ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարսկերենի, վրացերենի, թուրքերենի և ադրբեջաներենի առարկայական ծրագրերի հեղինակները պարգևատրվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերով 08/31/2022 13:26 | ԼՐԱՀՈՍ
Հանրակրթական ուսումնական հաստատություններում տարածաշրջանային լեզուների ուսուցման իրականացման նպատակով պարսկերենի, վրացերենի, թուրքերենի և ադրբեջաներենի առարկայական ծրագրերի հեղինակներն այսօր պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրերով: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարաության լրատվության բաժինը։
Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, հանձնելով պարգևները, շնորհակալություն է հայտնել նրանց համագործակցության համար. «Մենք միասին սկսել ենք մի կարևոր գործընթաց՝ տարածաշրջանային լեզուների, այդ տարածքում մեր շահերի, դիրքի, մարտահրավերների իմացության և նորովի վերաիմաստավորման նպատակով: ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում հստակ ամրագրված է կրթության տարբեր մակարդակներում տարածաշրջանային լեզուների ուսուցման կազմակերպումը, որի ապահովման նպատակով նախորդ ուստարվանից սկսել ենք այդ աշխատանքները»:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տարածաշրջանային լեզուների առարկայական ծրագրերը մշակելու համար համագործակցել է համապատասխան մասնագետների հետ: Մշակված ծրագրերը սահմանված կարգով ներկայացվել են մասնագիտական կարծիքի, որից հետո նախարարի հրամանով երաշխավորվել են դպրոցներում գործածության համար:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախարարությունը մայիսին հարցում է իրականացրել ՀՀ բոլոր դպրոցներում՝ որպես 3-րդ օտար լեզու և (կամ) խմբակ տարածաշրջանային որևէ լեզվի ուսուցում կազմակերպելու պատրաստակամության մասին՝ հաշվի առնելով հաստատության ինքնավարությունը: Հարցման արդյունքում ստացվել է շուրջ 400 դրական արձագանք, որի մեծ մասը եղել է ադրբեջաներենի և թուրքերենի ուսուցում կազմակերպելու ցանկության մասին:
«Մասնագիտական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ադրբեջաներենի և թուրքերենի ուսուցումը կազմակերպել բացառապես 10-12-րդ դասարանների սովորողների համար, սակայն սա նաև ցույց է տալիս դպրոցների և հանրության շրջանում այն գիտակցումը, որ լեզուների իմացությունը կարող է լինել կարևոր խնդիրներին առնչվելու ճանապարհներից մեկը»,- փաստել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ նախարարությունը բազմաթիվ գրություններ և զանգեր է ստանում համապատասխան մասնագետներից, որոնք դասավանդման ցանկություն են հայտնում: Վերջիններիս տրամադրվում է տարածաշրջանային լեզուների ուսուցման ցանկություն հայտնած հաստատությունների ցանկը:
Նրա խոսքով՝ նախարարի հրամանով հաստատված առարկայական ծրագրերը, ինչպես նաև ուսումնական նյութերի հղումների ցանկը ևս տրամադրվում են դպրոցներին:
Ադրբեջաներենի առարկայական ծրագրի հեղինակ Լիլիթ Մովսիսյանը, շնորհակալություն հայտնելով խրախուսական պարգևի համար, բարձրաձայնել է մասնագետներին հետաքրքրող մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են համապատասխան դպրոցների և մասնագետների տվյալների բազա ստեղծելու հնարավորության, ուսումնական նյութերի և մանկավարժի որակավորում չունեցող մասնագետների ներգրավման խնդիրներին:
Ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին նախարարությունը կունենա ամփոփ տվյալներ՝ դպրոցների հստակ թվի և համապատասխան մասնագետների առումով: Նրա խոսքով՝ մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթություն ստացած մասնագետները, որոնք ձեռք են բերել 30 կրեդիտ, հնարավորություն կստանան դասավանդել դպրոցներում։ Փոխնախարարը հավաստիացրել է՝ քանի որ ծրագիրն այս տարի ներդրվում է փորձնական կարգով, հետևաբար կիրականացվի մոնիթորինգ՝ խնդիրների վերհանման և ծրագրերի լրամշակման համար, որի ընթացքում կշարունակվի համագործակցությունն առարկայական ծրագրերի հեղինակների հետ:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև բուհերին՝ ծրագրերի փորձաքննության իրականացման և ուսումնական նյութերի մշակման համար: Հանդիպման ավարտին փոխնախարարը շնորհավորել է ներկաներին՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ. «Այս գործընթացի միջոցով մենք փորձում ենք նոր գիտելիքի հնարավորություն տալ դպրոցներին, որում ձեր ներդրումը շատ կարևոր է: Մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լինի կրթության ոլորտում նոր ձեռքբերումների տարի»:
Նշենք, որ ԿԳՄՍՆ շնորհակալագրերի են արժանացել թուրքերենի առարկայական ծրագրի հեղինակներ Լենդրուշ Ղումաշյանը, Նառա Վերանյանը, Մարիամ Հարությունյանը, Հասմիկ Սամվելյանը, Ռոզա Հակոբյանը և Մուշեղ Խուդավերդյանը, ադրբեջաներենի առարկայական ծրագրի հեղինակ Լիլիթ Մովսիսյանը, վրացերենի առարկայական ծրագրի հեղինակ Ասյա Դարբինյանը և պարսկերենի առարկայական ծրագրի հեղինակ Նաիրա Պետրոսյանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ