ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բրյուսելում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի․ մենք հնարավորություն ունենք ժամանակ շահելու․ քաղաքագետ 08/30/2022 20:57 | ԼՐԱՀՈՍ
Քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակասությունները շատ են, ստատուս քվոն փոփոխող որևէ փաստաթուղթ, չեմ կարծում, թե կստորագրվի։ Ըստ այդմ՝ վաղը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանն անդառնալի գործընթացներ, գրեթե համոզված եմ, որ չեն լինի։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Բրյուսելյան հանդիպումն օգտակար կարող է լինել մեզ համար, եթե միջազգային կոնյուկտուրան հասկանա ու ճիշտ մարտավարությամբ ներկայանա հայկական կողմը՝ չնայած, լիահույս չեմ, որ այս իշխանությունները ի վիճակի կլինեն դա անել։ Մենք, եթե կարողանանք խաղալ Ռուսաստան-Արևմուտք հակասությունների վրա, ապա ժամանակ կարող ենք շահել՝ վերականգնվելու, մեր անվտանգային համակարգը ներկա մարտահրավերներին համապատասխանեցնելու համար։ Մեզ համար կենսական նշանակություն ունի ժամանակ շահելը, քանի որ ներկա վիճակով՝ թույլ դիրքերից ստորագրված ցանկացած փաստաթուղթ շատ ծանր գին է նստելու մեզ վրա»,-ասում է քաղաքագետը։
Արա Պողոսյանի արձանագրմամբ՝ Բրյուսելում հնարավոր է՝ աշխատանքային խմբեր ձևավորելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվի, ինչպես նաև ռազմագերիների հարցը քննարկվի։ Որ այս անգամ ևս բրյուսելյան հանդիպմանը կհաջորդի մոսկովյան հանդիպում, քղաքագետը գրեթե կասկած չունի։
«Բրյուսելյան գրեթե յուրաքանչյուր հանդիպման հաջորդում է հանդիպում՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Բացի այդ, նկատենք, որ նախքան այս հանդիպումը, արդեն իսկ երկու հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանն ու Պուտինը։ Անկախ նրանից, թե ինչպես կավարտվի բրյուսելյան հանդիպումը, ռուսական կողմի միջնորդությամբ հանդիպմանը Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները շատ գրագետ ձևով կարող են խմբագրվել։ Չմոռանանք, որ Արցախի հետ կապված իրավիճակի հարցում Ռուսաստանը քավորի կարգավիճակ ունի և անկախ նրանից, թե որտեղ են հանդիպում կողմերը, քննարկումներն ընթանում են նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի շուրջ»,-շեշտում է մեր զրուցակիցը
Մեր տարածաշրջանում ազդեցությունը մեծացնելու ԱՄՆ-ի ջանքերին զուգահեռ, քաղաքագետի համոզմամբ, Ռուսաստան-Արևմուտք սրացումը խորանալու է, իսկ կկարողանանք օգտվել դրանից ու դիվիդենտներ շահել, թե ոչ, Պողոսյանը դժվարանում է կանխատեսել։ Միևնույն ժամանակ, քաղաքագետը ավելի քան վտահ է, որ Ադրբեջանին դեպի Արևմուտք տանելու ԱՄՆ-ի ջանքերին Ռուսաստանը հստակորեն հակադրվելու է․
«Իմ տպավոությամբ՝ մեր տարածաշրջանում փոխվում է ԱՄՆ-ի քաղաքականությունը, այսինքն՝ տեղի է ունենում տրանսֆորմացիա, որտեղ կարևորվում են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Դրա ֆոնին է, որ Միացյալ նահանգները նոր նշանակում ունեցավ Հարավային Կովկասում, որը նաև Մինսկի խմբի համանախագահ է։ Մյուս կողմից, նշմարվում է, թե ինչպես է ՌԴ-ն փորձում Ադրբեջանին ինտեգրել ԵԱՏՄ-ին, ինչն Արևմուտքի համար ընդունելի չէ։ Ցավոք սրտի, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Ադբեջանի նշանակությունը Ռուսաստանի համար աճում է։ Ճիշտ է՝ Հայաստան-Ռուսաստան համընկնող շահերը գերակշռում են հակասողին, բայց Ադրբեջանի հետ ևս համընկնող շահեր ունի Ռուսաստանը, և մենք Ռուսաստանին պետք է նայենք ոչ Հայաստանի աչքերով, այլ՝ որպես աշխարհաքաղաքական կենտրոն, որն առաջնորդվում է իր աշխարհաքաղաքական շահերով, և դա օբյեկտիվ է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ