ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ-ն չի կարող դուրս լինել արդարադատության համակարգից, ԲԴԽ որոշումները ևս պետք է լինեն վիճարկվող. Պարգեւ Օհանյան 08/25/2022 20:57 | ԼՐԱՀՈՍ
Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ԲԴԽ որոշումները բողոքարկելու հնարավորություն կստեղծվի։ Նշենք, որ մինչ այժմ ԲԴԽ որոշումները՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ընդհուպ մինչև նրանց լիազորությունները դադարեցնելու որոշումները բողոքարկելու մեխանիզմներ, որպես այդպիսին, չկան։ Դատավորներն իրենց խախտված իրավունքները փորձում էին վերականգնել կա՛մ ՍԴ-ի, կա՛մ ՄԻԵԴ-ի միջոցով, սակայն այս պարագայում եսւ լուրջ խնդիր է, որ ներպետական որևէ ատյան չէր կարող քննարկել, առավել եւս վերանայել ԲԴԽ որոշումները։ Ընդ որում, օրենսդրական բացի և դատավորների իրավունքների վերականգման անհրաժեշտության մասին բազմիցս բարձրաձայնել են ինչպես դատավորները, այնպես էլ՝ միջազգային հեղինակավոր այնպիսի կառույցներ, ինչպիսին Վենետիկի հանձնաժողովը և «Գրեկոն» են։
Այժմ՝ ՀՀ կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել մեխանիզմներ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, այդ թվում՝ դատավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումները, ինչպես նաև՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները բողոքարկելու համար։ Բողոքարկման արդյունքում կայացված դատական ակտերը վերջնական են։ Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ որոշումները կբողոքարկվեն հենց ԲԴԽ-ում, այսինքն, ԲԴԽ-ն կքննի ինչպես դատավորին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունները, այնպես էլ՝ դրանց դեմ բերված բողոքները, սակայն, առաջարկվող մոդելը կարելի է համեմատել, օրինակ, ՄԻԵԴ-ի Պալատների և Մեծ պալատի հետ, կամ, նախկինում գործող Գերագույն դատարանի մոդելի հետ։ ԲԴԽ-ի պարագայում, սակայն, բողոքարկմանը կմասնակցեն ոչ թե կազմի բոլոր դատավորները, այլ՝ Խորհրդի տասն անդամներից այն վեցը, որոնք չեն մասնակցել միջնորդության առաջին քննությանը։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նախկին դատավոր Պարգև Օհանյանը, որի լիազորությունները դադարեցվել են 2007թ. հոկտեմբերին, «Փաստինֆո»-ի հետ զրույցում դրական գնահատեց բողոքարկման հնարավորության ստեղծումը՝ նկատելով, որ բազմիցս է խոսել, որ ԲԴԽ-ն չի կարող դուրս լինել արդարադատության համակարգից, ԲԴԽ որոշումները ևս պետք է լինեն վիճարկվող։ Օհանյանը հիշեցրեց իր վերաբերյալ կայացված որոշումը, որը բողոքարկելու հնարավորություն, փաստորեն, ինքը չէր ունեցել, դիմել է ՄԻԵԴ, սակայն դա էլ իր հերթին է խնդրահարույց, առ այս պահը դիմումը վարույթ չի ընդունվել, իսկ վարույթ ընդունելու դեպքում երբեմն որևէ հետևանք չի լինում։
Ինչ վերաբերում է ԲԴԽ-ում կայացված որոշումները ԲԴԽ-ում վիճարկելու հանգամանքին, հարցին՝ արդյո՞ք շահերի բախում չի կարող լինել՝ Օհանյանն արձանագրեց՝ նման ռիսկեր, իհարկե կան, ինչպես միշտ։
«Հատկապես, որ չենք կարողանում ձերբազատվել ավտորիտար սահմանակարգերից, այդ թվում՝ և ընդհանրապես պետական իշխանության մակարդակով, և՛ մասնավորապես առանձին սահմանադրական մարմինների մակարդակով։ Կիսագողական համակարգեր են գործել, մինչև հիմա էլ գործում են։ Օրինակ, ընդամենը մեկ տարի առաջ ԲԴԽ փաստացի ղեկավարը Գագիկ Ջհանգիրյանն էր, ապա այդ պարագայում ով պետք է հանդգներ ԲԴԽ որոշմանը դեմ գնար, հետո, անվավեր ճանաչի, հակառակ որոշում կայացվի, այլ հարց է, որ եթե հաջողվի ստանալ իսկապես արդարադատություն իրականացնող մարմին, գուցե արդյունավետ լինի, բայց քիչ հավանական է։ Կոպիտ ասած՝ շունը շան թաթ չի կծի»,- նշեց Օհանյանը։
Դիտարկմանը, որ օրենսդրական բացի մասին բազմիցս բարձրաձայնվել է, այդ թվում, միջազգային կառույցների կողմից, ինչու ավելի վաղ լսելի չէր դարձվել այն, մեր զրուցակիցն արձագանքեց՝ հավանական համարելով, որ դա ավելի շատ նման է այն «փաթեթին», որ մեզ պարտադրվում է միջազգային հանրության կողմից և այդ փաթեթների շրջանակներում ընդունում ենք օրենքներ, ինչպես, «աղամանների մասին» օրենքն էր։
«Ենթադրում եմ՝ նման փաթեթ կարող է լինել։ Պատվեր է իջեցված՝ մեր շատերի համար սիրելի եվրոպական կամ միջազգային կառույցների կողմից, մենք էլ անում ենք՝ տեսեք-տեսեք՝ ինչքան շատ ենք ձեզ սիրում։ Չի բացառվում, որ, գուցե ինչ-որ մեկի «ատամն» է ցավացել, հասկացել է՝ պետք է նման հնարավորություն, բուժում տալ։ Ենթադրություններ են»,- ասաց Օհանյանը՝ արձանագրելով, որ մեր ցավն էլ հենց այն է, որ ժամանակին չենք լսում փորձառուներին, մասնագետներին և ղեկավարվում ենք ոչ թե օրենքով, այլ՝ սեփական շահերով, ամբիցիաներով, չենք ձգտում իսկապես ինչ-որ դրական, համակարգային լուրջ փոփոխություն կատարել՝ պետությանն իսկապես օգուտ տալու համար.« Համակարգային փոփոխության փոխարեն նման «տյունինգային» փոփոխություններ են արվում, որը նման է ԽՍՀՄ տարիներին ասֆալտապատմանը՝ կտոր-կտոր, հիմա էլ է այդպես։ Ոչ մի իշխանություն համակարգային փոփոխության չի գնում՝ կամ չի ցանկանում, կամ չի կարողանում, կամ էլ՝ չի գիտակցում նման փոփոխությունների անհրաժեշտության մասին»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից