ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵԽ արժեքներին հակասում է մահապատիժը՝ որպես պատժատեսակ. Արտակ Զեյնալյան 09/02/2022 19:28 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ-ում երբեք մահապատիժը չի գործել, չի եղել դրույթներ՝ մահապատժի վերաբերյալ՝ անկախ այն հանգամանքից, որ մարդիկ դատապարտվել են մահապատժի, որովհետև մահապատժի ի կատար ածելու վերաբերյալ ենթաօրենսդրական կարգ չի եղել, թեև պետք է լիներ։ Առանց այդ կարգի գոյության՝ մահապատժի վերաբերյալ դրույթները չեն գործել, ուժի մեջ չեն եղել։ Բոլոր այն դեպքերում, երբ որպես պատիժ նշանակվել է մահապատիժ, դա եղել է անօրինական, չնախատեսված՝ ՔՕ-ով։ Բոլոր նրանք, որոնք ՀՀ-ում դատավճռով դատապարտվել են մահապատժի, դա եղել է անօրինական։ Սա վերաբերում է բոլորին՝ անկախ իրենց կատարածից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրությամբ դիմել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ առաջարկելով սահմանադրական փոփոխությունների շրջանակներում քննարկել պետության անվտանգության և պետության կենսագործունեության հիմունքների դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ պետական դավաճանության համար մահապատիժը որպես պատժատեսակ կիրառելու հնարավորություն տվող սահմանադրաիրավական կարգավորումներ սահմանելու հարցը։ ՀՀ դատախազությունը նշել է, թե ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու միջազհային իրավական պարտավորություն։ Վկայակոչվել էր Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին ԵԿ կից թիվ 13-րդ արձանագրությունը ՀՀ կողմից չվավերացնելու հանգամանքը, մինչդեռ, ՀՀ-ն հանդիսանում է ԵԽ անդամ պետություն և, ըստ այդմ, ունի պարտավորություն՝ մահապատիժը վերացնելու և, թեև դատախազությունը վկայակոչում է այն հանգամանքը, որ թիվ 13-րդ արձանագրությունը չի վավերացվել ՀՀ-ի կողմից, 2010թ ՄԻԵԴ ՝ «Ալ-Սաադունի և Մուֆդհին ընդդեմ Միացյալ Թագավորությունների» գործով վճռի 120-րդ կետով արձանագրվել է, որ թեև ԵԽ անդամ պետություններից երեքը (ՀՀ, ՌԴ, Ադրբեջան) չեն վավերացրել 13-րդ արձանագրությունը, սակայն, կարելի է ասել, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածը փոփոխվել է՝ անկախ հանգամանքներից մահապատիժը բացառելու համար։
Արտակ Զեյնալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց՝ Սահմանադրությամբ նույնպես արգելված է մահապատիժը, իսկ սահմանադրական նման փոփոխություններին ինքը դեմ է։
Զեյնալյանի փոխանցմամբ՝ ուսումնասիրում է տարբեր գործերով կայացված դատական ակտեր և ցավով արձանագրեց, որ դեռևս օրինական դատական ակտերի, դատավճռի չի հանդիպել։
«Հիմա էլ անօրինական դատական ակտերով են մարդիկ դատապարտվում։ Անկախ՝ նրանից, թե ում կողմից եմ կամ ում կողմից չեմ, այլ՝ իրավունքի տեսակետից՝ իրավունքի տառի և իրավունքի էության պաշտպանության տեսակետից օրինական դատավճռիների չեմ հանդիպել, իհարկե՝ չեմ բացառում, որ դրանք կան »,- նշեց Զեյնալյանը՝ հավելելով, որ բազմաթիվ խախտումներ են լինում՝ խախտվում են օրենքներ, իրավունքներ՝ արդար դատաքննության, հակընդդեմ հարցման, մարցակցության սկզբունքը, ապացույցները չեն ստուգվում, գնահատվում՝ դրանց թույլատրելիության, ձեռքբերման օրինականության հետ կապված, խնդրահարույց են գաղտնալսումների միջոցով ձեռքբերված ապացույցները՝ իրավունքի միջամտության տեսանկյունից։ Նրա խոսքով՝ լրջագույն խնդիրներ կան և հարցը միայն պատժի տեսակը չէ՝ մահապատիժ է, թե ոչ. «Մահապատժին դեմ եմ առհասարակ՝ անկախ նրանից, թե ինչ մեղք է գործած։ ԵԽ, ԵՄ արժեքներին հակասում է մահապատիժը՝ որպես պատժատեսակ»։
Հարցին՝ արդյո՞ք մահապատիժը չի կարող նաև խտրականորեն կիրառվել՝ քաղաքական կամ այլ նպատակներից ելնելով՝ Զեյնալյանը նկատեց, որ ցանկացած պատիժ կարող է խտրականորեն կիրառվել։
Ինչ վերաբերում է պետական դավաճանության համար մահապատիժ կիրառելուն, Զեյնալյանը հարցը դիտարկեց նաև բարոյական հարթությունում։
«Գիտեք, հիմա այս պահին մերձավոր ազգականին չդավաճանելը և չմատնելը՝ պատժվում է։ Պատիժ կա՝ հարազատին, մերձավորին չդավաճանելու համար։ Պատիժը՝ ոչ թե չմատնելու կամ չդավաճանելու համար է, այլ՝ անձը պատժվում է այնպիսի արարքի համար, որը չի կատարել՝ ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի փոխարեն ինքն է կրում պատիժը (ճանապարհատրանսպորտային հարաբերություններում)։ Այսպիսի արժեհամակարգ է Հայաստանում, խրախուսում ենք մատնությունը և դավաճանությունը մերձավոր ազգականի նկատմամբ և ուզում ենք, որ չդավաճանե՞ն հայրենիքին։
Սա լրջագույն արժեհամակարգի խնդիր է, պետք է կողմնորոշվել՝ ինչ եք դաստիարակում մարդկանց մեջ՝ մատնություն, դավաճանություն, թե հայրենասիրություն, հավատարմություն, անձնազոհություն»,- նշեց Զեյնալյանը՝ հավելելով. «Տեսնում ենք՝ 200-300 դոլարի դիմաց, ապառիկով պետական գաղտնիք են վաճառում, բայց մենք տեսե՞լ ենք՝ այդ մարդիկ ինչ պայմաններում են ապրում, մենք ինչ ենք նրանց տվել։ Այս ամենը շատ լավ հասկանալի է, բայց պետք է տեսնենք՝ արդյոք մենք ինքներս չենք դավաճանել նրանց, չենք սովորեցրել մատնության, դավաճանության և արդյոք նրանց՝ գոնե արժանապատվության հետ շփվող պայմաններ ապահովել ենք նրանց համար, որ 200 կամ 400 դոլարի դիմաց պետական գաղտնիք չվաճառեն»։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ անհեթեթ, անլուրջ է հեռանկարը, որ ՀՀ-ն ԵԽ-ից դուրս գա՝ հայրենիքի դավաճանության համար մահապատիժ ունենալու համար. «Շատ խորը հարգանքով՝ իմ գործընկերոջ՝ գխավոր դատախազի նկատմամբ»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ