ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
44-օրյա պատերազմից հետո շարունակվում է Արցախի պաշտպանության համակարգի ապառազմականացումը, որից զերծ չեն մնում նաև ՀՀ Զինված ուժերը. Հայաստան դաշինք 08/29/2022 21:30 | ԼՐԱՀՈՍ
«Դիմադրություն» շարժման Պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովն այսօր հրավիրել է ընդլայնված նիստ, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պաշտպանական և իրավապահ համակարգերի նախկին բարձրաստիճան ծառայողներ, ռազմական փորձագետներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հայաստան» դաշինքը։
«Նիստում քննարկվել է ՀՀ ՊՆ կողմից շրջանառության մեջ դրված և հանրային քննարկման ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Միաժամանակ արձանագրվել է, որ պարտադիր զինվորական ծառայությունից գումարի դիմաց ազատվելու դրույթն անթույլատրելի է և մերժելի։
Քննարկման մասնակիցները հաստատել են, որ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների միասնական հայեցակարգի բացակայության պայմաններում նման չհամադրված գործողությունները ևս մեկ անգամ փաստում են, որ 2018 թվականից սկսյալ, իշխանության գալով, այս քաղաքական ուժը հետևողականորեն նպատակ ունի կազմալուծել ՀՀ անվտանգության գլխավոր երաշխավոր Զինված ուժերը, փոշիացնել Արցախյան ազատամարտով, զոհողություններով միս ու արյուն ստացած Բանակը։
44-օրյա պատերազմից հետո շարունակվում է Արցախի պաշտպանության համակարգի ապառազմականացումը, որից զերծ չեն մնում նաև ՀՀ Զինված ուժերը։ Այս ամենն արվում է, թշնամի երկրի ղեկավարի կողմից Հայոց բանակի թուլացման, զարգացման հնարավորությունների բացառման՝ պարբերաբար հնչող հայտարարությունների ֆոնին։
Իշխանության ներկայացրած այս նախաձեռնությունը հերթական քայլն է վերացնելու ՀՀ Զինված ուժերը։
Քննարկմանն արձանագրվել է, որ այս նախագիծը հակասահմանադրական տարրեր է պարունակում և ոչ թե ամրապնդելու է պաշտպանական համակարգը, այլ առավել խորացնելու է ներհասարակական անհանդուրժողականությունը՝ ծառայությունը դարձնելով ոչ թե պատվաբեր ու պարտադիր քայլ, այլ ձևավորելու է չակերտավոր առանձնաշնորհյալների մի խումբ, որոնք իրենց սահմանադրական պարտքը կատարելուց ազատվելու են 24 միլիոն դրամանոց փրկագնով։
Քննարկումների արդյունքում որոշվել է շարունակել այս հարցի արծարծումը տարբեր հարթակներում, իսկ վերջնական ու միասնական դիրքորոշում ձևավորելու համար առաջիկա օրերին Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվելու է լայն շրջանակների ընդգրկմամբ հանրային քննարկում, որի մասին կտեղեկացվի ավելի ուշ։
Ի դեպ, քննարկման մասնակիցներն անհանգստություն են հայտնել նաև ՀՀ ՄԻՊ կողմից հանրային ծառայության առանձին տեսակների համար սահմանված՝ արհեստակցական միություններին և կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքի սահմանադրականության վերաբերյալ դիմումը՝ այն գնահատելով իբրև անվտանգային համակարգերի փլուզման իշխանական քաղաքականության մաս»,-ասված է գրառման մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ