Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Սա նախևառաջ սպորտային գեղեցիկ տոն էր». «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի հաղթողները 08/25/2022   17:27  |  ԼՐԱՀՈՍ

Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում, օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի օրը, կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը, որին կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում 133 հոգի է մասնակցել: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության լրատվության բաժինը։

«Պարգևները մրցանակակիրներին հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Տղամարդկանց առաջին տարիքային խմբում (18-40 տարեկան) 1500 մ լողատարածությունն առաջինն է հաղթահարել 35-ամյա Մկրտիչ Ոսկանյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Արամ Նալթակյանը, իսկ երրորդ լավագույն արդյունքը ցույց է տվել Ստեփան Ադամյանը: Նրանց պարգևատրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս տարիքային խմբում հաղթողի կոչմանն արժանացած Մկրտիչ Ոսկանյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից է, լողով զբաղվում է սիրողական մակարդակով, իսկ մրցատարածությունը հաղթահարել է շուրջ 25 րոպեում. «Շատ գոհ եմ իմ ցուցաբերած արդյունքից: Երբ իմացա մրցաշարի անցկացման մասին, սկսեցի լրջորեն նախապատրաստվել լողավազանում, որպեսզի լավ արդյունք գրանցեմ: Սևանում լողալն իսկապես դժվար է: Մութ է, ջրում գրեթե ոչինչ չի երևում: Պետք է շատ ուշադիր լինես: Ամեն դեպքում շատ գոհ եմ և շատ շնորհակալ եմ կազմակերպիչներին: Առաջին անգամ էր նմանօրինակ մրցում անցկացվում Սևանա լճում, ու կարծում եմ՝ այն ավելի քան հաջողված էր: Այսպիսի մրցաշարերի անցկացումը շատ խրախուսելի է, քանի որ սպորտն ու առողջ ապրելակերպն ավելի մասսայական են դառնում»:

Կանանց առաջին տարիքային խմբում էլ (18-36 տարեկան) 1000 մ լողատարածությունն առաջինն է հաղթահարել գյումրեցի Անի Ավետիսյանը՝ արժանանալով 1 մլն դրամ մրցանակին: Երկրորդ տեղը զբաղեցրել է Անահիտ Բարսեղյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Էլեն Պողոսյանը: Նրանց պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

41 և բարձր տարիքի տղամարդկանց խմբի հաղթողի կոչմանն արժանացել է 48-ամյա Անդրանիկ Խաչատրյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է 52-ամյա Արմեն Հանեսօղլյանը, լավագույն եռյակը եզրափակել է 66-ամյա Վիկտոր Խուդավերդյանը: Նրանց պարգևատրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

36 և բարձր տարիքի կանանց պայքարում առաջին տեղն է զբաղեցրել 52-ամյա Մարգարիտա Խոստիկյանը, երկրորդ տեղը գրավել է Գոհար Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռուզաննա Հովասափյանը: Նրանց պարգևատրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Այս տարիքային խմբում իր ուժերը չափել է նաև «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հատուկ նախագծերի և մամուլի սրահի պատասխանատու Աննա Գզիրյանը: Նա զբաղեցրել է 8-րդ մրցանակային տեղը: Գզիրյանի խոսքով՝ մրցաշարին սկսել է նախապատրաստվել դեռ մեկ տարի առաջ. «Ոգեշնչվեցի իմ մյուս գործընկերոջից՝ մարզական լրագրող Վարվառա Հայրապետյանից, որն Էջմիածնում մասնակցել էր «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարին:

Հուսով եմ՝ ես էլ իմ օրինակով կոգեշնչեմ մյուսներին, ովքեր գուցե ցանկություն ունեին մասնակցելու, բայց չվճռեցին դա անել: Միանշանակ արժեր մասնակցել այս մրցաշարին, քանի որ սա նախևառաջ սպորտային գեղեցիկ տոն էր: Սևանում լողալը, իհարկե, դժվար էր ու ծանր, բայց երբ մեկնարկը տրվում է ու նետվում ես պայքարի, մտածում ես միայն մրցակցության և եզրագիծը հատելու մասին: Եղան մասնակիցներ, որոնք չկարողացան մինչև վերջ լողալ ու հրաժարվեցին պայքարից: Շատ եմ կարևորում նմանօրինակ մրցաշարերի անցկացումը: Ամեն ինչ հիանալի էր կազմակերպված»:

Մրցաշարի արդյունքներով խրախուսական պարգևների են արժանացել նաև ամենատարեց մասնակիցները՝ 81-ամյա Հակոբ Թութանջյանը և 73-ամյա Հասմիկ Քանքանյանը: Նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արժանացել են հուշանվերի, շնորհակալագրի, ինչպես նաև 200-հազարական դրամ մրցանակի:

Ի դեպ, մրցաշարին նաև օտարերկրացի 18 քաղաքացի է մասնակցել՝ 6 կին և 12 տղամարդ: Յուրաքանչյուր տարիքային խմբում լավագույն արդյունք ցույց տված մասնակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով:

Մրցաշարի անցկացմանն աջակցելու համար շնորհակալագրերի են արժանացել նաև Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը, Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Գեղարքունիքի մարզպետարանը՝ ի դեմս մարզպետ Կարեն Սարգսյանի, ինչպես նաև ԱԻՆ նախարարության ներկայացուցիչը:

Հիշեցնենք՝ կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբում մրցաշարի 4 հաղթողները պարգևատրվել են 1 մլն դրամ մրցանակով: Առհասարակ, դրամական մրցանակներ են նախատեսված եղել 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար: Երկրորդ տեղի համար սահմանված էր 600 հազար դրամ մրցանակ, 3-րդ տեղի համար՝ 400 հազար, 4-րդ տեղի համար՝ 150 հազար, 5-րդ տեղի համար՝ 100 հազար, իսկ 6-10-րդ տեղերի համար՝ 75 հազար դրամ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:34 23/08/2022  |  ԼՐԱՀՈՍՓոփոխություններ՝ ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգում
15:37 19/08/2022  |  ԼՐԱՀՈՍՆերկայացվել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման բարեփոխումներն ու օրենսդրական փոփոխությունները
11:41 16/08/2022  |  ԼՐԱՀՈՍԺաննա Անդրեասյանը դպրոցական սննդի ծրագրի հայաստանյան փորձը ներկայացրել է Իրաքի պատվիրակությանը
19:13 12/08/2022  |  ԼՐԱՀՈՍԿարեն Գիլոյանն ընդունել է «Ասիայի երեխաներ» միջազգային խաղերի և գնդակային հրաձգության ԱԱ-ի մեդալակիր մարզիկներին
19:02 11/08/2022  |  ԼՐԱՀՈՍ«Ձեր արծաթը մեզ համար ոսկու արժեք ունի». Վահրամ Դումանյանը ոսկե մեդալներով է պարգևատրել շախմատիստներին
19:29 08/08/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի թիմը մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում 6 մեդալ է նվաճել
11:03 25/07/2022  |  ՄեկնաբանությունԴասախոսից մինչև սպա պետք է ունենան բարձր սոցիալական դիրք, միսիա․ Վահրամ Մարտիրոսյան
16:45 21/07/2022  |  ԼՐԱՀՈՍ10 բնակավայրերում կկառուցվեն մոդուլային կրթահամալիրներ և դպրոցներ
15:53 21/07/2022  |  ԼՐԱՀՈՍՊարտադիր զինվորական ծառայության տարկետումից կօգտվեն նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտ և մարտեր առանց կանոնների մարզաձևերի աշխարհի չեմպիոնները
15:10 21/07/2022  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ նախարարի տեղակալը և ՀՀ-ում Ալբանիայի Հանրապետության դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

Արխիվ

[]