ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վիտալի Բալասանյանի դեմ իրականացվում է կազմակերպված արշավ. Արցախի անվտանգության խորհրդի հայտարարությունը 08/26/2022 19:33 | ԼՐԱՀՈՍ
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ իրականացվում է կազմակերպված արշավ՝ նպատակ ունենալով փորձել վարկաբեկել Արցախի պաշտպանության և պետականության ամրապնդման գործում անուրանալի ավանդ ունեցող գործչի անունը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի անվտանգության խորհուրդը։
«Վերջին օրվա ընթացքում որոշ սոցիալական ցանցերով, ինչպես նաև լրատվական գործունեություն իրականացնող ռեսուրսներով շրջանառվում է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի լուսանկարներից մեկը, և տեղադրվում են կեղծ լուրեր առ այն, թե իբր «Վիտալի Բալասանյանը Բերձորի հանձնում-ընդունումն է անում»։
Այս առթիվ նշում ենք, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատանքի բերումով մշտապես այցելում է Հանրապետության տարբեր բնակավայրեր, զբաղվում անվտանգային խնդիրներով, իրականացնում պաշտոնեական գործառույթները։
Սույն լուսանկարն արվել է անհայտ անձի կողմից՝ անհայտ հանգամանքներում, երբ Վիտալի Բալասանյանը հերթական աշխատանքային այցով գտնվել է ռուսական խաղաղապահ զորքերի հենակետերից մեկում, որը տեղակայված է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու Շուշի քաղաքին կից գտնվող հատվածում, որտեղ զբաղվել է, մասնավորապես, Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող նոր երթուղու գործարկման հետ կապված անվտանգային խնդիրներով։
Վերլուծելով համացանցով տարածվող այս լուսանկարի կամայական «մեկնաբանությունները»՝ գալիս ենք այն եզրահանգման, որ Վիտալի Բալասանյանի դեմ իրականացվում է կազմակերպված արշավ՝ նպատակ ունենալով փորձել վարկաբեկել Արցախի Հանրապետության պաշտպանության և պետականության ամրապնդման գործում անուրանալի ավանդ ունեցող գործչի բարի անունը։
Ըստ այդմ, պատասխանատու հայտարարում ենք, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն իր կենսագրության ընթացքում երբևէ չի զբաղվել հայ ժողովրդի շահերին հակասող գործունեությամբ։ Վիտալի Բալասանյանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 5-ից Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո նա նվիրվել է օրհասական վիճակի հասցված Արցախի Հանրապետության անվտանգային դիրքերը վերականգնելու առաքելությանը, որի իրականացման արդյունքները բոլորս կարող ենք զգալ առօրյայում։
Խստորեն հորդորում ենք բոլորին՝ դադարեցնել անպատասխանատու ասեկոսություններ արտադրելու և շրջանառելու անպատիվ փորձերը, իսկ մեր հայրենակիցներին կոչ ենք անում տուրք չտալ զրպարտություններին։ Միևնույն ժամանակ հավաստիացնում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն անում են ամեն հնարավորը՝ Հանրապետությունում ապահովելու պատշաճ անվտանգային միջավայր»,-ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ