Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   10:10 Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան

Զգուշացեք, պետությունը փլվում է.Վահե Հովհաննիսյան 08/26/2022   12:12  |  ԼՐԱՀՈՍ

 Ունենալ կամք՝ վերանայելու բովանդակությունը

Երկրի բոլոր առողջ անհատների, ուժերի առջև սուր խնդիր է դրված՝ ունենալ կամք և գիտակցում՝ վերանայելու կարևոր հարցերի շուրջ մոտեցումները՝ պայքարի բովանդակության, ձևակերպումների, արտաքին և ներքին նոր իրականության ընկալման։ Սկսում եմ հոդվածների համառոտ շարք՝ առաջարկելով վերանայել մի շարք քարացած պատկերացումներ։ Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում.

«Զգուշացեք, պետությունը փլվում է

Միայն վերջին օրերի իրադարձությունները հերիք են՝ հասկանալու, որ տեղի է ունենում պետության տեսանելի կազմաքանդում. քաղաքապետարանի զինված գրավում Մասիսում, Երևանի կենտրոնում խոշոր պայթյուն, միջպետական կարևորագույն ճանապարհի արգելափակում, հայկական բնակավայրերի տեղահանություն, Արցախի հետ կապի վտանգում, Չավուշօղլուի վերջնագիր, հակառակորդի տնտեսական- ռազմական- քաղաքական համակարգերի ինտենսիվ ձևավորում և այլն։

Գնում է պետականության փլուզման սուր պրոցես, որի և´ վերջնարդյունքն է վտանգավոր, և´ ընթացքը։ Ուղղակիորեն արդեն վտանգավոր է այստեղ ապրող ժողովրդի համար։

Առողջ ուժերի խնդիրը սա կանգնեցնելն է։ Պետք է ճիշտ ձևակերպենք խնդիրը։ Սա թույլ կտա դուրս գալ պատկերացումների փոքր դիապազոնից։

Որպես առաջին քայլ՝ պետք է ճիշտ պատկերացնել հիմնական դեմքերի-միավորների դերակատարումն այս պրոցեսում՝ հասկանալու համար մեր ռեսուրսը՝ պետության փլուզումը կանգնեցնելու համար։

Նիկոլ Փաշինյան

Կա տպավորություն, որ նա լուծում է մեկ խնդիր՝ տապալումներից տարանջատվել։ Ոչ թե փորձում է կանգնեցնել տապալումը, այլ՝ տարանջատվել, ինքն իրեն և հասարակությանն ապացուցել, որ դա իր մեղքով չէ, դա անխուսափելի էր, դա ուրիշների մեղքն է։ Կոպիտ ասած՝ նա գտվում է «միակ մեղավորի և միակ պատասխանատուի» ձևակերպման հոգեբանական ուժեղ ճնշման տակ։ Մարդկայնորեն ինչ-որ տեղ հասկանալի է, բայց պետության տեսանկյունից՝ ամենևին։

Իշխանություն

Կառավարության նիստերին արդեն բոլորը վարչապետին դիմում են «մեծարգո»-ով։ Սա տապալված աշխատանքին ուղիղ համեմատական պրոցես է։ Որքան տապալվի, այնքան «անձի պաշտամունքը» ավելի գռեհիկ է դառնալու։ Պետական համակարգի տարբեր օղակներ տապալում են ոլորտը, ու որպես փոխհատուցում՝ ավելի ինտենսիվ են Նիկոլ պաշտպանում, փլատակների տակ մարդկանց առկայության պայմաններում նախարարը զեկույցը սկսում է «մեծարգո»-ով։ Վաղը ավելի վատանա վիճակը, նախարարները և մյուս պաշտոնյաները Նիկոլի նկարը հյուսիսկորեական մոդելով պահելու են ծոցագրպանում՝ սրտին մոտիկ։ Սա պետական համակարգի ընդհանուր դեգրադացիայի դասական պատկեր է, աշխարհին վաղուց հայտնի։ Նրանք այդպես են պաշտպանվում տապալումներից։

Հասարակություն

Մարդիկ ենթագիտակցորեն զգում են վտանգը։ Երկրում ձևավորվում  է տագնապի, անկայունության, անհանգստության հարաճուն մթնոլորտ։ Կենցաղային վեճերից մինչև հրապարակային դրսևորումներ դա զգացվում է։ Նույն Մասիսի դեպքը. մարդիկ դարձել են խիստ ագրեսիվ, հաճախ անադեկվատ։ Սա շատ սպասելի և տրամաբանական հետևանք է այն ամենի, ինչը մեզ հետ տեղի է ունեցել.

-  Երկու տարի է՝ մի ամբողջ ժողովրդի ստորացնում են։ Մարդիկ կարող են իբր թե չլսել Ալիևին, բայց հոգու խորքում բոլորը շատ լավ հասկանում են, որ պետությանը, իրենց, իրենց ընտանիքներին երկու տարի է՝ անարգել ու անպատասխան ստորացնում են։ Սպառնում ու նորից ստորացնում. ցանկացած նորմալ մարդ այս մթնոլորոտում կխելագարվի։

-  2018-ից ի վեր՝ երկրի առաջին դեմքի ելույթները հանրային սուր տագնապ են առաջացնում։ Ընդհանրապես իշխանության ղեկավարի խոսքը ներքին հանդարտության, զսպվածության, կայունության խնդիր պետք է լուծի։ Հայաստանում 2018-ից լրիվ հակառակն է՝ տագնապ, անկայունություն, նոր սպառնալիք, նոր ռիսկ, նոր անորոշություններ։ Ցանկացած հասարակություն այս պայմաններում կխելագարվի։

-  Մենք մի պետություն ենք, որի նախագահը կարող է Աբու Դաբիի ռեյսով փախնել Լոնդոն ու միայն այնտեղից ասել, որ ինքն այլևս նախագահ չէ։ Ցանկացած նորմալ մարդ կմտածի, որ եթե նախագահն է փախչում երկրից, ուրեմն սա վտանգավոր երկիր է։ Իսկ հաջորդ նախագահն ընդհանրապես ձայն չի հանում, զրո։

- Հաճախ խոսվում է հասարակության ցածր որակների մասին՝ հասարակության, որը կարող է քեֆ անել սգի օրերին։ Բայց սա հետևանքն է. սա, բառիս բուն, իմաստով անտեր մնացած հասարակություն է, որի հետ ոչ ոք չի աշխատում։ Եթե վարչապետն իր ելույթներով ագրեսիա է տարածում, նախագահը փախչում է, թշնամին ամեն շաբաթ սպառնում է հարձակվել, կառավարությունը և ԱԺ հիշեցնում են անլուրջ պատանեկան խմբակներ, պարզ չէ՞, որ հասարակությունը կդեգրադացվի, կդադարի պետության հասարակություն լինել։ Դրա համար էլ դրսևորումներն այդպիսին են՝ կամ փլատակների ու ողբերգության պահին՝ ուրախ քեֆեր, կամ ֆուտբոլի խաղերի ժամանակ Աղավնոյի մասին ցուցապաստառով խաղադաշտ մտնելը։ Մենք դառնում ենք Գազայի սեկտոր՝ ամենօրյա պայթյուններ, մահեր, հուսահատությունից դրոշ այրել,  ֆուտբոլի խաղը կանգնեցնել, իսկ թշնամին երբ ուզում է՝ «հատուցում» օպերացիա է անում։ Փոխվի մթնոլորտը, լինի սոլիդ իշխանություն՝ հաշվված շաբաթների ընթացքում հասարակության որակը աչքիդ առաջ կփոխվի։ Նույնիսկ փոփոխության տեմպերից մենք կզարմանանք։

 Ոչ իշխանական համակարգ.

Հայաստանում փոփոխությունների, պետության փլուզումը կանգնեցնելու հիմնական հնարավորությունը և ռեուրսն այստեղ է, բայց դրա համար պետք են էական բովանդակային և կառուցվածքային փոփոխություններ ոչ իշխանական համակարգերում։

Հանրային խոշոր շարժման բովանդակությունը պետք է փոխվի. դա դիմադրելը չէ, դա հակաթուրքականությունը չէ, դա նույնիսկ հականիկոլականությունը չէ։ Իրավիճակի խորքային գիտակցումը և պայքարի նոր փուլը դա են պահանջում։ Շարժման առանցքում պետք է լինի ա´յլ գաղափար, ա´յլ բովանդակային շեշտադրում։ Պետք է լինի պոզիտիվ. Հայաստանի հետպատերազմյան զարգացման նոր շարժում, նոր կոնսոլիդացիոն օրակարգով։ Ոչ թե դիմադրելու, այլ՝ առաջ գնալու բովանդակություն։

Պետության փլուզումը կանգնեցնելու և այստեղ ապրող ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու համար պետք է այդ ժողովրդին հեռանկար ցույց տալ։ Լուծումը հանրային լայն դաշտում է, նոր գաղափարների ու նոր ասելիքի, մարդկանց հետ խոսելու նոր մշակույթի։ Հակառակ դեպքում այս հասարակությունը գերի կլինի ոչ միայն իշխանությանը, իրավիճակին, այլև՝ ոչ իշխանական համակարգին։ Այս պայմաններում ակնկալել հասարակական դրական որակներ կամ պետական մտածողություն՝ անլուրջ է։

Նոր սոլիդ  հանրային  շարժումը, ճակատը թույլ կտան էապես մեծացնել կոնսոլիդացիոն ռեսուրսը, մեղմել ագրեսիայի մթնոլորտը, խոսել պետական համակարգի հետ, հասնել լուծումների»։

Շարունակելի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:38 18/08/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը գտնվում է ներքին անկայունության շատ վտանգավոր փուլում․ Անվտանգությունը՝ որպես համախմբման օրակարգ․ Վահե Հովհաննիսյան
11:57 21/07/2022  |  ՎերլուծություններՄեզ պետք է միասնական ներքին պրոյեկտ. Դադարեցնել է պետք «հայաթի տղու» աշխարհայացքով ներքին պրոցեսը. Հովհաննիսյան
11:42 15/07/2022  |  ՎերլուծություններՀամատեղ ապագայի նախագիծ. Հովհաննիսյան
12:13 12/07/2022  |  ՎերլուծություններՈ՞վ է տերը մեր երկրի. Վահե Հովհաննիսյան
12:19 04/07/2022  |  ՎերլուծություններՈ´ր դեպքում հասարակությունը կընտրի նոր իշխանություն. Վահե Հովհաննիսյան
14:55 18/06/2022  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Խաչատուրյանը սկսում է Փաշինյանի իմփիչմենտի գործընթա՞ցը
13:38 17/06/2022  |  ԼՐԱՀՈՍՊատրաստ ենք ամեն ինչ զիջել, հոգեբանորեն կորցրել ենք պետությունը. Վահե Հովհաննիսյան
13:32 11/06/2022  |  ՎերլուծություններՈ՞վ է սրում վիճակը Հայաստանում.Վահե Հովհաննիսյան
11:58 06/06/2022  |  ՎերլուծություններԱռանց կուռքի Հայաստան. Վահե Հովհաննիսյան
10:28 30/05/2022  |  ՄեկնաբանությունԼույսերի հեղափոխություն. Վահե Հովհաննիսյան

Արխիվ

[]