Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Երկիրն ու պատիվը վաճառում են 24 միլիոն «փրկագնով» .Գեղամ Մանուկյան 08/25/2022   14:51  |  Մեկնաբանություն

Աղմկահարույց նախագծի շուրջ դիտարկումներս փոքր ինչ երկար են ստացվել, սակայն փորձել եմ չբավարարվել ընդհանուր գնահատականներով ու անդրադարձել եմ այդ նախաձեռնության բոլոր՝ անվտանգային, օրենսդրական, հոգեբանական, հասարակական վտանգներին, այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ու հավելել.

«Շրջանառության մեջ դրված փաստաթղթի հիմնավորման մեջ նշված է՝ Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին համապատասխան պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու, (https://www.e-draft.am/projects/4679/justification )

1. Նախագծի այս հիմնավորումը սխալ է, քանի որ 2021 թ.-ի օգոստոսին ՀՀ ԱԺ ներկայացված ծրագրով ՀՀ Կառավարությունը խոստանում էր՝ «հաշվի առնելով զինվորական ծառայության զարգացման ու կատարելագործման հեռանկարները՝ առաջիկայում Կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։ Սրանով Կառավարությունը խթանելու է զինվորական ծառայության շահադրդման թե՛ նյութական, և թե՛ բարոյահոգեբանական մեխանիզմները»: ( https://www.gov.am/files/docs/4586.pdf ), էջ 25

Խոստումը վերաբերում էր զինծառայության ժամկետի կրճատմանը եւ ոչ թե առանձին անձանց համար ժամկետների կրճատմանը։ Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ զինծառայության ժամկետների կրճատում եզրույթը իշխանական քարոզչամեքենան օգտագործում էր հանրությանը մոլորեցնելու համար, թե ՀՀ բոլոր զորակոչային տարիքի անձանց ծառայության ժամկետն է կրճատվում։

Ուշագրավ է նաև, որ Կառավարության ծրագրի այս հատվածը գրեթե կրկնօրինակված է ԱԺ ներկայացված ՀՀ Կառավարության 2017 թ.-ին ԱԺ ներկայցված 2017-2022 թթ ծրագրից.

«...մինչև 2020 թվականի ավարտը՝ բարձրացնել զինվորական ծառայության գրավչությունը, զինված ուժերի արհեստավարժ բաղադրիչն ընդլայնելու համար ապահովել հավաքագրման շահավետ պայմաններ, հատկապես կարևորելով այնպիսի ծրագրային նախագծերի ներդրումը, ինչպիսիք են՝ պարտադիր զինվորական ծառայությանը զուգահեռ մարտական հերթապահության մեջ ընդգրկվելու պայմանով շարքային կազմի կամ ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով բարձրագույն կրթություն ստացած անձանց կողմից սպայական կազմի պայմանագրային զինվորական ծառայության իրականացումը, ինչպես նաև շարունակել զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, կրտսեր հրամանատարական օղակում արհեստավարժ ենթասպայական կազմի զինծառայողներին ընդգրկելու աշխատանքները: Միաժամանակ, ձևավորել պահեստազորի պատրաստության արդյունավետ համակարգ՝ որպես զինված ուժերի համալրման առանցքային ուղղություններից մեկը...»: ( https://www.gov.am/files/docs/2207.pdf )

Նախագծի հիմնավորումների բաժնի՝ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները հատվածում ներկայացվում է դեռ 2018-ի հունվարին, ձմեռային զորակիչի ընթացքում կյանք ստացած «Ազգ-Բանակ» հայեցակարգի շրջանակներում «Ես եմ» ծրագրի չեղարկման մասին։ «Ես եմ» ծրագրի անունը չհիշատակելով՝ Պաշտպանության նախարարությունը նշում է, որ դրա հիման վրա «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով ներդրված Պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգ, որը ենթադրում էր 36-ամսյա ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության անցման մասին»։

Հիշեցնենք՝ «Ես եմ» ծրագրով պարտադիր ժամկետային զինծառայության ենթակա քաղաքացին ՊՆ-ի հետ կնքում էր պայմանագիր, ըստ որի՝ ծառայության ժամկետ է սահմանվում 3 տարին, որից առաջին 6 ամիսը պետք է լինի ուսումնական զորամասում։ Հաջորդ 2,5 տարվա ընթացքում զինծառայողը հաջորդաբար պետք է անցկացներ մարտական դիրքերում (2 շաբաթ), զորամասում (1 շաբաթ) և արձակման մեջ (1 շաբաթ)։ 3 տարին լրանալուց հետո, երբ զինծառայողը զորացրվում է, նրան տրամադրվում է 5 միլիոն դրամ պատվովճար, որը նա կարող էր օգտագործել միայն բնակարան գնելու կամ ուսման վարձի կամ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով։

Երկար-բարակ գրառումից հետո այս Նախագծում նշվում է, թե ծրագրի շահառուներն ամեն տարի նվազել են ու հիմա միայն երեքն են, որոնք զորացրվելու են 2023 թվականին։ Հատկանշական է մեկ դրվագ հիմնավորումում՝ «Բացի այդ, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո բավական թվով զինծառայողներ վաղաժամկետ հրաժարվեցին ծրագրից և շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով արձակվեցին զինվորական ծառայությունից: Ներկայումս ծրագրով զինվորական ծառայությունը շարունակում են ընդամենը երեք զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին»։ ( https://www.e-draft.am/projects/4679/justification )։
Փաստորեն՝ կրկին պատերազմը։

Հիշեցնենք, որ դեռ 2018 հունվարի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ բանակի մարտունակության բարձրացման նպատակով ընդունվել է 7-ամյա զարգացման ծրագիր, որի մշակման մասին հայտարարել էր դեռ 2017 թ. հոկտեմբերի 24-ին
( https://www.president.am/.../President-Serzh-Sargsyan.../... )։

Այն, որ «Ես եմ» , «Պատիվ ունեմ» 2018-ից սկսյալ ՀՀ ՊՆ եւ ՀՀ իշխանությունների կողմից անտեսել են, չեն քարոզվել, գրավիչ չեն դարձվել, ակնառու է ու դրա մասին բազմիցս է խոսվել։

Ընդհանրապես, 2017 թվականից հայտարարված «Ազգ-բանակ» հայեցակարգն այս իշխանությունների կողմից ի սկզբան անտեսվեց, ավելին՝ այն սվիններով էր ընդունվել այսօր իշխանության բարձրագույն ատյաններում եղածներից շատերի կողմից։ Բերեմ մի քանի օրինակ.

«Ազգ-բանակի շուրջ կառուցվող իդիլիան փլուզվեց»։ 2017 թվականի նոյեմբերի 8-ին գրառել է Փաշինյանն իր էջում ( https://m.facebook.com/nikol.../posts/1931476713839381... ) ու տարածել էր իսկ խմբագրած թերթի իր իսկ գրած խմբագրականը՝ «Ազգ-բանակ, դասադուլ-հացադուլ, ցավդ տանեմ-կյանքիդ մեռնեմ» վերնագրով ( https://armtimes.com/hy/article/124610... )։ Այն նվրիված էր տարկետման դեմ ուսանողական բողոքին, որի նախաձեռնողը Ռեստարթի անդամներն էին, որոնք հետո իշխանությունում զբաղեցրին տարբեր պաշտոններ, որոշները, օրենքի փոփոխությունից օգտվելով, իբր գիտությամբ զբաղվելու հիմքով, ծառայության չանցան ու նաեւ գիտությամբ չզբաղվեցին։
Արդեն իշխանության գալուց հետո, 2018-ի մայիսի 21-ին Փաշինյանը նշել է.

«Եթե մի տարվա քարոզչությունից հետո որեւէ մեկը լավ չի պատկերացնում, թե ինչ է նշանակում «Ազգ-բանակը», նշանակում է ոչ մեկ չի պատկերացնում։ Սարգսյանն (ի նկատի ունի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին) իր դեմ է արել այդ հայտարարությունը։ Պատկերացնում եք, մի տարի մարդը խոսել է այդ մասին, եւ որեւէ մեկը չի լսել, կամ լսել, հնարավոր չի եղել հասկանալ, թե ինչէ ասում։ Կոչ եմ անում թատերականացված կոչերից զերծ մնալ….. Ունենք կոնկրետ օրենք, որը գործում է, որը ունի կոնկրետ դրույթներ, դրա մի մասն էլ «Ես եմ» ծրագիրն է, իսկ «Ազգ-բանակը» որտե՞ղ է գրված... Եթե «Ազգ-բանակն» այն է, որ զինվորները հրամանով քվեարկեն, չի լինելու դա»:
Գրել էր Փաշինյանը։ Իսկ 2021թ.-ին արդեն հակառակը եղավ։

«Ազգ-բանակ» կոնցեպտը, հասարակությանը հայրենիքը սիրել սովորեցնելն անհրաժեշտ չէ: Պետք է ստեղծել պայմաններ, որ հայրենիքը սիրեն, հայրենիքում մնան: Դա է պարզ լուծումը, պետք չէ մարդկանց սովորեցնել»: Սա արդեն բանակի մոլի քննադատ, պարբերաբար«Ազգ-բանակ» կոնցեպտի դեմ հանդես եկած ԱԽ ներկայիս քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերն են, ասված «Ազատություն» ռադիոկայանի եթերում, 2018 թվականի մայիսի 20-ին։

Նրանից մեկ այլ մեջբերում՝ «Ես միշտ շատ վատ եմ վերաբերվել «Ազգ-բանակ» կոնցեպտին: Համոզված եմ, որ մեր հասարակությունը շատ գիտակից է, նրան անհրաժեշտ չէ առավոտից իրիկուն սովորեցնել ազգ սիրել: «Ազգ-բանակ» կոնցեպտն առաջարկողների հիմնական թեզն այն է եղել, որ քաղաքացիները չեն սիրում այս հայրենիքը, պետք է իրենց սովորեցնել»,- նշել է նա:
Հակաքարոզչության նման օրինակների շարքն անվերջ է:

2. Նախագծով առաջարկվող 24 միլիոն դրամ «փրկագնի» չափի հաշվարկման հիմքը հետեւյալն է՝ «Նշված գումարի չափը նախատեսվել է նաև այն տրամաբանությամբ, որ մեկ պարտադիր զինծառայողի փոխարեն 5 տարի ժամկետով հնարավորություն է ընձեռնվելու պայմանագրային զինծառայողին հաշվարկել մինչև 400.000 դրամ ամսական վարձատրություն, ինչը արհեստավարժ զինվորական ծառայության համակարգ ներդնելու մոտիվացիոն կարևորագույն բաղադրիչ է»:
Ստացվում է, որ, առաջարկության հեղինակների տրամաբանությամբ, պարտադիր զինծառայությունից ազատվածի վճարած գումարի հաշվին 5 տարի շարունակ պայմանագրային ծառայության մեջ կլինի ՀՀ մեկ այլ քաղաքացի։ Նույն տրամաբանությամբ, պարտադիր զինծառայության ամեն մի զորակոչիկ իր փոխարեն կարող էր առաջարկել զորակոչել այլ մեկին, պայմանով, որ ինքն է վճարելու նրա վարձատրության գումարը: Սա ամբողջովին խաթարում է ՀՀ քաղաքացու՝ Հայրենիքի պաշտպանության պարտավորության առնցքային սկզբունքները:

3. Հիշյալ նախագիծը վտանգավոր է նաեւ հանրային հարաբերությունների, ՀՀ Զինված ուժերի նկատմամբ հասարակության վերաբերմունքում փոփոխությունների առումով։
Փողով պարտադիր զինծառայությունից ազատվելու մեխանիզմի արդյունքում պարտադիր զինծառայությունը, Հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելը դիտվելու է ոչ ունեւորների առաքելություն ու պարտականություն։ Իսկ մեծահարուստն ազատ է այդ պարտականությունից։

4. Նախագիծն իր մեջ պարունակում է նաեւ ՀՀ Սահմանադրության դրույթների հետ հակասություններ։

ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածն ամրագրում է, որ երկրի պաշտպանությանը մասնակցելը յուրաքանչյուրի պարտավորությունն է՝ «3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»:
Այս նախագծով արդեն իսկ պարտականությունը դառնում է ընտրողական ու ըստ ցանկության։

5. Գումարով պարտադիր զինծառայությունից ազատվելու հնարավորության ներդրումը խտրականություն է պարտադիր զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով ամրագրված է խտրականության արգելքը. «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:
Այնինչ, ներկայացված նախագծով սոցիալական անբարենպաստ պայմաններով քաղաքացու նկատմամբ ցուցաբերվում է խտրական վերաբերմունք։

6. Նախագծում նշված է, որ «Օրենքի նախագծի ընդունումն առաջիկա հինգ տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ֆինանսական ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում»:

Այնինչ չկա հաշվարկ, թե քանի քաղաքացի պատրաստակամություն կհայտնի գումարի դիմաց ազատվել պարտադիր ծառայությունից, որի վճարած գումարների հաշվին հնարավորություն կստեղծվի (ինչպես նշված է նախագծում) պայմանագրային նոր զինծառայողների ընդգրկել ՀՀ Զինված ուժերի շարքում։

7. Միաժամանակ, սահմանելով զինծառայողի պատրաստության ուսումնական փուլ, հստակ չի, թե դա ինչպես պետք է անցնի՝ զորամասո՞ւմ, ուսումնական զորամասերո՞ւմ, թե՞ այլ կերպ։

Եթե ենթադրվում է ուսումնական զորմասերում, ապա այդ ստորաբաժանումների համար ստեղծվում է լրացուցիչ բեռ, երբ պարտադիր զորակոչի արդյունքում, ըստ զինված ուժերի տեսակների պահանջների, կատարվում է ուսումնական զորմասերում նորակոչիկների բաշխում, հետագայում զինված ուժերի առանձին ստորաբաժանումները համալրելու ծրագրի։ Այս նախագծի դրույթների կյանքի կոչելու դեպքում, ուսումնական զորմասերից շատերն ուղղակի չեն համալրելու զինված ուժերի կազմերը։ Արդյունքում ունենալու ենք ուռճացված ուսումնական զորմասեր ու ծախսային նոր բեռ։

8. Նախագծով հստակ չէ, թե որքան է նախատեսվում 24 միլիոն գումար վճարած անձանց պարտադիր ծառայության ժամկետը։ Նշված է միայն «միջինը՝ չորսուկես ամիս»։ Ինչպե՞ս հասկանալ միջինացվածությունը։ Մեկը՝ երե՞ք ամիս, մյուսը՝ հի՞նգ։ Չկա հստակ եւ կոնկրետ ժամկետ։

9. Վերջապես, պետք է հաշվի առնել հանրային տրամադրությունները, ետպատերազմական վիճակը, հակառակորդ պետության ու դրա զինված ուժերի կողմից պարբերական թիրախավրումներն ու հասարակական անհանգստությունները։ Այն իր հետ բերելու է պարտադիր զինծառայությունից ամեն գնով ազատվելու անառողջ մթնոլորտ ու ստիպելու է որոշներին մտնել անասելի, իրենց համար շատ հաճախ անլուծելի ֆինանսական բեռի տակ, ամեն գնով պարտադիր զինծառայությունից ազատվելու համար։

10. Ի դեպ, նախագծում խոսք կա նաեւ «Հայրենյաց պաշտպան» նոր ծրագրի գործարկման մասին, որը դեռ շատ խմորատիպ է, գաղափար ու իրավական ընթացք չի ստացել։

11. Եվ վերջում, Կառավարության՝ 2021 թվականին ԱԺ ներկայացրած ծրագրում խոսվում էր Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի մասին։ Պարբերաբար այդ նախագծի մասին խոսվել է ԱԺ ամբիոնից։ Պաշտպանության հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավորների հարցապնդումներին պատասխանվել է, թե փաստաթուղթն արդեն պատրաստ է։ Սակայն 2022 թվականի փետրվարի 9-ին, ԱԺ ամբիոնից պաշտպանության նորանշական նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց. «Ես այդ աշխատանքով բավարարված չեմ ու հետ եմ ուղարկել վերախմբագրման: Աշխատանքի արդյունքները առաջիկայում կամփոփվեն, այն գաղտնի չէ, հնարավոր է մասնակցել քննարկումներին, ՊՆ-ն բաց է»: Այդ հայտարարությունից անցել է արդեն յոթ ամիս, սակայն մինչ այժմ ռազմավարական փաստաթղթի մասին որեւէ հայտարարություն չկա, ու շարունակվում են իշխանության քաղաքական շահերը սպասարկող օրենսդրական կոսմետիկ փոփոխությունները, որոնք, ինչպես ակնհայտ է, ոչ ամենևին ուղղված են ՀՀ պաշտպանական համակարգի, Զինված ուժերի բարեփախումներին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:27 24/08/2022  |  Մեկնաբանություն60 հազար դոլարի «փրկագնով» զինծառայությունից ազատելու եւ Ազգային Բանակը բանվորա-գյուղացիական դարձնելու գաղափարը մերժելի է
18:45 21/08/2022  |  ԼՐԱՀՈՍԵրևանում «Հայաստան» դաշինքի անունով ու տարբերանշանով սադրիչ բովանդակությամբ թռուցիկները կեղծ են․ Գեղամ Մանուկյան
23:01 16/08/2022  |  ԼՐԱՀՈՍՍրանք անգամ սուգ չեն կարողանում հայտարարել․ Գեղամ Մանուկյան
14:48 13/08/2022  |  Մեկնաբանություն«Մեծ դավաճանության խճանկարի փոքրիկ պատառիկները». Գեղամ Մանուկյան
15:07 05/08/2022  |  ՄեկնաբանությունԹագավորության կեսի խոստման դիմաց ընդդիմության դեմ հիմարագույն մեղադրանքը. Գեղամ Մանուկյան
20:50 03/08/2022  |  ԼՐԱՀՈՍԹշնամական հարձակումները շարունակվելու են, քանի սրանք կան․ Մեկ լուծում՝ սրանց հեռացումը․ Գեղամ Մանուկյան
22:01 02/08/2022  |  ՔաղաքականԹորոսյանի գերդաստանից ոչ մեկն այսօր չէր լինի, եթե չլիներ պայքարը՝ հանուն Հայրենիքի. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
14:06 01/08/2022  |  ԼՐԱՀՈՍՄեկ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք կային ՀՅԴ -ականների սև ցուցակներ. 30 տարի անց կրկին նման խայտառակ երևույթի ենք ականատես լինում.Գեղամ Մանուկյան
13:35 30/07/2022  |  ՄեկնաբանությունՄնում է չկայացած, հայրենադավ դիկտատորիկը հասկանա, որ Գոռն էլ, Տարոնն էլ ընկճվող չեն.Գեղամ Մանուկյանը տեսակցել է կալանավորված որդուն ու Գոռ Սարգսյանին
14:55 24/07/2022  |  ԼՐԱՀՈՍՍեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ-ն Արցախ այցելելու հրավեր ունի. մենք ընդունում ենք հրավերը.կընդունի՞ այն ԱԺ քաղաքական մեծամասնությունը. Գեղամ Մանուկյան

Արխիվ

[]