ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գարո Փայլանը Վանի նահանգում ուսումնասիրել է ոչնչացման վտանգի տակ գտնվող հայկական եկեղեցիների ու վանքերի վիճակը 09/03/2022 10:32 | ԼՐԱՀՈՍ
Թուրքիայի խորհրդարանում ներակայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Վանի նահանգում ուսումնասիրել է անտեսման կամ ավերման պատճառով ոչնչացման վտանգի տակ գտնվող եկեղեցիների ու վանքերի ներկայիս վիճակը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական artigercek.com-ը:
Փայլանն առաջինը այցելել է Վարագավանք:
«Artı Gerçek»-ի փոխանցմամբ՝ գանձագողերի գործողությունների և անտեսման հետևանքով վանքը մեծ վնասներ է կրել։ Հսկայական վանքի կից շինությունների պատերը փլվել են, իսկ ճակատային մասի և տանիքի վրա գոգավորություններ են առաջացել: Շուրջը այս ու այն կողմ են ցրված վանքի խաչով ու խորհրդանիշներով քարերը ու սյուները։ Վանքը, որի հիմնական հենարան կամարի քարերը մոտ են ընկնելուն, չվերականգնվելու դեպքում մի քանի տարուց կարող է փլվել։
Փայլանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վանքի վերանորոգման համար առկա է ուշագրավ բյուրոկրատական խոչընդոտ:
«Ինչու՞ չի վերականգնվում նահանգի կարևորագույն կառույցներից մեկը՝ Վարագավանքը: Որովհետև վանական համալիրի վերականգնման համար մշակույթի և զբոսաշրջության նախարարությանն ուղարկված հայտին տրված պատասխանում բախվում ենք հետևյալին. «Սա մասնավոր սեփականություն է: Մենք չենք կարող քայլեր ձեռնարկել»: Հետաքննելու արդյունքում, թե ում է պատկանում վանքը, պարզվում է, որ դրա սեփականության վկայականը պատկանում է լրագրող Ֆաթիհ Ալթայլին»,-ասել է Փայլանը:
Հիշեցնելով, որ Վարագավանքը 1200 տարվա պատմություն ունի և ունի յոթ եկեղեցի, Փայլանը կոչ է արել Ֆաթիհ Ալթայլըին հրաժարվել սեփականության իրավունքից, որպեսզի վանքը չքանդվի:
«Մենք ասում ենք ում պատկանում է այդ մասնավոր սեփականությունը թող վերադարձնի։ Տեղեկանում ենք, որ սա լրագրող Ֆաթիհ Ալթայլըի սեփականությունն է։ Ես սա չեմ հասկանում: Ինչո՞ւ մի լրագրող, Թուրքիայից մի լրագրող վանք ունի»,- ասել է Փայլանը:
Փայլանը հայտարարել է, որ եթե Ֆաթիհ Ալթայլըն վանքի սեփականության իրավունքը հնարավորինս շուտ փոխանցի Հայոց պատրիարքարանին կամ Թուրքիայի մշակույթի նախարարությանը, ապա այս վայրը կվերականգնվի։
«Սա շատ կարեւոր հոգեւոր համալիր է, որտեղ հազարավոր հոգևորականներ կարող են պատրաստվել։ Այս համալիրը լքված վիճակում է: Եթե պարոն Ֆաթիհ Ալթայլըն այս վայրը հնարավորինս շուտ փոխանցի Հայոց պատրիարքարանին կամ մշակույթի նախարարությանը, ապա այս վայրը կվերականգնվի։ Հակառակ դեպքում այս վայրը կմնա քանդման ենթակա։ Եթե այս վայրի սեփականության վկայականը հնարավորինս շուտ փոխանցվի, ապա այս վանքը կփրկվի։ Այստեղից կոչ եմ անում պարոն Ֆաթիհ Ալթայլըին: Այս վանքի սեփականությունը, որը ձեր անունով է, փոխանցեք մշակույթի նախարարությանը կամ Հայոց պատրիարքարանին, որպեսզի այս պատրվակը վերանա (նկատի ունի, որպես մասնավոր սեփականություն չվերանորոգվելու.-խմբ)։ Թող այս մշակութային շինությունը գոյատևի»,- նշել է Փայլանը:
Կարո Փայլանը հիշեցրել է, որ հարյուր տարի առաջ այդ տարածաշրջանում ապրող մարդկանցից ամեն հինգերորդը և Վանում ապրող 3-ից 2-ը հայ է եղել։
«Հայ ժողովուրդը շատ լուրջ քաղաքակրթություն է ստեղծել։ Այն ունի հազարավոր մշակութային արժեքներ, վանքեր, եկեղեցիներ, դպրոցներ և հիվանդանոցներ: Ցավոք, հայ ժողովրդին կոտորելուց հետո այդ մշակութային արժեքները ծրագրված քաղաքականությամբ ոչնչացվեցին: Պետության (նկատի ունի Թուրքիայի Հանրապետությունը.-խմբ) կողմից կազմակերպված վանդալիզմի պայմաններում այս հազարամյա մշակութային արժեքներից փոքրաթիվ հետքեր են մնացել: Քիչ բան է կանգուն մնացել: Բայց այս շինությունները վերջին շունչն են ապրում: Եթե մի քանի տարվա ընթացքում փրկելու համար միջամտություն չկատարվի, ապա այս պահպանվածներից էլ շատ բան չի մնա»,-ասել է նա:
Հայազգի պատգամավորը նշել է, որ Անկարա վերադառնալուն պես զբաղվելու է այս հարցերով:
Նա նշել է, որ ճիշտ է, Աղթամարի վանքը վերականգնվել է և դա կարևոր է, բայց Թուրքիայում հազարավոր, իսկ Վանում՝ հարյուրավոր այդպիսի «Աղթամարներ» կան, որոնք սպասում են իրենց «փրկությանը»:
Նրա խոսքով՝ Վարագավանքի համալիրի մեջ գոյություն ունեցող յոթ եկեղեցիների վերականգնումը կարող է փոքր-ինչ ավելի բուժել «հայ ժողորդի սրտում եղած վերքը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից