ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսպես կոչված՝ «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչների գնահատականները այդպես էլ չլսվեց, 4 տարի է՝ անցել են ձկնային կյանքի ռեժիմի, ձկան պես համր են դարձել․․․ 08/29/2022 23:36 | Վերլուծություններ
Այս իշխանությունը, վաղ, չափազանց վաղ սկսեց հանրային տարածքների փոխակերպումները։ Եվ սկսեց հենց Մաշտոցի պուրակից, այսինքն այն հանրային վայրից, տարածքից ու միջավայրից, որն, ըստ էության, համարում էր քաղաքային իշխանության դեմ պայքարում՝սեփական նվաճումը։ Այդպես ենք ասում, քանզի 2018-ի մայիսից հետո իշխանության եկածներից շատերն էին քնում-արթնանում Մաշտոցի պուրակի՝ իրենց իսկ կառուցած բարիկադներում։
ՈՒ հանկարծ, ո՜վ զարմանք, իշխանության տարբեր օղակներում հայտնվելով՝ Մաշտոցի պուրակի «ակԾիվիստները», պայքարի աննկուն մարտիկները կարելի է ասել հենց իրենք «խժռեցին» ինչպես այս հանրային տարածքը, այնպես էլ՝ շատ ուրիշներ։ Եվ հեշտորեն համակերպվեցին, անգամ մի թեթև ձայն չբարձրացրեցին։
Նրանցից ոչ մեկը իր ձայնը չբարձրացրեց, երբ հեղափոխական առաջնորդը բացառիկ գռեհիկ քայլի գնաց՝ որոշեց հանրային պայքարի արդյունքում ձեռք բերված հաղթանակի պտուղը՝ Մաշտոցի պուրակը վերածել խորովածանոցի։ Որոշեց և արեց։ Ընդ որում՝ այս իշխանության հորինվածք՝քաղաքացու տոնի օրը հենց դարձավ «Մաշտոցի պուրակ» երևույթը «խորովածանոց» երևույթի վերածելու ձևաիմաստային ամրագրում։
Մինչ այդ, այնտեղ որպես պայքարի վերջնարդյունք տեղադրված դաշնամուրն էլ, դասական երաժշտությունն էլ, ինտելեկտուալ խոսակցություն- քննարկումներն էլ հօդս ցնդեցին։
Հիմա, այդ պուրակի՝իրենց երբեմնի «պայքարի» արդյունքից՝ ուտել-խմելու միջավայրի վերածված հաստատություններում /բնավ՝ ոչ փոքրիկ ու բուտիկ/ հաճույքով ուտում-խմում են։
Այս թեմային կամ այս ձևախեղմանը առաջին անգամ անդրադարձել եմ դեռ 2019 թվականի ապրիլի 23-ին, այդ հորինված տոնի օրը։ Այդ օրն էր, որ շատ պարզորոշ ինձ երևակվեց Մերուժան Տեր Գուլանյանի հետ մի զրույցում նրա հայտնած խորհրդանշական միտքը՝ «Հեղափոխությունը՝ սատանայի բան է, բարեփոխությունը՝ Աստծո»։ Մաշտոցի պուրակը խորովածակերության և խորովածանոցի վերածելն ինքնին սատանայական բան էր, իսկ երբ այդ սատանայականը՝ ողջունվում է այսպես կոչված՝ «քաղաքացու տոն»-ի մասնակիցներով, այն ուղղակիորեն վերածվում է մասնակցային միջոցառման։
Ի դեպ, մասնակիցները բնավ ֆոնային չէին։ Նրանք մինչ օրս կան։ Շարունակում են իրենց դերերը կատարել։ Օրենսդիրում, գործադիրում․․․
Նույն կերպ՝ Ազգային Ժողովի դարպասները ժողովրդի առջև կրնկի վրա բաց անողը, այսինքն, ԱԺ հանրային այգին հանրությանը նվիրելու տեքստեր ասողը շատ կարճ ժամանակ անց ամուր կողպեքով փակեց այն ժողովրդի առաջ։ Փակեց ու ինքն էլ՝ փակվեց․ մինչ այդ՝ հեծանիվից արդեն իջել էր, հետո՝ փակվել ներսուդրսից ամուր-ամրապատված ծառայողական ավտոմեքենայում, ապա նաև՝ ուղղաթիռում, որ ոչ մեկի չտեսնի ու ոչ մի ձայն չլսի․․․
Նման փոխակերպումներին՝ հանրային տարածքների և հանրային մարդկանց այս տարօրինակ սոցիալ-օգտապաշտական «սուբլիմացիայի» շուրջ ՀՀ քաղաքացի- «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչների գնահատականները այդպես էլ չլսվեց։ 4 տարի է՝ անցել են ձկնային կյանքի ռեժիմի։ Ձկան պես համր են դարձել․․․
Ինչպես ասում են՝ «Ձայն բարբառոյ յանապատի»։
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից