ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում որոշում են մի կողմ թողնել քաղաքական անհամաձայնությունները. Տրվել է «Արցախյան շարժում-2»-ի մեկնարկը 09/03/2022 19:58 | ԼՐԱՀՈՍ
Այսօր տրվել է «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման պաշտոնական մեկնարկը, բայց շարժման նախապատրաստական աշխատանքներն ավելի վաղ էին սկսվել։ Շարժումը, որը հավակնում է դառնալ Արցախյան շարժում-2 և կրկին միավորել համայն հայությանը, ունի մեկ գլխավոր նպատակ՝ որևէ պարագայում թույլ չտալ, որ Արցախը կրկին բռնակցվի Ադրբեջանին։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգող խորհրդի անդամ, Արցախի ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը։
«Մենք մեր ձայնը բարձրացնում ենք, որ աշխարհը տեսնի, հասկանա, որ Ադրբեջանի կազմում Արցախի գոյությունն անհնար է։ Եթե աշխարհի որևէ երկրում կարող են հայն ու ադրբեջանցին նույն դպրոցը հաճախել, ապա Արցախում, որտեղ շատ լավ են ճանաչում ադրբեջանցուն, հիշում պատերազմի դաժանությունները, հայի ու ադրբեջանցու համակեցությունն անհնար է։ Այդ հարցի վերաբերյալ բոլորս միակարծիք ենք, ու կոնսոլիդացիա կարող ենք ապահովել հենց այդ գաղափարի շուրջ»,-ասում է Պետրոսյանը։
Մեր զրուցակիցը շեշտում է՝ եթե 1988-ին բոլորս կարողացանք համախմբվել մայր Հայաստանի հետ միավորման գաղափարի շուրջ՝ չունենալով առաջնորդներ, ապա հիմա այդ շարժման երկրորդ ալիքը պետք է հաջողի՝ դարձյալ գաղափարի շուրջ համախմբելով ժողովրդին։
«Շարժումը չունի առաջնորդ։ Համայնքներում մարդկանց խմբերի հետ հանդիպումների ժամանակ միշտ շեշտում ենք, որ առայժմ չի նշմարվում այն մարդը, ում բոլորն անվերապահորեն կհավատան ու կգնան նրա հետևից, բայց կարևորը՝ կա գաղափար, որը կարող է բոլորիս համախմբել՝ ինչպես 1988-ին էր։ Մենք չենք ասում՝ եկեք միացեք շարժմանը, ասում ենք՝ եկեք միանանք իրար, որպեսզի այս դժվար իրավիճակից դուրս գանք։ Ինչպես 1988-ին, այնպես էլ հիմա շատ ծանր վիճակում ենք և այն հաղթահարել կկարողանանք, եթե այս շարժումը դառնա 1988-ի երկրորդ ալիքը»,-ընդգծում է Պետրոսյանը։
Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Արցախի տարբեր բնակավայրերում ապրող մեր հայրենակիցների հետ զրույցների ընթացքում նաև համաձայնության են գալիս՝ ժամանակավորապես մի կողմ թողնել տարբեր հարցերի շուրջ ունեցած անհամաձայնություններն ու համախմբվել՝ հանուն գլխավոր նպատակի։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումից հետո միայն, ինչպես մեր զրուցակիցն է ասում, հնարավոր լինի մյուս հարցերը լուծել․
«Այն, ինչ մեզ պառակտում է, ավելի հեռացնում իրարից, պետք է առայժմ մի կողմ թողնել։ Դա շատերն են հասկանում։ Միայն պառակտումն ավելի խորացնող հարցերը միառժամանակ երկրորդ պլան մղելով կկարողանանք Արցախը փրկել, կանխել Արցախի հայաթափումը և թույլ չտալ, որ այն դառնա երկրորդ Նախիջան»։
Պետրոսյանի արձանագրմամբ՝ որ շարժումը համաժողովրդական կդառնա, հույս է ներշնչում թե՛ նրա հռչակած գաղափարին բոլորի անվերապահ աջակցությունը, թե՛ այն, որ համակարգող խորհրդի կազմում ևս ընդգրկված են հասարակական կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝մշակույթի գործիչներ, բժիշկներ, տնտեսագետներ, պահեստազորի սպաներ, հողի մշակներ և այլն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից