Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Արցախի նկատմամբ Ադրբեջանի լկտի պահվածքը չեզոքացնելու համար ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակներն իրականացրել են լայնածավալ հարաբերական աշխատանքներ.ՀՅԴ 09/01/2022   13:18  |  ԼՐԱՀՈՍ

Օգոստոսի առաջին օրերից Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի և զորամասերի ուղղությամբ ադրբեջանական նախահարձակ ագրեսիան դատապարտելու և Ադրբեջանի լկտի պահվածքը չեզոքացնելու համար ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակներն իրականացրել են լայնածավալ հարաբերական աշխատանքներ՝ միջազգային գործընկերներին պարզաբանելով, որ ադրբեջանական ագրեսիայի նպատակն է Արցախը շարունակաբար էթնիկ զտման ենթարկել և արցախահայության համար առաջացնել գոյութենական նշանակության անհաղթահարելի խնդիրներ։ ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը ներկայացրել է կատարած աշխատանքների ամփոփագիրը.

«Օրինակ, Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատման փորձը՝ հակառակ նոյեմբերի 9-ի հայտարարության, որով Լաչինի միջանցքը գտնվում է բացառապես ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տիրույթում։ Ադրբեջանական ագրեսիային միջազգային հանրային դիվանագիտության շրջանակներում հակազդելու գործին լծվեց ՀՅԴ Հայ դատի գրեթե ամբողջ կառույցը։ Առավել մեծ ակտիվություն դրսևորեցին Հայ դատի Ամերիկայի, Եվրոպայի, Կանադայի և Հարավային Ամերիկայի հանձնախմբերը, ինչպես նաև ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը։ Վերջինս ՀՅԴ Հայ դատի միջազգային ցանցին ապահովում էր տեղում իրավիճակի զարգացումների վերաբերյալ հավաստի տեղեկություններով։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին անհապաղ իրազեկել է Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ պահանջելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան, դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը և Ադրբեջանի մասով վերանայել 2023թ․ համար ԱՄՆ արտաքին օժանդակության ֆոնդը և «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտը», ինչպես նաև վերականգնել 907-րդ բանաձևի կիրարկումը։

Ադրբեջանական ագրեսիան դատապարտել և Պետդեպարտամենտին ու ՅՈՒՆԵՍԿՕ-ին Ալիևի սանձարձակ պահվածքին վերջ տալու կոչով է հանդես եկել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը։ Ադրբեջանին դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև կոնգրեսական Ջեքի Սփիերը՝ ամերիկյան գործադիր իշխանությանը կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օժանդակությունը։

Ավելի ուշ հայտարարություններով են հանդես եկել և ադրբեջանական ագրեսիան խստորեն դատապարտել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ադամ Շիֆը, Ջենիս Շակովսկին, Լորի Թրահանը։

Օգոստոսի երկրորդ կեսին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակով դիմել է ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ կոչ անելով հետաքննություն անցկացնել Բայդենի վարչակազմի կողմից Արցախի ժողովրդին մարդասիրական օգնություն չտրամադրելու վերաբերյալ, քանի որ վերջինս ենթարկվում է ագրեսիայի և էթնիկ զտումների, ինչպես նաև ունի սննդի, ջրի, վառելիքի ու կենսապահովման համար անհրաժեշտ այլ ռեսուրսների պակասություն։

Հղում անելով «Արցախի հայերին սովամահ տեսնելու Ադրբեջանի կառավարության մտադրությունը»՝ Համբարյանն ընդգծել է․ «ամերիկյան վարչակազմն Արցախում ապրող հայ ընտանիքներին մարդասիրական օգնություն գրեթե չի ուղարկել»։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահը նաև նկատել է․ «Ամերիկան չպետք է մեղսակից լինի Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության էթնիկ զտմանը»։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գրությամբ ամերիկյան օրենսդիրներից պահանջվում է, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի միջոցով, Բայդենի վարչակազմից տեղեկանալ թե հումանիտար ի՞նչ բնույթի միջոցառումներ է վարչակազմն իրականացրել Արցախի համար և ի՞նչ է պատրաստվում իրականացնել։

Րաֆֆի Համբարյանի նամակին հաջորդել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից իրականացված համայնքային մոբիլիզացիան, ինչի արդյունքում` հանձնախմբի էլեկտրոնային կայքի ընձեռնած հնարավորություններով, Ամերիկայի հայ համայնքի ավելի քան 100․000 ակտիվիստներ, ԱՄՆ  ողջ տարածքից, նամակներ են ուղարկել իրենց տարածքներից ընտրված կոնգրեսականներին՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից Արցախում շարունակական էթնիկ զտումների մասին և պահանջելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ալիևի ռեժիմին։ Ուղարկված նամակների մեջ հայկական ծագումով ԱՄՆ քաղաքացիները հարց են բարձրացրել․ «Ինչու՞ եք իմ տված հարկային դոլարներն ուղարկում նավթով հարուստ ադրբեջանցի զինվորականներին, որոնք քրիստոնյա հայերի էթնիկ զտում են իրականացնում վերջիններիս բնիկ հայրենիքում՝ Արցախում»։

Շարունակելով Ադրբեջանին ամերիկյան օժանդակությունից զրկելու պայքարի աշխատանքները՝ կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը և Դինա Թիթուսը նոր գործընթաց են սկսել Արցախին ամերիկյան օժանդակություն ապահովելու համար՝ խնդրելով օրենսդիրներին ստորագրել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին ուղղված կոնգրեսական նամակը, որով վերջիններիս կոչ է արվում «անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում վտանգի տակ գտնվող հայ բնակչությանը նշանակալի օժանդակություն հատկացնելու համար»։

Կոնգրեսականներին ուղղված նամակում Փալոնն ու Թիթուսը ընդգծել են՝ մինչև օրս ԱՄՆ ՄԶԳ-ն ընդամենը 5 միլիոն դոլար է հատկացրել Արցախից տեղահանվածների օժանդակությանը, ովքեր ներկայումս գտնվում են Հայաստանում։ Կոնգրեսականները գումարի այդ չափը բավարար չեն համարել հումանիտար ճգնաժամը լուծելու համար և մտահոգություն են հայտնել, որ Արցախի բնակչությունն առհասարակ այդ օգնությունը չի ստացել: Նամակով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերին կոչ է արվում ավելացնել Արցախի ժողովրդին տրամադրվող անմիջական օգնությունը, խթանել Բայդենի վարչակազմի ջանքերն Արցախին անմիջականորեն աջակցելու ուղղությամբ, իրականացնել Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ կարիքների գնահատում։

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն արդեն իսկ հայտարարել են այս նախաձեռնությանն իրենց զորակցության մասին։ Հայ դատի հանձնախումբն աշխատանքներ է տանում հնարավորինս շատ կոնգրեսականների ստորագրություն ապահովելու համար։

Հայ դատի Ամերիկայի  հանձնախումբը և Հունա-ամերիկյան առաջնորդության խորհուրդը տևական շրջան է, ինչ համախմբել են ջանքերը՝ կանխելու Էրդողանի մտերիմ և Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Մեհմետ Օզի ընտրությունն իբրև Ամերիկյան Սենատի՝ Փենսիլվանիան ներկայացնող անդամ։ Համայնքային կազմակերպությունների կողմից պատրաստված և Օզի իրական դեմքը մերկացնող հոլովակը սոցիալական ցանցերում կարճ ժամկետում ապահովել է ավելի քան մեկ ու կես միլիոն դիտում։

Օգոստոսի վերջին օրերին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին համերաշխություն է հայտնել «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունը, քննադատել ադրբեջանական էթնիկ զտումները Բերձորում և կոչ արել ԱՄՆ վարչակարգին վերջ տալ Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությանը

Կանադա

Արցախում արձանագրված ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո Հայ դատի Կանադայի հանձնախումբը հարաբերական աշխատանքներ է կատարել ինչպես կանադական իշխանության օրենսդիր, այնպես էլ գործադիր թևի ներկայացուցիչների հետ։

Ավելի ուշ, օգոստոսի 11-ին Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին խորհրդարանականներ Ջին Յիփի և Հան Դոնգի ուղեկցությամբ այցելել է Տորոնտոյի հայկական կենտրոն, ծանոթացել հայ համայնքի առօրյա կյանքին և հոգևոր-կրթական կառույցների գործունեությանը։ Մելանի Ջոլիի՝ արտգործնախարարի պաշտոնում, սա առաջին այցելությունն էր հայ համայնքին։ Տորոնտոյի հայկական կենտրոնում տեղի է ունեցել նաև առանձնազրույց Կանադայի արտաքին գործերի նախարարի և ՀՅԴ Հայ դատի տեղական ու շրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների միջև։ Հանդիպման ընթացքում ծավալուն անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հակամարտության ներկա հանգրվանին վերաբերող հիմնահարցերին, Հայաստանում Կանադայի դեսպանության հիմնդրության աշխատանքներին, Հայաստանի զարգացման գործում կանադական օժանդակությանը, ինչպես նաև Տորոնտոյի ընդհանուր շրջանում հայ համայնքի գործունեությանը։

Հայ դատի Կանադայի հանձնախմբի անդամները, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամ Րաֆֆի Տոնապետյանի ներկայությամբ, օգոստոսի 17-ին ընդունել են Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավարի թեկնածու Պիեր Փոլիվերին և Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսաքուսին։ Հանդիպման ընթացքում Հայ Դատի Կանադայի հանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշյանը ներկայացրել է կանադահայ համայնքին հուզող մի շարք խնդիրներ, Հայաստանին ու Արցախին առնչվող քաղաքական առաջնահերթություններ։ Իր հերթին, Պիեր Փոլիվերը ներկայացրել է իբրև թեկնածու իր քաղաքական ուղեգիծն ու առաջիկա ծրագրերը։

Եվրոպա

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբն ադրբեջանական հարձակումների առաջին ժամերից ինտենսիվ աշխատանքային կապ է պահել Եվրոպական Խորհրդարանի պատգամավորների և Արցախյան հիմնախնդրին առնչվող ԵՄ ղեկավար կառույցների հետ։ Գրասենյակը նաև հայտարարություն է տարածել և Եվրոպական Միության ղեկավարությունից պահանջել՝ հրաժարվել հավասարակշռող հայտարարություններից և իրերն իրենց անունով կոչել, Ադրբեջանին ստիպել դադարեցնել էթնիկ զտման քաղաքականությունն Արցախում, Ադրբեջանի կողմից իրագործված պատերազմական հանցագործություններին տալ թիրախային գնահատականներ և կանխել Թուրքիայի ռազմական ներգրավումը հակամարտությունում և այդ պետության կողմից տարածաշրջանի ապակայունացումը։

Օգոստոսի սկզբին Հայաստանի իշխանությունների հանդեպ քննադատական հայտարարություններով են հանդես եկել ինչպես ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, այնպես էլ ՀՅԴ Հայ դատի Նիդերլանդների հանձնախումբը՝ վերջինիս ատենապես Մասիս Բաղդասարյանը մուտքը Հայաստան ապօրինի խոչընդոտելու կապակցությամբ։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը նկատել է, որ համայնքային ակտիվ գործունեությամբ զբաղվող սփյուռքահայերին հայրենիք մուտք գործելն արգելելով՝ ՀՀ իշխանությունները բացահայտ խտրականություն են դրսևորում իրենց քաղաքականությունը չկիսող և դրան ընդդիմացող անձանց նկատմամբ։


Մեծ Բրիտանիա

Օգոստոս ամսվա ընթացքում Մեծ Բրիտանիայում հայկական շահերի պաշտպանության տեսանկյունից կարևոր քայլ էր մեր ժողովրդի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսի կողմից շրջանառության մեջ դրված բազմակուսակցական գրությունը՝ ուղղված Մեծ Բրիտանիայի արտաքին քարտուղար Լիզ Թրասին։ Գրությունը հանգամանորեն ներկայացնում է Արցախում ստեղծված ծանր իրավիճակը, անդրադառնում ադրբեջանական հարձակումներին, վտանգավոր հռետորաբանությանը, գերիների հանդեպ վատ վերաբերմունքին, ադրբեջանական ամենաթողությանը, Լաչինի հումանիտար միջանցքին և հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը։

Օգոստոսի 5-ի դրությամբ գրությունը ստորագրել էին 13 խորհրդարանականներ, այդ թվում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոթնը։ Օգոստոսի վերջին ևս 5 խորհրդարանականներ էին միացել այդ գրությանը։

Հունաստան

ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախումբը նամակ է հասցեագրել Հունաստանում Եվրոպական Միության ներկայացուցչությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ ներկայացնելով Արցախում ստեղծված իրավիճակն ու ԵՄ ղեկավարությունից ու ԵԱՀԿ Մինսկի խմբից պահանջելով ուղղակիորեն դատապարտել ադրբեջանական հարձակումները, դադարեցնել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունն ու կանխել Արցախյան հակամարտությունում Թուրքիայի ռազմական ներգրավումը։

Կիպրոս

ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախմբի գործողությունների արդյունքում Եվրոպական Խորհրդարանի կիպրացի պատգամավոր, ԵԽ-ում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան, դիմել է Եվրոպական հանձնաժողովին՝ կոչ անելով անհապաղ և պարտադրողական միջոցառումներ կիրառել և ստիպել Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան։

Բելգիա

ՀՅԴ Հայ դատի Բելգիայի հանձնախումը օգոստոսի 4-ին նամակ է հղել երկրի արտաքին և եվրոպական գործերի նախարարին՝ պահանջելով անվերապահորեն դատապարտել Ադրբեջանի հարձակումը, կոչել ագրեսորին իր անունով և Արցախի հիմնախնդրում ցանկացած դիրքորոշման պարագայում հաշվի առնել ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) հիմնարար կետերը, ինչպես նաև  2020 թվականի դեկտեմբերին Բելգիայի Դաշնային խորհրդարանում միաձայն ընդունված կարևոր բանաձևը։

Ավստրալիա

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հայտարարություն է տարածել օգոստոսի 5-ին, որով Ավստրալիայի հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրությունն է հրավիրել վերջին օրերի ընթացքում ադրբեջանական նախահարձակ գործողությունների վրա՝ մանրամասնելով դրանց բնույթն ու հեռահար նպատակները՝ այդ թվում Հայաստանի ու Արցախի մինչև ցամաքային կապը խափանելու ադրբեջանական ծրագիրը։

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում` Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներն օգոստոսի 9-ին դիմել են Ավստրալիայի արտգործնախարար Փոնի Վոնգին՝ պահանջելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան։ Նամակը հեմատեղ ստորագրել են Նոր Հարավային Ուելսի օրենսդրական համագումարի խոսնակ Ջոնաթան Օդեան և  օրենսդրական խորհրդի անդամ Ուոլթ Սեքորդը։ Վերջինս Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է։

Նամակում մասնավորապես անդրադարձ է կատարվում քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական վերջին հարձակումներին և 2020թ․ նոյեմբերին ձևավորված շփման գիծը խախտելու ադրբեջանական փորձերին, ինչը հանգեցրել է զոհերի ու վիրավորումների և խախտել մարդու մի շարք հիմնարար իրավունքներ։ Նամակը ստորագրած խորհրդարանականներն ավստրալիական կառավարությունից պահանջել են հրապարակայնորեն դատապարտել ադրբեջանական ագրեսիան։

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը օգոստոսի 22-ին ողջունել է ավստրալիական Վիլբի  քաղաքի քաղաքային խորհրդի միանձնյա որոշումը՝ ադրբեջանական վերջին ագրեսիան դատապարտելու վերաբերյալ։ Որոշման նախագիծը ներկայացվել է քաղաքային խորհրդի ավստրալահայ անդամ Սարգիս Մուրադյանի կողմից և երկրորդվել խորհրդի անդամ Բրենդոն Ժուի կողմից։ Վիլբի քաղաքն ունի հայկական մեծ և աշխույժ համայնք։ Քաղաքի խորհուրդը Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումը պաշտոնապես ճանաչել էր 2020թ․ պատերազմի ընթացքում։

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը, ավստրալիահայ գաղութի անունից, օգոստոսի 31-ին, բողոքի նամակ է ուղարկել Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությանը՝ Շուշիում կազմակեպված խորհրդաժողովին Բաքվում Ավստրալիայի դեսպանի մասնակցության համար։ Հայ դատի հանձնախումբը նամակում, ի թիվս այլնի, նշել է, որ խիստ անընդունելի է  ավստրալիացի դիվանագետի այցը էթնիկ զտման ենթարկված Շուշի քաղաք, հատկապես այն դեպքում, երբ Մինսկի խմբի համանախագահ պետություններից երկուսի դեսպանները մերժել էին այցելել Շուշի։ Նաև անընդունելի է համարվել այն, որ ավստրալիացի հարկատուների միջոցներով պահվող դիվանագիտական համակարգի ներկայացուցիչն այցելում է բռնապետական ու հակաժողովրդավարական վարչակազմի կողմից կազմակերպված միջոցառմանը։

Հարավային Ամերիկա

ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախումբն Արցախում ստեղծված իրավիճակը նկարագրող գրություն է ուղարկել  Արգենտինայի ազգային գործերի նախարարությանը և խորհրդարանի բոլոր անդամներին։ ՀՅԴ Հայ դատի Արգենտինայի, Ուրուգվայի և Բրազիլիայի հանձնախմբերն էլ համապատասխան գրություններ են հասցեագրել հարավամերիկացի լրագրողներին և մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններին։

 Մերձավոր Արևելք

Օգոստոսի սկզբի իրադարձությունների առիթով հայտարարությամբ է հանդես եկել նաև ՀՅԴ Հայ դատի Մերձավոր Արևելքի գրասենյակը` արաբական երկրների հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրությունը հրավիրելով ադրբեջանական ագրեսիայի վրա և նկատելով, որ կատարվածը հայության նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության շարունակություն է։ ՀՅԴ Հայ դատի գրասենյակը նաև արաբերենով թարգմանել և արաբական լրատվամիջոցներով տարածել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակացությունների՝ օգոստոսի 4-ի համատեղ հայտարարությունը ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, որով միջազգային հանրությունից ակնկալվում է հասցեական հայտարարություններով ու կոնրետ գործողություններով սանձել ադրբեջանական նախահարձակ ագրեսիան։

Լիբանան

ՀՅԴ Հայ դատի Լիբանանի հանձնախումբը օգոստոս ամսին նամակներ է հղել Բեյրութում հավատարմագրված Կիպրոսի, Հնդկաստանի և Եգիպտոսի դեսպաններին։ Հանձնախումբը մի դեպքում խստորեն քննադատել է օգոստոսի 9-ին Քոնիայում Իլհամ Ալիևի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Էրսին Թաթարի հանդիպումը, ինչն, ըստ էության,  Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ճանաչման դրսևորում է։ Մյուս նամակը հանձնախումբն օգոստոսի 15-ին հասցեագրել է Լիբանանում Հնդկաստանի դեսպանին՝ շնորհավորելով Հնդկաստանի  անկախության 75-րդ ամյակի առթիվ՝ ցուցելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը։  

Բեյրությում Եգիպտոսի դեսպանին ուղարկված նամակով՝ հանձնախումբը խորին ցավակցություն է հայտնել Եգիպտոսում ղպտիական մզկիթի հրդեհի, դրան զոհ գնացած մարդկանց և վիրավորների համար։

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման»,-ասված է հայտարարության մեջ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:01 23/08/2022  |  ՔաղաքականՀՅԴ Բյուրոն խստորեն դատապարտում է Հայաստանի եւ Արցախի իշխանությունների պարտվողական, իրար հետ համակարգված, դերերի բաժանմամբ՝ մինչեւ վերջ զիջելու քաղաքականությունը
12:11 19/05/2022  |  ԼՐԱՀՈՍՀայ դատի Ամերիկայի հանձնախումբը Բայդենին կոչ է անում ՀՀ-ում առաջադրել նոր դեսպան
20:30 19/12/2021  |  ՔաղաքականՀՅԴ-ն ամփոփեց ՏԻՄ ընտրությունների արդյունքները
19:47 06/12/2021  |  ԼՐԱՀՈՍՏԻՄ ընտրությունների հաջողությունները միասնաբար դիմադրելու արդյունք են. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը
16:32 23/10/2021  |  ԼՐԱՀՈՍՀայկական իրավական կենտրոնը (ALC) հայ գերիների անհետացումների և սպանությունների վերաբերյալ նոր գործեր է ներկայացրել ՄԻԵԴ
20:02 05/10/2021  |  ԼՐԱՀՈՍՀայ Յեղափոխական Դաշնակցությանը արատավորելու՝ ՀՀ կառավարության ղեկավարի նորագույն փորձը վիրավորանք է. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը
13:22 02/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախը եղել և մնում է մեր ինքնության, միասնության և ազգային վերելքի խորհրդանիշն ու մեր լինելիության ու ամբողջական Հայաստանի կերտման գրավականը․ ՀՅԴ Բյուրո
21:00 27/05/2021  |  ՔաղաքականՓաշինյանի ամեն օրը սպառնալիք է պետության գոյության համար. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը
23:39 25/05/2021  |  ԼՐԱՀՈՍՎերին Շորժայում զոհվածը դաշնակցական Յ. Խուրշուդյանի որդին է. ՀՅԴ ՀԳՄ-ն ցավակցագիր է հղել
14:27 23/05/2021  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն ավարտեց պաշտոնական այցը ԱՄՆ Արևմտյան շրջան

Արխիվ

[]