ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ակնհայտ քաղաքական դրդապատճառներով նման պրիմիտիվ քայլ են իրականացրել. Էդգար Ղազարյանի հետ ՀՊՏՀ-ն խզել է համագործակցությունը 08/26/2022 17:57 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը որոշել է դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, քաղաքական և հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին ազատել աշխատանքից: Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Էդգար Ղազարյանը՝ նշելով, որ ամեն տարի իր հետ աշխատանքային պայմանագիր էր կնքվում, այս տարի պայմանագրի ժամկետը լրացել է և նոր պայմանագիր չի կնքվել։
«2018թ ՀՊՏՀ-ում հայտարարվել է մրցույթ՝ դասախոսների ընտրության համար, ես դիմել եմ, հաղթել մրցույթում և ինձ հետ կնքել են պայմանագիր, բայց հետո, չգիտես ինչու, մրցույթի արդյունքները չեղարկվել է գիտխորհրդի կողմից։ Ինձ հետ կնքվել է մեկ տարվա աշխատանքային պայմանագիր։ 2021թ հայտարարվել է դոցենտի պաշտոնի համար մրցույթ, դիմել էի այդ մրցույթին, Կառավարման ֆակուլտետի խորհրդում դրել են քվեարկության, ԱԺ ընտրության հաջորդ օրն էր, իմ թեկնածության օգտին քվեարկել են՝ 0 կողմ, 15՝ դեմ։ Դրանից հետո իմ աշխատանքային պայմանագիրը մեկ տարվա՝ այս տարի հուլիսին ավարտվեց։ Ամեն տարի ինձ հետ այդ աշխատանքային պայմանագիրը երկարացվել է, նույն ծանրաբեռնվածությամբ ես պայմանագիր էի կնքում, շարունակում իմ աշխատանքը, իսկ այս տարի, երբ դասատախտակները հրապարակեցին, տեսա, որ իմ անունն այնտեղ չկա, ինձ հետ համալսարանը, փաստորեն, խզել է համագործակցությունը»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ չեն ցանկանում համագործակցել և դա այն դեպքում, երբ ինքը 20 տարի անընդմեջ, բացառությամբ, Լեհաստանում ՀՀ դեսպան եղած ժամանակ, դասավանդել է Տնտեսագիտական համալսարանում, վեց տարի եղել է Համալսարանի գիտխորհրդի և ռեկտորատի անդամ, մասնաճյուղի տնօրեն, ֆակուլտետի դեկան և հիմա ակնհայտ քաղաքական պատճառներով նման պրիմիտիվ բան են իրականացրել։
Ղազարյանի խոսքով՝ Համալսարանում այնպիսի դասընթացներ կան, օրինակ, մագիստրատուրայում, որոնք ինքն է հեղինակել, իրենից առաջ ոչ ոք չի դասավանդել, հիմա այդ դասընթացները՝ իր հեղինակած՝ իրենից վերցրել են և տվել ուրիշին, միայն թե իրեն չտան։
«Դիտավորությամբ արված պրիմիտիվ քայլ է։ Ես 1998թ համալսարանն ավարտել եմ, ընդունվել՝ ասպիրանտուրա, 1999թվականից դասավանդում եմ՝ ասպիրանտուրայի երկրորդ կուրսից»,- նշեց Ղազարյանը։
Ինչ վերաբերում է իր նկատմամբ հետապնդումներին, Ղազարյանը նշեց, որ ոչինչ այս պահի դրությամբ իրեն հայտնի չէ, թե ինչ են նախապատրաստում, ինչ ապօրինություն են նախապատրաստում։
«Գիտեմ, որ ժամանակին գնացել են Եղեգնաձորում իմ պաշտոնավարման շրջանի թղթեր ուսումնասիրել, ոչինչ չեն հայտնաբերել բնականաբար։ Դե որտեղից պետք է հայտնաբերեն, պետք է լինի, որ հայտնաբերեն, էդպես քոռ ու փոշման հետ են եկել։ Իմ՝ մարզպետի պաշտոնում պաշտոնավարման՝ մի արդյունք գոյություն ունի, որը հայտնաբերել պետք չէ, նախագահականում կա այդ տեղեկությունը՝ պարգևատրել Էդգար Ղազարյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով ,- եզրափակեց Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ