ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանյան լճի հարակից տարածքում շարունակվում է հանգստի գոտու կառուցման ծրագիրը. քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել 08/30/2022 21:36 | ԼՐԱՀՈՍ
Երևանյան լճի հարակից տարածքում ընթանում է հանգստի գոտու շինարարությունը: Համայնքի նախաձեռնած ծրագրով դեռևս 1970թ. կառուցված Երևանյան ջրամբարը ոչ միայն կառանձնանա նոր հնարավորություններով, այլև լիարժեքորեն կծառայի բուն գործառույթին՝ լուծելով բնապահպանական խնդիրներ:
Ծրագրի ընթացքին աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Մինչ հանգստի գոտու ստեղծումը՝ Երևանյան լիճը նախ մաքրվեց շուրջ 50 տարվա աղբից: Աննախադեպ այս նախագծի առաջին փուլով տարածքից տեղափոխվեց շուրջ 650 մեքենա աղբ, մաքրվեց 8 հա տարածք:
«Բավականին երկար ժամանակ աղտոտված էր Երևանյան լիճը: Ճիշտ է՝ խնդիրն ամբողջովին չենք լուծել, բայց 2022թ. ծավալուն աշխատանք իրականացվեց, և 8 հա-ից ավելի եղեգ այստեղից հանվեց:
Գալիք տարի ևս նախատեսում ենք եղեգները չորացնել և մաքրման աշխատանքներ իրականացնել՝ Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ: Կարծում եմ, եթե այս տեմպերով շարժվենք և յուրաքանչյուր տարի բյուջեով միջոցներ նախատեսենք, մի քանի տարի հետո կունենանք շատ լավ միջավայր»,- ընդգծում է Երևանի քաղաքապետը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։
«Երևանը վերջերս դարձել է բավականին փոշոտ, և Երևանյան լիճը բնակլիմայական շատ մեծ խնդիր է լուծելու: Հետզհետե նկատելու ենք, որ լիճը դարձել է մաքուր, ինչը միկրոկլիմայի մեծ խնդիր է լուծելու»,- նկատում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
Բարեկարգ հանգստի գոտու կվերածվի լճի ափամերձ տարածքի 2.8 հա-ը, որից 2.1 հա-ը կլինի կանաչ գոտի, կանցկացվի 1100 գծամետր ոռոգման ցանց:
«2023թ. նախատեսվում է նաև հաջորդ ափում շինարարական աշխատանքներ իրականացնել: Մենք այստեղ կունենանք նաև փոքր կամուրջ, որպեսզի ափերի միջև կապ ապահովենք:
Աշխատանքները շարունակական են: Հատուկ ուշադրություն ենք դարձնում բնապահպանությանը, քանի որ, ինչպես բազմիցս նշել եմ, Երևանում ունենք կանաչապատման խնդիր, և քայլ առ քայլ գնում ենք առաջ»,- նշում է Հրաչյա Սարգսյանը:
«Հանձնարարական ստացանք լճի հարակից ժայռապատ հատվածների համար կանաչապատման նախագիծ մշակել և տեղանքային ճարտարապետության տարրեր կիրառել: Մինչ այդ, աշնանը սանիտարական էտ կիրականացնենք: Կարծում եմ՝ այստեղից մի քանի հարյուր մեքենա աղբ և չորացած ծառեր ու ճյուղեր կտեղափոխենք: Բույսային և տեղանքային լուծումներ են լինելու, որը գարնանը կստանանք»,- ասում է Արմեն Բեգոյանը:
Ծրագրով նախատեսված է տեղադրվել նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, շուրջ 500 մ երկարությամբ հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի արևային էներգիայով սնվող էներգախնայող լուսատուներով:
Մայրաքաղաքի կլիմայական չոր պայմանները մեղմելուց բացի, Երևանյան լիճը լուծում է նաև ոռոգման ջուր կուտակելու խնդիր: 2023թ. համայնքը միջոցներ կձեռնարկի նաև այս ուղղությամբ:
«Մենք Երևանյան լճից նաև սահմանակից համայնքներին ոռոգման ջուր ենք մատակարարում, և դա է պատճառը, որ 2023թ. բյուջեով նախատեսել ենք Գետառ և Հրազդան գետերի միացման հատվածում մաքրման կայան ունենալ, որպեսզի գետը մաքրվի և նոր լցվի Երևանյան լիճ: Աշխատանքները ծավալուն են, և առաջին քայլերն արդեն արել ենք»,- ընդգծում է քաղաքապետը:
Մայրաքաղաքի համար բնապահպանական կարևոր նշանակություն ունեցող ծրագրերից է նաև Ծիծեռնակաբերդի հարակից հատվածի անտառային գոտու վերականգնումը: Դեռևս 2019թ. նախանշված ծավալուն նախագիծը գործնական փուլ մտավ այս տարի: Նախ 8.5 հա համայնքապատկան հատվածում մեծ թափով սանիտարական մաքրման աշխատանքներ սկսվեցին: Տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային հատվածը կարգի բերելու գործընթաց ներգրավվեց շուրջ 160 աշխատակից: Տարածքից տեղափոխվեց ավելի քան 400 բեռնատար աղբ:
Աշխատանքային շրջայցի ընթացքում ծրագրի արդյունքերին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Պատասխանատուները նշել են, որ գարնանային ծառատունկի ժամանակ 2 հա-ում տնկվել է շուրջ 620 ծառ և թուփ:
Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել ոռոգման խնդիրը:
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում կանաչապատման ծավալուն ծրագիր կիրականացվի նաև աշնանը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը նշել է, որ 6 հա-ում կհիմնվեն անտառտնկարկներ: Ոռոգելի կդառնա նաև ձախակողմյան հատվածի 1.2 հա-ը: Կկառուցվի ոռոգման նոր համակարգ:
Մի քանի ուղղություններով իրականացվող կարևոր այս ծրագրերի ավարտից հետո, բնապահպանական նշանակությունից բացի, Երևանյան լիճն ու Ծիծեռնակաբերդի հարակից անտառապուրակը քաղաքի բնակիչների ու հյուրերի հանգստի սիրված գոտիներ կդառնան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից