ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դուք Նիկոլի իշխանության միակ հենարանն եք. պատասխանատու եք հայրենիքի կորստի համար. Սաղաթելյանը անուններ հրապարակեց (տեսանյութ) 09/02/2022 21:21 | ԼՐԱՀՈՍ
Արցախի անկախության և ազատագրման համար հայ ժողովուրդը շատ է պայքարել, Արցախի անկախությունը հայ ժողովուրդն իր զավակների արյան գնով է ձեռք բերել:
Արցախը հայ ժողովրդի արժանապատվությունն է, մեր անցյալն է, մեր ներկան ու ապագան։ Այս մասին, «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ եկեք հայրենիքի մի մասը զիջենք, որ մյուս մասը փրկենք, գլուխները պատին են տալիս։ Այս պատասխանատու օրը ես ասում եմ՝ Հայաստանը Արցախ է և վերջ, քանի որ Արցախի գլխին կանգնած աղետը նաև Հայաստանի աղետն է»,-ասաց Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ Արցախն այսօր կանգնած է աղետի, հայաթափման և էթնիկ զտման առջև:
Սաղաթելյանն ընդգծեց՝ կա երեք կարևոր սկզբունքային պահանջ, որը պետք է ապահովել․ առաջինը՝ պետք է բացառվի որևէ լուծում, որով Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում, երկորդը՝ պետք է բացառվի Արցախի անկլավային վիճակը, այսինքն՝ Արցախի և Հայաստանի միջև պետք է լինի կայուն և հուսալի ցամաքային կապ և երրորդը՝ պետք է բացառվի Արցախի ապառազմականացումը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն իր զինված ուժերով պետք է ապահովի կայուն անվտանգային համակարգ.
«Այս երեք պարտադիր պահանջների կատարումը կկանխի Արցախի հայաթափումը: Ցավոք, Հայաստանում չկա որևէ սյուբեկտ, որը պաշտպանում է Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի շահերը։ Ընդորում՝ այդ սյուբեկտը չկա, ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում, ո՛չ էլ սփյուռքում։ Միակ սյուբեկտը, իր լավ ու վատ, թույլ և ուժեղ կողմերով «Դիմադրության» շարժումն է և այս հրապարակը, բոլոր նրանք, ովքեր իրենց գործողություններով փորձում են պառակտել շարժումը, փորձում են խոչընդոտել շարժման ընդլայնմանը, ջուր են լցնում Նիկոլի եւ Ալիեւի ջրաղացին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Իր ելույթում Իշխան Սաղաթելյանը դիմեց նաև ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանին, Քննչական կոմիտեի պետ Արգիշտի Քյարամյանին, Հակակոռուպցիոն կոմիտեի պետ Սասուն Խաչատրյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ասաց, որ այսօր նրանք են Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ պահապանը եւ հենարանը։
«Դուք անձամբ պատասխանատվություն եք կրում ամեն օր ու ժամ մեր հայրենիքի կորուստների համար, դուք եք այն մարդիկ, ովքեր հետևողական խոչընդոտել և խոչընդոտում են «Դիմադրություն» շարժման ընդլայնմանը՝ ձեր բռնաճնշումներով, բանտարկություններով, հետապնդումներով։ Ամեն օր փորձում եք ճնշել մարդկանց՝ պահելով Նիկոլի իշխանությունը ու սրանով նպաստելով մեր հայրենիքի կորստին: Դուք չեք կարող ասել, թե ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, դուք ծառայում եք մի դավաճան խելագարի։ Ամոթ է, վերջ տվեք այդ ճնշումներին, հավատարիմ եղեք ձեր ուսադիրներին, ձեզ մի դասեք այդ վերջացած ուսապարկերի շարքին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ