանեց, թե կորոնավիրուսի համավարակի շրջանում էր, նորակոչիկները պատրաստություն չեն անցել, երդմնակալության արարողությունն է եղել, ինչին արձագանքելով զոհված զինծառայողների ծնողներից մեկը նշեց՝ «Երդումով չեն պաշտպանվում»։ Իսկ, թե ով է հրաման տվել՝ զենքին չտիրապետող, անգամ՝ զենք քանդել-հավաքել չկարողացող նորակոչիկներին մարտադաշտ տանել՝ վկան պատասխանեց՝ գումարտակի հրամանատարը։
Շրջափակման մեջ գտնվելիս հետքաշման հրաման է եղել, իսկ թե ում կողմից՝ վկան չգիտեր։ Նա պատմեց, թե տեղեկություն էր ստացվել, որ հրադադար է, սակայն այդ «հրադադարի» ժամանակ ավելի ծանր մարտեր են եղել, հրետանակոծում էին, աժիոտաժ էր, չէր լինում հասկանալ՝ ինչ է կատարվում՝ կողքից հարձակում, դիմացից՝ հարձակում, թիկունքից՝ հարձակում։
Հադրութի զորամասում ևս հարձակում էր, թշնամին հրետակոծում էր, Հադրութի զորամասից այդ ժամանակ զոհ չի եղել։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը հայտարարեց՝ Հադրութի զորամասում մնացած 37 զինծառայողները խնդրել էին հարվածել իրենց, որպեսզի թշնամուն ևս հարված հասցվի։
Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Նշենք, որ այս պահին այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։ Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ․ Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ