ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եկեք փրկենք մեր հայրենիքը. զոհված զինծառայողների ծնողները օգոստոսի 30-ին կլինեն Գլխավոր դատախազության մոտ 08/28/2022 18:34 | ԼՐԱՀՈՍ
Զոհված զինծառայողների ծնողները հայտարարություն են տարածել որում ասվում է․ «Սիրելի հայեր, եկեք փրկենք ի վերջո մեր հայրենիքը, մեր պետականությունն ու անկախությունը: Չկա մի օր, որ չբերի մեզ նոր զոհեր, հայրենի տարածքների նոր կորուստներ, աղետներ ու արհավիրքներ: Մեր աչքի առջև , առանց որևէ կրակոցի, թշնամի երկրին են հանձնվում մեր գյուղերն ու հողերը իրենց հարուստ ջրային պաշարներներով, հանքերով, պատմամշակութային արժեքներով, տասնյակ տարիների ընթացքում մեր հայրենակիցների քրտինքով կառուցած իրենց բնակելի տներով ու պտղատու այգիներով:
Այլևս անհնար է հանդուրժել այս ազգային նվաստացումը: Ահա արդեն թշնամին խրախճանք է կազմակերպում Բերձորում և Աղավնոյում, ընդհուպ մոտեցել է Ջերմուկին, Տավուշի գյուղերին, վաղուց արդեն 41 կիլոմետր քառակուսի ներխուժել է Սոդք Խոզնավար հատվածում, զբաղեցրել Սև լիճը, առաջնահերթ վտանգված է Սիսիանը, Վարդենիսը, Տիգրանաշենը: Սա այն դեպքում, երբ մեր զավակներն իրենց կյանքը չեն խնայել այս սուրբ հողի մեկ միլիմետրը պաշտպանելու համար: Այդ սուրբ հողում՝ Արցախում, մեր երեխաների թափված արյունն է, շատերիս զավակների դեռևս չգտնված աճյուններն ու մասունքներն են: Մենք չպետք է թույլ տանք Արցախի հանձնումը Ադրբեջանին, դրանով իսկ Ալիևին ոտքի ճանապարհ բացելով մինչև Երևան, որն անխուսափելի կլինի այդ պարագայում:
Դեռ կա հնարավորություն այդ աղետը կանխելու: Օգոստոսի 31 –ին Բրյուսելում կայանալու է եռակողմ հանդիպում, որտեղ բացի աղետալի և նվաստալի նոր զիջումներից, ոչ մի լավ բան հայ ազգի ու հայկական պետության համար չի կարող սպասվել: Դա է ապացուցում վերջին 4 տարուց ավելի ժամանակահատվածում այս իշխանության օրոք հայ ազգի գլխին թափած դժբախտություւները, ներառյալ պատերազմի արդյունքում ունեցած մեր սարսափելի կորուստները՝ թե՛ մարդկային, և թե՛ նյութական: Եկե՛ք կանխենք հերթական դավաճանական որոշումներն ու պայմանավորվածություննրը:
Մենք, հերոսածին ծնողներս, ովքեր արդեն կորցրել ենք մեր ամենաթանկը, կոչ ենք անում օգոստոսի 30-ին ժամը 16:00-ին հավաքվել ՀՀ Գլխավոր դատախազության մուտքի մոտ՝ պահանջելու ՀՀ Գլխավոր դատախազից՝ Արթուր Դավթյանից, որպեսզի նա ի վերջո կատարի իր աշխատանքային պարտականությունը և ձերբակալի ներկայումս վարչապետի պաշտոնը զբաղեցրած, իսկ 44 օրյա պատերազմի ընթացքում իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանին՝ պատերազմ հրահրելու, դավաճանական գործողությունների և անգործությունների արդյունքում պատերազմը տանուլ տալու, հազարավոր մարդկային զոհեր ունենալու և միլիարդավոր դոլարների հասնող տարածքային, նյութական, այդ թվում ռազմական սպառազինության կորուստներ պատճառելու, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ից հետո առ այսօր թշնամուն նոր տարածքներ, ճանապարհներ, ջրային և հանքային ռեսուրսներ զիջելու համար:
Մեղադրանք առաջադրելու համար հիմքերը ավելին քան շատ են, ներառյալ ապրիլի 13-ին իր արած հանցագործության ինքնախոստովանությունը ԱԺ ամբիոնից, որ կարող էր կանխել պատերազմը, կունենայինք նույն արդյունքը, իհարկե առանց զոհերի:
Կոչ ենք անում նախևառաջ բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են համարում, բոլոր քաղաքական ուժերին (առանց բացառության), հասարակական կազմակերպություններին, ազգային ազատագրական, անկախության շարժումներին, հերոսածին մեր մյուս ծնողներին և հարազատներին միանալ այս պահանջին՝ ձերբակալելու և մեղադրանք առաջադրելու Նիկոլ Փաշինյանին, որպես պետական դավաճանի, հնարավորություն տալու համար երկիրը կործանումից փրկելու:
Կհանդիպենք ժամը 30.08.2022թ. 16:00-ին ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ