ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարզ չէ, թե Բրյուսելն ինչպես է ներգրավվելու սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին, եթե քարտեզները գտնվում են ՌԴ ՊՆ գլխավոր շտաբում. Գրիգոր Բալսանյան 09/01/2022 16:17 | Քաղաքական
Հայաստանի պաշտոնական շրջանակները պետք է ամեն ինչ անեին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումը ձգձգելու համար եւ չպետք է գնային Բրյուսել, որովհետեւ, ի սկզբանե, ակնհայտ էր, որ հանդիպմանը հաջորդող հայտարարության տեքստից Արցախը դուրս է մղվելու եւ հանդիպումն ընթանալու է ադրբեջանական օրակարգով:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառալով նախօրեին կայացած եռակողմ հանդիպմանը: «Ես բազմիցս եմ նշել, որ Շառլ Միշելի միջնորդությամբ ընթացող հանդիպումները հայկական կողմին ոչինչ չեն տալիս եւ չեն էլ կարող տալ, որովհետեւ, որքան էլ եվրոպական դիվանագիտությունը փորձ անի ցույց տալ, որ իրադրության տերն է կամ ինքն է լինելու գլխավոր խաղաղարարը տարածաշրջանում, մի բան ակնհայտ է՝ վերջին խոսքը այն երկրինն է լինելու, որի խաղաղապահներն Արցախում են»,-ասաց Բալասանյանը՝ շեշտելով, որ միեւնույն ժամանակ, պարզ չէ, թե եվրոպացիներն ինչպես են ներգրավվելու սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներում, այն դեպքում, երբ այդ աշխատանքներն ընթանում են եռակողմ ձեւաչափով՝ Մոսկվայում եւ, որ ՌԴ ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ սահմանները գծվելու են այն քարտեզներով, որոնք այսօր գտնվում են ՌԴ ՊՆ գլխավոր շտաբում:
Նկատեենք, որ եռակողմ հանդիպմանը հաջորդած Շառլ Միշելի հայտարարության մեջ նշվում էր, որ կողմերը համաձայնության են եկել ակտիվացնելու առարկայական աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջմղման ուղղությամբ եւ որ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ քննարկել է սահմանի դելիմիտացիային առնչվող հարցերը, և թե «ինչպես լավագույնս ապահովել կայուն իրավիճակ»։
«Սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում նոյեմբերին։ Դիտարկել ենք նաև տրանսպորտային ապաշրջափակմանը վերաբերող քննարկումների առաջընթացը», - նշել է Եվրոպական խորհրդի նախագահը։
Հարցին, փաստը, որ Բրյուսելում անդրադարձ է եղել սահմանազատման եւ սահմանագծման հետ կապված հարցերին, արդյո՞ք չի նշանակում, որ փորձ է արվում այդ գործընթացը եւս դուրս բերել Մոսկվայի վերահսկողությունից եւ զուգահեռ նոր հարթակ ստեղծել հենց Բրյուսելի հովանու ներքո, միջազգայնագեետն արձագանքեց. «Նման փորձ արվում է եւ արվելու է: Արեւմուտքը չի թաքցնում, որ չի ցանկանում խաղից դուրս մնալ, իսկ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի գործունեությունը, եթե չասենք դադարեցվել է , ապա խորը ճգնաժամի մեջ է եւ սա ԵՄ-ի կողմից փորձ է խաղի մեջ մնալու, բայց իրենք էլ շատ լավ հասկանում են , որ վերջնական խոսքը Մոսկվայինն է լինելու եւ իրենց կողմից առաջարկվող այլընտրանքային տարբերակի աշխատանքն, ընդհանրապես, կասկածի տակ է դրվելու»:
Եթե պաշտոնական Երեւանն ընդունի Բրյուսելի խաղի կանոնները եւ առաջարկվող օրակարգը, ըստ Գրիգոր Բալասանյանի, կնշանակի վերջնականապես կորցնել Արցախն ու ԼՂԻՄ-ը, դա կնշանակի հերթական անգամ փչացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները եւ նպաստել ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացմանն ու ռազմավարական բնույթ ստանալուն: Մասնագետը շեշտում է՝ ցանկացած երկիր, որը արտաքին հարաբերություններում հանդես է գալիս որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, իր բարեկամների ու թշնամիների համար պետք է հստակ գծի այն կարմիր գծերը, որոնցով առաջնորդվում է իր արտաքին քաղաքականության մեջ, սակայն, ոչ բրյուսելյան հանդիպումից առաջ, ոչ էլ հետո, պաշտոնական Երեւանը չհստակեցրեց այդ գիծը:
«Եթե Ալիեւի համար որեւէ պաշտոնական բանակցություններում կարմիր գիծ է Արցախ բառից հրաժարումը, անհասկանալի է, թե որն է այն կարմիր գիծը, որից այն կողմ հայկական կողմը չի անցնի: Մենք գործ ունենք անհարկի շտապողականության հետ, սակայն, ծանոթ լինելով ռուսական կողմի գործողությունների տրամաբանությանը, կրկնվեմ, կարող եմ նշել, որ վերջին խոսքը պատկանելու է այն երկրին, որի զորքը գտնվում է Արցախում, իսկ Շառլ Միշելը որեւէ պարագայում չի կարողանալու վերջնականապես խաղաղություն հաստատել տարածաշրջում: Եվ Ուկրաինայի, եւ Վրաստանի օրինակը ապացուցում է, որ այն երկրները, որոնք իրենց հույսը կապել են այսպես կոչված, եվրոպական պսեվդոանվտանգության հետ, արդյունքում կորցրել են եւ ինքնիշխանություն, եւ տարածք: Եթե Հայաստանի իշխանությունը ցանկանում է այդ ուղով գնալ, ապա դա բոլորովին այլ խնդիր է»,-կարծում է միջազգայնագետը:
«Փաստինֆո»-ի դիտարկմանը, թե բրյուսելյան օրակարգում, առասարակ, ԼեռնայինՂարաբաղի հիմնախնդրի մասին խոսք չկա եւ խոսքը համապարփակ խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին է, ինչը նշանակում է, որ Արցախի խնդիրը պաշտոնական Երեւանը մի կողմ է դրել, Գրիգոր Բալասանյանն արձագանքեց, թե այդ պարագայում իշխանությունը պետք է ուղղակի հայտարարի այդ մասին, ասի, որ Արցախի հարցը այլեւս մեզ համար կորսված հարց է, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը որեւէ կապ չունի Արցախի հետ, որ Արցախը անգամ Ադրբեջանի կազմում այլեւս որեւէ կարգավիճակ չի ունենալու, որ արցախահայությունը պետք է պատրաստ լինի ինքնուրույն տնօրինելու իր անկախությունը՝ կապելով այն օրինակ, Ռուսաստանի հետ, Իրանի հետ կամ հենց Ադրբեջանի հետ , եւ որ հետայսու Արցախի հարցը չի մտնում ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ:
Գրիգոր Բալասանյանը նկատեց, որ բրյուսելյան գործընթացը , ըստ էության , սպասարկում է Բաքվի շահերը եւ միտված է Արցախից ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերմանը: «Ցավոք սրտի, ռուսական կողմի գործունեությունից դժգոհող շրջանակները չեն նկատում կամ չնկատելու են տալիս դա: Բրյուսելի եւ Բաքվի օրակարգերը համընկնում են, նրանք պասերով քաղաքականություն են տանում Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերի հաշվին, բայց միֆ է, որ Բաքուն կարող է Եվրոպան այլընտրանքային գազով ապահովել»,-համոզված է միջազգայնագետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ