ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չեմ հիշում փողով հայրենիք վաճառող որեւէ ժողովուրդ, որի ղեկավարն այդ ժողովրդից լինի. Սերժ Սրապիոնյան 09/02/2022 15:53 | ԼՐԱՀՈՍ
Արցախի անկախության մասին այսօր որեւէ բան ասելը փարիսեցիություն կլինի, որովհետեւ այսօր ոչ միայն չկա այդ անկախությունը, այլեւ ինքը՝ Արցախը, այսօր հարաբերականորեն է Արցախ :
«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց հասարակական գործիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության անկախության օրվա խորհրդին:
«Եթե, ըստ մամուլի, Արցախի նախագահ կոչվածը Շուշիում հանդիպում է ադրբեջանցիների հետ եւ ինչ-որ հարցեր է քննարկում, եթե շատ բացահայտ մարդկանց ասում են՝ թշնամուն հանձնվող Բերձորում տները մի՛ ոչնչացրեք, գույքը մի՛ ոչնչացրեք, նշանակում է՝ տեղի է ունեցել ստորագույնը: Այսօր մամուլում մի խայտառակ լուր աչքովս ընկավ, թե Սուսի ու Աղավնոյի տները վաճառվել են 200 միլիոն դրամով՝ 10-ը միլիոնը բնակչությանը տալու պայմանով: Դուք հասկանու՞մ եք , թե ինչ է կատարվում, ես չեմ հիշում փողով հայրենիք վաճառող որեւէ ժողովուրդ, որի ղեկավարն այդ ժողովրդից լինի եւ երկիրը վաճառի: Արցախը վաճառել են»,-ասաց Սերժ Սրապիոնյանը՝ հավելելով, որ տուն կառուցելիս ամենակարեւորը հիմքի առաջին շարն է:
Սերժ Սրապիոնյանը համոզված է՝ երբ տունը կառուցում էինք, հիմքը սխալ ենք դրել, ինչն էլ հասցրել է ներկա վիճակին եւ այն փաստին, որ հասարակությունը չկարողացավ գնահատել Արցախի անկախությունը: «Սխալն այն է, որ այդ ժամանակ Հայաստանում նույն էյֆորիայով եւ ամբոխային ոգեւորությամբ օտարերկրյա գործակալ բերվեց, փաստաթուղթ հրապարկվեց, որ նա համագործակցում է Իսրայելի հատուկ ծառայությունների հետ, նրա կոչումը հրապարակվեց: Ես իրավունք ունեմ այդպես կարծելու: Ղեկին նստած էր Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ այսօր հասկանում ենք, որ նա հնարավոր բոլոր քայլերին գնացել է, որ այն ժամանակ մեր հաղթանակը կատարյալ չլիներ»,-համոզմունք է հայտնում Սրապիոնյանը:
Նա նկատում է՝ հասարակության կողմից ոչ միանշանակ ընկալվեց այն, որ Հայաստանի ղեկավարները Արցախից էին: Ըստ Սրապիոնյանի, այդկերպ, ժամանակին փորձ է արվել Արցախը հանձնելու խաղաքարտը , այսպես ասած, գցել հենց արցախցիների գրպանը, ինչը, սակայն, ժամանակին չստացվեց: «Այդ ղեկավարները ՄԱԿ-ի ամբիոնից, միջազգային այլ հարթակներից շատ հստակ իրենց դիրքորոշումը հայտնում էին, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի կարող լինել: Նրանք գնում էին այն տարբերակով, որը մենք համարում էինք փոխզիջում: Այս ամենի առանցքում Արցախի դե ֆակտո անկախությունն էր դրված, մենք հույս ունեինք, որ Արցախի անկախության ճանաչումից հետո հանրաքվեով այն կմիավորվի մայր Հայաստանի հետ, բայց ես վստահ եմ, որ դա հանգիստ չէր տալիս ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ո՛չ նրա տերերին , ո՛չ էլ այս դրածոյին, ուստի նրանք հնարավոր ամեն բան արեցին, որ Արցախը հանձնվի, իսկ դա անարյուն չէր կարող լինել»:
Սերժ Սրապիոնյանի համոզմամբ, 44-օրյա պատերազմը պայմանավորված էր, որի նպատակն Արցախի հանձնումն էր: Սերժ Սրապիոնյանը նաեւ արձանագրում է՝ Աղավնոյի, Սուսի հանձնման ընթացքում Արցախի՝ իրեն նախագահ երեւակայող Արայիկ Հարությունյանը ընդամենը մեկ անգամ խոսեց՝ նշելով, թե Լաչինն ու Բերձորը տալու ենք, իսկ գյուղերի հարցով բանակցություններ են ընթանալու: Ըստ Սրապիոնյանի, անգամ այնպես արվեց, որ Արցախի ԱԽ քարտուղարն այնտեղ երեւա եւ նրան մեղավոր նշանակեն, քանի որ այսօր մենք ապրում ենք մեղավորներ նշանակելու ժամանակներում: «Բոլոր հնարավոր տարբերակները մտածել են՝ Արցախը դատարկելու համաոր: Հո՞ պատահական չէր, որ Ալիեւը եվրոպացի խորհրդարանականների հետ եկավ Շուշի «Խանքենդի» անունը կրող ինքնաթիռով: Ոչինչ պատահական չի արվում»:
Դիտարկմանը, թե արդյո՞ք հասարակությունն այս ամենը չի տեսնում եւ չի հասկանում, Սերժ Սրապիոնյանն արձագանքեց՝ հիշելով աղքատությունը մարդկանց գլուխներից հանելու Փաշինյանը հայտարարությունն ու ասաց, որ մեր գլխում պիտի փոխենք վերաբերմունքը եւ պետք է հասկանանք՝ այսօր երկու տեսակի թշնամու դեմ ենք պայքարում՝ արտաքին եւ ներքին: «Մենք արտաքին թշնամուն շատ լավ ենք ճանաչում, բայց ներքին թշնամուն մինչեւ ճանաչեցինք, ամեն ինչ տանուլ տվեցինք: Ես կարծում եմ, որ ճանապարհը համաժողովրդական ընդվզումն է: Ո՞նց կարողացան էներգիայի թանկացման պատճառաբանությամբ ժողովուրդ լցնել փողոցները: Եթե կարողանում են մեզ տեխնոլոգիաներով ոչնչացնել, մենք էլ պետք է կարողանանք մեզ պաշտպանելու տեխնոլոգիան գտնել»,-ասում է հասարակական գործիչը՝ հավելելով, որ ժողովրդին պետք է հասկացնել, ցույց տալ, թե ինքն անդուդի եզրի ո՞ր հատվածում է գտնվում:
«Իսկ գտնվում ենք այն հատվածում, որից մի թեթեւ քամին էլ անդունդը կգլորի: Դուք կարծում եք Վեդիի դեպքը պատահակա՞ն էր, ո՛չ, տեխնոլոգիա է, որ ժողովրդի աչքը կսովորի, որ թուրքը եկել է, դե, ոչինչ ղալմաղալ է եղել, հետո մյուս թուրքը կգա...Մենք աստօիճանաբար կսկսենք այդ մտքի հետ հաշտվել, ինչը չպետք է թույլ տալ: Այսօր Հայաստանի ու Արցախի համար գլխավոր կործանիչ ուժը հենց Հայաստանի ներսում է գտնվում»,-շեշտում է Սրապիոնյանը, որի համոզմամբ, այլ ճանապարհ չկա, քան սա գիտակցելը, եթե իսկապես, ցանկանում ենք Արցախի եւ նաեւ Հայաստանի անկախության մասին խոսել :
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից