ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևան քաղաքի դատախազը «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության գործունեությունը դադարեցնելու հարցը քննարկելու միջնորդագիր է ներկայացրել 08/25/2022 12:47 | ԼՐԱՀՈՍ
Երևան քաղաքի դատախազը «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության գործունեությունը դադարեցնելու հարցը քննարկելու միջնորդագիր է ներկայացրել։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը շարունակվում է:
Քրեական գործի շրջանակում Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը միջնորդագրեր է ուղարկել ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու ուղղությամբ: «Սուրմալու» առևտրի կենտրոնում 06.04.2021թ. տեղի ունեցած հրդեհի և 14.08.2022թ. տեղի ունեցած պայթյունի դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը դեռևս 2021 թվականին հանձնարարել է ստուգում իրականացնել «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում:
Ստուգման արդյունքներով օբյեկտում հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների 16 խախտումներ, և արձանագրվել դրանց վերացման ժամկետները: Պարզվել է նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոշ տնտեսվարողներ զբաղվել են հրագործական արտադրատեսակների պահեստավորմամբ և ազատ վաճառքով, ինչը չի թույլատրվում համաձայն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 18.06.2015թ. 595 հրամանով հաստատված հրդեհային անվտանգության կանոնների: Քրեական վարույթի նյութերում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2021 թվականի փետրվարի 10-ի հանձնարարագրի հիման վրա հանձնարարվել է ստուգում իրականացնել «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում (ք. Երևան, Արշակունյաց պող., 15 շենք)՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների պահպանման վերաբերյալ՝ համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 08-ի N 1025-Ն որոշման N 10 հավելվածով նախատեսված ստուգաթերթի: Ստուգման արդյունքներով օբյեկտում փաստացի հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների 16 խախտումներ:
Նախաքննության ընթացքում քննիչի համապատասխան որոշմամբ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից առգրավված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ արձանագրված խախտումների վերացման վերջնաժամկետից հետո նոր ստուգումներին և կանխարգելիչ միջոցառումներին ուղղված որևէ գործողություն չի իրականացվել:
Մինչդեռ, «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են հրդեհային անվտանգության կանոնների բազմաթիվ խախտումներ, որոնք արդեն իսկ հրդեհի առաջացման պատճառ են հանդիսացել:
Ելնելով վերոգրյալից և նոր նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով` Երևան քաղաքի դատախազը միջնորդագրերով առաջարկել է սեղմ ժամկետում քննարկել Երևանում գործող խոշոր առևտրի կենտրոններում և հատկապես այն առևտրի կենտրոններում, որոնք վերակառուցված են նախկինում այլ նպատակային նշանակությամբ կառուցված շենքերի հիման վրա, ստուգումներ իրականացնելու, հանրապետության ամբողջ տարածքում գործող առևտրի սրահներում և մարդկանց մեծ կուտակում ունեցող վայրերում հրագործական արտադրատեսակների վաճառքով զբաղվող տնտեսվարողների կողմից ԱԻՆ նախարարի 2015 թվականի հրամանի պահանջների կատարման, ինչպես նաև «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության գործունեությունը դադարեցնելու հարցը՝ մինչև ընկերության կողմից այնտեղ արձանագրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումների վերացումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ թեեւ անգամ դատախազության հաղորդագրության մեջ նշվում են այդ թվում իրավասու մարմինների անգործության մասին, սակայն առ այս պահը որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, անգամ պաշտոնանկություններ չկան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ