ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անկախության ճանապարհը մեզ համար դարձել է խաչի ճանապարհ, որից շեղվելու իրավունք չունենք. ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդն ուղերձ է հղել 09/02/2022 10:05 | ԼՐԱՀՈՍ
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
««Արդարությունը բարձրացնում է ազգին,
բայց մեղքը ժողովուրդներ է կործանում»
(Առակաց 14։34)
Սիրելի Հայրենակիցներ,
Աստվածաշնչի Առակաց գրքի հետևյալ տողերն են գալիս մեր մտքին, երբ Արցախի անկախության վերարժևորման համազգային այս համախմբման պահին սկսում ենք մտորել մեր երկրի անցյալի, ներկայի և ապագայի մասին։
Անկախությունը աստվածային շնորհ է, որը ամենաառաջնային և կենսական պահանջն է ազգի ազատ, արժանապատիվ և ստեղծագործ կյանքով ապրելու համար։ Կատարյալ աշխարհում իրավունքն է ուժի աղբյուրը, բայց ցավոք աշխարհը վաղուց է կորցրել իր կատարելությունը, և այսօր ուժն է ծնում իրավունք։ Ուստի մենք ստիպված ենք ուժով պաշտպանել մեր Աստվածատուր իրավունքներն ու ազատության պարգևը։
Անկախության ճանապարհը մեզ համար դարձել է խաչի ճանապարհ և մենք ազգովի դարձել ենք այդ խաչի կրողները՝ այն դարձնելով մեզ համար անխորտակելի հզոր զենք, և այդ ճանապարհից շեղվելու իրավունք չունենք։ Լինել Քրիստոսի խաչակիցը՝ չի նշանակում գնալ արհեստական նեղությունների և դժվարությունների հետևից, այլ կյանքի ուղիղ և արդար ճանապարհին հանդիպած նեղությունները կրել համբերությամբ, հավատովև սրբությամբ՝ ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Կարծես թե մենք համբերում ենք, կարծես թե մենք հավատում ենք, բայց թերանում ենք մեր սրբության մեջ։
Ինչպես որ մեղքը պատճառ է դառնում մարդու կորստյան, նույնկերպ է լինում նաև այն ազգերի պարագայում, որոնց մոտ պակասում է Աստուծո երկյուղը և զորանում է եսասիրությունը։Աստվածային օրենքներից զուրկ երկրում ամեն մարդ ինքն է իր աստվածը և աշխարհը իր շուրջն է պտտվում։ Ակամա ամենքը ապրում և գործում են ամենքի դեմ, և այս ծածուկ պատերազմի հետևանքը լինում է այն, որ ազգը ջնջվում է երկրի երեսից, կամ էլ գերի դառնում ուրիշ ազգերի։Աստծո հանդեպ անկեղծ հավատքի և բարոյական, առաքինի կյանքի մեջ է թաքնված մեր ազգի փրկության բանալին։ Միաբանությունը դեռ ոչ մի ազգի չի կործանել, բայց երբ քաղաքացիների անձնասիրությունն ու սեփական շահն է սկսել գլուխ բարձրացնել՝ երկիրը երկու կողմերի բաժանել, մարդկանց իրար հակառակ դարձրել, ահա այդ ժամանակ է, որ սկսվել է այդ ազգի համար գերության շղթա հյուսվել։
Արցախը մի դրախտային այգի է, իսկ մենք նրա մշակները։ Շատերն են ուզում տիրանալ մեր այգուն։ Այսօր այն կարկտահարվել է, սողանքների պատճառով տրոհվել ու փոքրացել՝ իր հետ տանելով այգու երիտասարդ մշակներից շատերին։ Այգին այսօր հիվանդ է, խնամքի կարիք ունի, հենարանի կարիք ունի, և մենք, որպես կենդանի մշակներ, մեր միասնական ջանքերով պիտի վերակենդանացնենք Հայոց Արա թագավորի հիմնած այգին՝ վանելով մեզանից չարի բոլոր կործանարար երևույթները, հուսահատությունը, անտարբերությունը, խուճապը, տագնապը, երկրից հեռանալու մտածումները, որովհետև Սուրբ Գիրքը մեզ ուսուցանում է, որ վախը թերահավատության նշան է։
Այս է աշխարհի հավիտենական կարգը, այս է ազգերի վրա Աստծո կատարած դատաստանը։ Բոլորս պետք է մեր տեղում և դիրքում՝ շինականից մինչև երկրի ղեկավար, զինվորից մինչև հրամանատար լինենք մաքուր և արդար մեր կոչման և ծառայության մեջ։ Ուստի, եթե մենք իրոք սիրում ենք մեր երկիրը, իրոք մեզ համարում ենք հայ ազգի և Արցախի սրբազան հողի մի մասնիկ, պետք է հասկանանք, որ յուրաքանչյուրիս արդար կյանքից է կախված մեր երկրի հզորությունն ու հարատևությունը։
Թող Աստված իմաստություն տա մեր ազգին, որպեսզի լինենք զգոն և խիզախ՝արդարության ճանապարհով մեր ազգին նորից բարձրացնելու համար։
Այս նվիրական օրը ձեզ ենք բերում նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և նրա գահակալի՝ Ամենայն Հայոց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի ջերմագին օրհնություններն ու բարեմաղթանքները:
Եկեք բոլորս միասին աղոթք բարձրացնենք առ ամենակալն Աստված մեր ազգի պահպանության, հարատևության և բարօր կյանքի համար»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ