ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայրենիքին ծառայելուց ազատվելու համար «փրկագին» են սահմանում».Դավիթ Տոնոյան 08/29/2022 10:32 | ԼՐԱՀՈՍ
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը լրատվամիջոցներից պարբերաբար հարցեր է ստանում։
Խումբը հրապարակել է Դավիթ Տոնոյանի պատասխանները վերջին շրջանում ստացված հարցերին։
Հարց- Պարոն Տոնոյան, ինչպե՞ս եք գնահատում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է 24 միլիոն դրամ վճարելու դեպքում ծառայել 4.5 ամիս`2 տարվա փոխարեն։
Պատասխան- Ներկայացված նախագիծը համահունչ է կառավարության և քաղաքական իշխանության «խաղաղության օրակարգին»։ Անձամբ ես և Պաշտպանության նախարարությունը մշտապես դեմ ենք արտահայտվել նմանատիպ նախաձեռնություններին:
Ինձ համար նախագծով առաջարկվող կարգավորումներն անընդունելի են։ ՀՀ զինված ուժերում ծառայելը պետք է ողջունել և խրախուսել, այլ ոչ թե հայրենիքին ծառայելուց ազատվելու համար «փրկագին» սահմանել:
Հետաքրքիր է՝ պահպանվելու է արդյո՞ք թափանցիկությունն այն անձանց անունների մասով, ովքեր կվճարեն իրենց զավակներին առնվազն 1.5 տարվա զինված ուժերում ծառայության հետ կապված «զրկանքներից» ազատելու համար:
Հարց-- Վերջին շրջանում Դուք և Ձեր փաստաբանները բազմիցս դժգոհություն եք հայտնել դատավորի գործողություններից, բայց, կարծես, նա այլևս չի զբաղվելու ձեր գործով։
Պատասխան-- Նախևառաջ նշեմ, որ գործը դատարան մուտքագրվելուց հետո նշանակվել են թվով 7 դատական նիստեր, որոնցից կայացել են ընդամենը 4-ը։ Ընդհանուր առմամբ, անցած 8 ամիսների ընթացքում մոտ 8-9 ժամ դատական նիստ է տեղի ունեցել:
Թեև մտահոգված չեմ այն կապակցությամբ, որ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան, չեմ կարող չարձանագրել, որ դատավոր Մանվել Շահվերդյանն այդ գործը Հակահոկոռուպցիոն դատարանին ենթակա լինելու մասին տեղյակ է եղել առնվազն 2021թ․ ապրիլից, երբ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում կայացվել է համապատասխան փոփոխությունը։
Իմ խորին համոզմամբ, դատավոր Մանվել Շահվերդյանը դիտավորյալ և մտածված կերպով այս ամիսների ընթացքում արհեստականորեն ձգձգել է դատական նիստերը, որպեսզի այս գործը իր «վրայից գցի»։ Դրա հետևանքով ես և գործով անցնող մյուս անձինք ապօրինի կերպով մնացել ենք անազատության մեջ՝ առանց որևէ իրավական հիմքի։
Ավելին, գործընթացը անհիմն ձգձգելով՝ դատավորը ինձ հնարավորություն չի տվել հերքելու մեղադրող կողմի այն պնդումը, որ իբր կարող եմ ճնշում գործադրել վկաների և դատավարության այլ մասնակիցների վրա։ Եվ դա այն պարագայում, որ հենց այդ մտացածին «մտավախությունն» է ինձ շուրջ մեկ տարի անազատության մեջ պահելու միակ «հիմնավորումը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ