ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցանկացած օրենք ընդունելուց պետք է ելնել բանակին օգուտ տալու տրամաբանությունից․ Իրավաբան 08/29/2022 22:22 | ԼՐԱՀՈՍ
Անձը կարող է պետության պաշտպանությանը մասնակցել նաև ոչ ֆիզիկապես զենքը ձեռքին խրամատներում անցկացնելով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավաբան Կարեն Մելիքսեթյանը։
«Ցանկացած օրենք ընդունելուց պետք է ելնել բանակին օգուտ տալու տրամաբանությունից:
Աներկբա է, որ կամավոր զինվորական ծառայության անցած, օրինակ 26 տարեկան կայացած, որոշակի մասնագիտություն և հմտություններ ունեցող երիտասարդը, մի քանի տասնյակ անգամ ավելի շատ օգուտ կտա բանակին, քան 18 տարին նոր բոլորած անփորձ պատանին:
Բանակ զորակոչելու ամբողջ հոգեբանությունը կառուցվում է միայն «բոլորը պետք է գնան և ծառայեն» արտահայտության տրամաբանության վրա, առանց որևէ վերլուծություն անելու, թե այդքան 18-20 տարեկանում ծառայած անձանց վրա բանակը որքան գումար է ծախսել և նրանցից որքան օգուտ (թեկուզև գումարային արտահայտությամբ) է ստացել բանակը (պետությունը):
Ֆիզիկապես ծառայել և չծառայելը որևէ կապ չունի սոցիալական հավասարության հետ: Պետությանը (բանակին) ծառայել ասելով պետք է հասկանալ բացառապես անձի կողմից բանակին տրված օգուտը:
Անձը կարող է պետության պաշտպանությանը մասնակցել նաև ոչ ֆիզիկապես զենքը ձեռքին խրամատներում անցկացնելով: Օրինակ, կատարի քաղաքացիական աշխատանք և իր վաստակած գումարը փոխանցի պետական բյուջե, որն էլ կարելի է որպես աշխատավարձ վճարել կամավոր զինվորական ծառայության անցնել ցանկացողներին:
Արտագնա աշխատանքի մեկնողների 90 տոկոսից ավելին երիտասարդ տղաներ են, ովքեր ՌԴ-ում առավոտից ուշ երեկո աշխատելով վաստակում են ներկայիս բանակի սպայի աշխատավարձից քիչ եկամուտ:
Անվիճելի է, որ 18 տարեկանում բանակ զորակոչված պատանին բանակին չի տալիս և չի էլ կարող գումարային արտահայտությամբ ամսական տալ սպայի աշխատավարձի չափով օգուտ:
Հետևաբար, անհրաժեշտ է պետության պաշտպանությանը մասնակցելու եղանակի ընտրություն տրվի երիտասարդներին, օրինակ՝ կամ ֆիզիկապես զորակոչվել բանակ կամ ամսական երկու սպայի աշխատավարձի չափով գումար վճարել հատուկ հաշվեհամարին, ապա՝
- բանակում ծառայող սպաների և ենթասպաների աշխատավարձը կկրկնապատվի,
- արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանց մեծ մասն արդեն կգերադասեն ծառայության անցնելով վաստակել ավելի շատ և կայուն գումար (դա հաստատվում է նաև այն փաստով, որ բազմաթիվ անձինք ինչպիսի քայլերի էին դիմում և ներկայումս էլ ցանկանում են ծառայության անցնել ՌԴ զորամասերում),
- գումար աշխատելու ունակ երիտասարդները չեն կտրվի իրենց ուսումից ու մասնագիտությունից:
- բանակ կզորակոչվեն ֆիզիկապես և հոգեպես պետության պաշտպանությամբ զբաղվել ցանկացողներն ու իրական օգուտ տվողները, այլ ոչ թե կմտածեն, թե ինչպես «գլորեն» այդ երկու տարին, ինչը այսօր առկա է յուրաքանչյուր զինվորի հոգեբանությունում,
- անձինք կդադարեն արու զավար ունենալու հաջորդ օրվանից մտածել նրան բանակից ազատելու տարբերակների, շուտափույթ այլ պետության քաղացիություն ձեռք բերելու մասին»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ