ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքն այսօր արդեն Վեդիում քեֆ է անում, վաղն էլ կարող է Արարատում անի, մյուս օրն էլ՝ Տավուշում. Այստեղ հավաքված ժողովրդով կարո՞ղ ենք անկախություն պահել. Զոհված զինծառայողի հայր (տեսանյութ) 09/02/2022 21:46 | ԼՐԱՀՈՍ
Պետք է թողնենք մեր բոլոր ամբիցիաները, որպեսզի փրկենք Արցախը, ինչու չէ՝ նաեւ Հայաստանը։ Այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է 44-օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը՝ ընդգծելով, որ զոհված զինծառայողների ծնողներով պահանջում են ձերբակալել թիվ 1 դավաճանին՝ Նիկոլ Փաշինյանին։
«Այսօր մեծ խորհուրդ կա, եւ ինձ համար դա կրկնակի է, որովհետեւ երկու սերունդ իր կյանքը զոհել է։ Առաջին սերունդն ընկերներս էին, որոնք այդ անկախության համար մի վայրկյան անգամ չվարանելով, զոհաբերեցին իրենց կյանքը։ Եվ թվում էր, թե անկախությունն արդեն 30 տարի ամրապնդված է։ Եվ ահա 2018թ. ամեն ինչ գլխիվայր շրջվեց։ Դարձյալ անկախության գլխին ամպեր կուտակվեցին եւ 2020թ. հրահրվեց պատերազմ։ Արցախը պաշտպանելու համար այս անգամ մարտի գնացին մեր տղաները։ Ու դարձյալ պահեցին Արցախի անկախությունը, որն այսօր կա, երերուն, բայց կա։
«Հիմա մտածում եմ՝ արդյո՞ք կարող ենք այսքան ժողովրդով, որ հավաքված ենք այստեղ, պահենք այդ անկախությունը։ Իհարկե՝ ոչ։ Մինչեւ յուրաքանչյուրը չգիտակցի, որ վաղը կարող է այդ վիշտն իր տուն մտնի, չենք կարող Արցախը պահել։ Դրա վառ օրինակն է, որ ամեն ամիս մի գյուղ հանձնում ենք։
Երեկ սեպտեմբերի մեկն էր՝ ուսումնական տարվա մեկնարկը։ Ծնողներն իրենց երեխաներին ուրախ տանում էին առաջին դասարան, ոմանք նույնիսկ չէին գիտակցում, որ եթե մեկ ամիս առաջ ոտքի կանգնեին, միգուցե այսօր Աղավնոյում էլ երեխաները դպրոց գնային»,- հայտարարեց հերոսի հայրը։
Նրա արձանագրմամբ՝ այսօր Հայաստանն էլ կարող ենք կորցնել։ «Թուրքն այսօր արդեն Վեդիում քեֆ է անում, վաղն էլ կարող է Արարատում անի, մյուս օրն էլ՝ Տավուշում։ Ու կասեն՝ հա, ի՞նչ է եղել որ։
Այսինքն՝ մեզ կամաց-կամաց սովորեցնում են, որ հաշտվենք դրա հետ»,- նկատել է Ա.Ռոստոմյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ