ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փողոցային առևտրի վերացումը ա՞յս, թե՞ հաջորդ քաղաքապետի «ֆիշկան» կլինի 08/26/2022 19:03 | Վերլուծություններ
Երևանի ավագանու 2018 թվականի ընտրություններին ընդառաջ դոմինանտ էր «ցախավելով» քաղաքապետը, քանի որ թավշյա հեղափոխության աղբի մեջ կորած և փողոցային առևտրի մեջ թաթախված Երևան ունեինք։
Ու թեպետ դեռ մայրաքաղաքային ավագանու ընտրությանը մեկ տարի կա, այնուհանդերձ, կասկած էլ կա, որ իշխանությունը կարող է ժամանակից առաջ ընկնել։ Մանավանդ, մարդիկ կան, որ ժամանակ առ ժամանակ հիշեցնում են, թե իրենք այսինչ կամ այնինչ ուժի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու են։
Ի դեպ, ինչպես 4 տարի առաջ, այսօր էլ աղբի մեջ կորած և փողոցային առևտրի մեջ թաթախված Երևան ունեինք։ Բայց արդեն կարծես հրահանգը տրված է՝ այս ընտրություններում դոմինանտ է լինելու փողոցային առևտրի դեմ պայքար մղող քաղաքապետը։ Ընդհուպ՝ առևտրականների՝ միրգ, բանջարեղեն ու կանաչի վաճառող ու վերավաճառողների հանդեպ բռնի ուժ կիրառելու, ապրանքը բռնագրավելու պատրաստ ոստիկանական ուժերով․․․
Եկեք վերհիշենք՝ Երևանն արևելյան բազարի վերածած փողոցային առևտուրը 2018-ի «սիրո և հանդուրժողականության» փնթի վիճակներից առաջ երկարատև և համառ պայքարի /բայց ոչ՝ բռնի ուժի / արդյունքում մեծ հաշվով վերացել էր, իսկ աղբահանության խնդիրն առավելաբար Երևանում աղբավերամշակման ծրագրի համատեքստում էր արդեն կարևորվում: Այդ ամենը չէր խանգարում, որ ԱԺ մշտական ընդդիմադիր՝ ներկա իշխանության ղեկավարը 2018-ից առաջվա իշխանություններին շարունակ մեղադրեր փողոցից առևտրականներին ծածկի տակ, քաղաքակիրթ առևտրի ճանապարհը ցույց տալու համար՝ խեղճուկրակ ժողովրդին մի կտոր հացից զրկելու պոպուլիստական մոտիվներով․․․
Փաստն այն է, որ աշխատանքային կարգի այս երկու՝ բարեխիղճ աղբահանության և բացօթյա առևտրի բացառման գործողությունները ո՛չ այս, ոչ էլ նախորդ քաղաքապետի օրոք հնարավոր չեղավ կարգավորել։ ՈՒնենք փնթի ու կեղտոտ, օրերով չմաքրվող փողոցներ, քաղաքի կենտրոնում, հակահիգիենիկ պայմաններում գետնատարած միրգ ու բանջարեղեն վաճառողներ։
Իսկ միգուցե ուղղակի չցանկացա՞ն բացօթյա առևտրականներին ծածկի տակ մտցնել։ Քանզի ակնհայտ էր՝ վերջիններս հատկապես քաղաքի կենտրոնական փողոցներում այս իշխանությունների կամոք սկսեցին գործունեություն ծավալել։ Ավելին, նրանց վաճառած ապրանքը հաճախ ավելի թանկ է լինում, քան սուպերմարկետներում է։ Չի բացառվում, որ ներքին պայմանավորվածություն է գործում, և հիմիկվանից փողոցի առևտրականների դեմ դեմոնստրատիվ, ուժային մեթոդներով, ոստիկանների միջոցով նրանց ապրանքը բռնագրավելու պատրաստակամությամբ կամ նման տեսարաններ սարքելով՝ «հաղթեն» և մի մասին առնվազն զրկեն կենտրոնում «գործ ունենալուց»։
Ինչ, ինչ, բայց տեսարանների համար խելքներն իրենցը չէ։
Կարող է նաև այլ տեսարան լինել․ այս քաղաքապետը չկարողանա վերացնել փողոցային առևտուրը, իսկ հաջորդը գա և հենց այդ դարձնի իր «ֆիշկան»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ