ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տեսչական մարմինը տեղյակ չէ, թե որ ընկերությունների վարորդներն են գերծանրաբեռնված փոխադրումներ իրականացնում՝ վնասելով ճանապարհները. Տուգանվում են միայն վարորդները 08/31/2022 18:24 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկություն չունի, թե հանքանյութ տեղափոխող որ ընկերությունների վարորդներն են փոխադրումներն իրականացնում գերբեռնված։ Ավելին, տեղյակ չեն, թե տուգանվելուց հետո նույն վարորդը արդյոք շարունակում է ծանրաբեռնված փոխադրումներ իրականացնել, թե ոչ։
Հիշեցնենք, որ կառավարության դեռևս հուլիսի 14-ի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն արձանագրել էր, որ հանքանյութ տեղափոխող մեքենաները հիմնականում գերբեռնված են լինում, ինչի հետևանքով վնասվում են ավտոճանապարհները։ ՔՏՀԱ-ից էլ բեռնատար ավտոմեքենաների գերբեռնվածությունը պայմանավորել են վարորդների կողմից կշեռքները վնասելու դեպքերով, ապա խոստացել՝ ձեռք բերված նոր կշեռքների հետ խնդիրներ չեն առաջանա։ Փաշինյանը հանձնարարական է տվել՝ ձեռք բերել համապատասխան կշեռքները և հարցը ֆունդամենտալ ձևով լուծել։
«Փաստինֆո»-ն կրկին գրավոր հարցում է ուղարկել ՔՏՀԱ ՏՄ՝ պարզելու, թե Փաշինյանի հանձնարարությունները կատարելու ուղղությամբ ինչ քայլեր են իրականացվում։
Ըստ այդմ, տեսչությունից հայտնել են, որ 2022 թվականի հուլիսի 14-ից օգոստոսի 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում հայտնաբերվել է թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող 173 տրանսպորտային միջոց, ինչի հիման վրա կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան քանակով արձանագրություններ։ Նկատենք, որ տեսչական մարմինը չի հստակեցրել, թե քանի ստուգում է իրականացվել, որից 173-ի դեպքում խախտում է արձանագրվել։ Նկատենք, որ մեր նախորդ հարցմանն ի պատասխան նույն գերատեսչությունից հայտնել էին, որ ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային Մ-1, Մ-2, Մ-3, Մ-4, Մ-5 և Հ-30 ճանապարհներին՝ Արագածոտնի, Արմավիրի, Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրականացված մշտադիտարկումների արդյունքում կշռվել է թվով 180 ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոց, որոնցից 68-ի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական պատասխանատվության համապատասպան արձանագրություններ։ Այսինքն՝ մեկ կիսամյակում ստուգվել էր այնքան մեքանա, որքան Փաշինյանի հանձնարարականից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, տուգանվել է։ Թե Փաշինյանի հանձնարարականից հետո ստուգված մեքենաների քանակը ինչու չի տրամադրել տեսչական մարմինը՝ թերեւս հայտնի է միայն իրենց, սակայն փաստն այն է, որ տեղեկատվությունը տրամադրվել է թերի, որի հետեւանքով թաքցվել է նաեւ տվյալն առ այն, թե ստուգված մեքենաների վարորդների կողմից խախտումը քանի տոկոս է կազմում։
Տեսչական մարմինը տեղեկույթ չի տրամադրել նաեւ այն ընկերությունների մասին, որոնց վարորդները իրականացնում են բերբեռնված փոխադրումներ՝ պատճառաբանելով, որ տուգանում են վարորդներին, ոչ թե ընկերություններին։ «Օրենսդրությամբ վարչական պատասխանատվություն է նախատեսված ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներով երթևեկելու համար, այսինքն՝ վարչական պատասխանատվության է ենթարկվում մեքենայի վարորդը։ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ ֆիզիկական անձինք ստուգման ենթակա չեն, ուստի, նշված բնագավառում ստուգումներ չեն իրականացվում»,- նշել է տեսչական մարմինը՝ ավելացնելով, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.3-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսված ոչ թե իրավաբանական անձի (ընկերության), այլ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, ում նկատմամբ էլ կազմվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը»։
Մեկ այլ հարցով խնդրել էինք պատասխանել, թե նշված ժամանակահատվածում արձանագրված խախտումներն արդյոք համասեռ բնույթ են կրել։ Կրկին ուղիղ հարցադրում ենք հնչեցրել, ի վերջո, նկատի ունենալով արարքների նույնասեռությունը (նախորդ հարցմանը պատասխանել էին, որ նման դեպքեր գրանցվել են) քանի դեպքով է գերատեսչության կողմից համապատասխան գրություն ներկայացվել իրավապահ մարմիններին՝ քրեական վարույթներ նախաձեռնելու վերաբերյալ։
Տեսչությունից ի պատասխան հայտնել են, որ իրավախախտման փաստի արձանագրման յուրաքանչյուր դեպքով կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ առանձին արձանագրություն, ուստի, չեն բացառվում դեպքերը, երբ նույն վարորդի նկատմամբ կազմվի մի քանի արձանագրություն։ Ընդ որում, այս հարցմանն ի պատասխան, ինչպես նշեցինք, կառույցից զերծ են մնացել նույնասեռության դեպքերի մասին թվային տվյալ ներկայացնելուց, ավելի վաղ նույն կառույցից մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել էին առնվազն երկու դեպքի մասին։
ՏՄ-ից նաև վստահեցրել են, որ ՀՀ վարչապետի կողմից Տեսչական մարմնին տրված բոլոր հանձնարարականները պատշաճ իրականացվում են՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան։
Իսկ ինչ վերաբերում է հաղորդումներ ներկայացնելուն, ապա կառույցից նշել են, որ տրանսպորտի ոլորտին առնչվող գործերով իրավապահ մարմիններ հաղորդումներ չեն ներկայացվում, քանի որ արձանագրված իրավախախտումներն առաջացնում են վարչական, ոչ թե քրեական պատասխանատվություն։
Ստացվում է, ընկերություններն իրականացնում են գերբեռնված փոխադրումներ,ստանում շահույթ, սակայն պատասխանատվության ենթարկվում է միայն վարորդը։ Ավելին, տեսչական մարմինն էլ չունի տեղեկատվություն, թե որ ընկերությունների վարորդներն են մտահոգ իրենց գործատուների շահույթն ապահովելու խնդրով, որ պարբերաբար օրենքի խախտմամբ բեռնափոխադրումներ են իրականացնում ու տուգանվում, որպեսզի նրանք իրենց լավ զգան։
«Փաստինֆո»-ն շարունակելու է իր հետազոտությունը՝ ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ, այդ թվում պարզելու, թե արդյոք որեւէ իրավասու մարմին՝ տեսչությունը կամ դատախազությունը, որն ունի պետական շահերի պաշտպանությամբ զբաղվելու սահմանադրական լիազորություն, մտադիր է հանդես գալ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ՝ խախտումներ թույլ տված ընկերություններին ստվերից հանելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից