Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Մրգավետ համայնքի ղեկավարի՝ 35-ամյա կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող որդին մեղադրանքը չի ընդունում. Պնդում է՝ դեպքից երկու օր առաջ երեք տղամարդ է այցելել կնոջը 08/24/2022   19:44  |  ԼՐԱՀՈՍ

Իր կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Մրգավետ համայնքի ղեկավարի որդին՝ Նարեկ Սարգսյանը, չի ընդունում մեղադրանքը, պնդում է, թե կնոջը չի խեղդել, չի սպանել։ Փոխարենը՝ կասկածներ են հայտնում մահացած կնոջը՝ հնարավոր դավաճանության մասին։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։

Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկ Աբրահամյանի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ ընդունված ՔՕ հեղ. ) 104-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանության հատկանիշներով։ Նարեկ Սարգսյանը Մրգավետ համայնքի ղեկավարի որդին է, որն ըստ մեղադրանքի՝ խեղդամահ է արել կնոջը։

Պաշտպանության կողմը, սակայն, նախաքննության ընթացքից դժգոհություններ ունեն, ավելին, կարծում են, որ քննությունը ոչ միայն պատշաճ չի իրականացվում, այլև՝ ուղղորդված է, մեղադրանքում անգամ նշված չէ՝ ենթադրյալ սպանության շարժառիթը, նպատակը։

Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ առ այս պահը չի ստացվել դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, բայց Սարգսյանը կալանավորված է սպանության մեղադրանքով այն դեպքում, երբ որևէ մեկն առանց փորձաքննության եզրակացության չի կարող ասել, թե ինչի հետևանքով է վրա հասել մահը։ Ստացվել է միայն մեկ փորձաքննության եզրակացություն, համաձայն որի՝ Սարգսյանի վրա որևէ հետք չի հայտնաբերվել։ Պաշտպանի փոխանցմամբ՝ Սարգսյանի տեսակցությունների վրա արգելք է դրվել, թեև օրենսդրական փոփոխություններից հետո քննիչը նման լիազորություն չունի, որոշումն այժմ վիճարկվում է։ Ըստ պաշտպանի՝ սա խոշտանգում է, որովհետև ցանկացած կալանավորված անձ պետք է կապը չկորցնի իր ընտանիքի և անձնական կյանքի հետ, այս դեպքում՝ կինը չկա, չի կարողանում տեսնել նաեւ ծնողներին, երեխային, ընկերներին։

«Չեմ տեսնում ակտիվություն քննիչի կողմից՝ բացահայտման ուղղությամբ։ Ինքն իր համար արդեն որոշում է կայացրել, որ Նարեկ Սարգսյանն է մեղավոր, ութ ժամ է ընդամենը նախորդ անգամ աշխատել։ Ե՛վ առաջին ատյանի դատարանը, և Վերաքննիչ դատարանն անցել են այդ հիմքի վրայով, չեն պատճառաբանել, թե ինչպես կարելի է երկու ամսվա ընթացքում գրեթե մեկ օր աշխատել այն պարագայում, երբ քննչական խումբը հինգ հոգուց է բաղկացած»,- նշեց Ծառուկյանը՝ համոզմունք հայտնելով, որ կալանքի երկարացման որոշման դեմ արդեն կ բողոք է ներկայացվել, պատրաստվում է նաեւ ՄԻԵԴ դիմում ներկայացնել և միայն այն հանգամանքը, որ անհրաժեշտ ջանասիրություն չի ցուցաբերվում՝ գործի բացահայտման ուղղությամբ և ՀՀ ներպետական ատյանները նորմալ են համարում, որ մարդը կարող է կալանավորված մնալ այն պայմաններում, երբ քննիչները երկու ամսվա ընթացքում ընդամենն 8 ժամ են աշխատել, ՄԻԵԴ-ի կողմից արդեն արդյունք է նախատեսվում։

Պաշտպանը նշեց, որ նախաքննության մեջ օբյեկտիվություն չի տեսնում, ապա ավելացրեց՝ գործում առկա չէ որևէ տվյալ, որն ուղղակիորեն կվկայեր այն մասին, որ Նարեկ Սարգսյանից բացի այլ կասկածյալ չէր կարող լինել. «Տրամաբանություն չկա, ինքը բոլոր հնարավոր նմուշները հանձնել է, որևէ խնդիր չի տեսել։ Դատաբժշկական փորձաքննության վերաբերյալ բազմաթիվ հարցեր եմ ուղղել, հակառակ պարագայում՝ չէի անի դա՝ մտավախություն ունենալով, որ կարող է վնասել իմ պաշտպանյալին։ Որևէ չունենք, միայն ուզում ենք, որ արդարացի լինի»։

Պաշտպանի փոխանցմամբ՝ Նարեկ Սարգսյանը պնդում է, որ միջամտություններ կան գործով, ավելին՝ հաղորդում է ներկայացվել՝ տուժողի հոր և նրա որդու կողմից ենթադրյալ միջամտությունների մասին։

Մեղադրյալը քրեական վարույթի շրջանակներում ցուցմունք է տվել, որից մանրամասներ պաշտպանը չհայտնեց, միայն նշեց, որ Սարգսյանն իր ցուցմունքում նշել է դեպքի օրը՝ մեկ այլ անձի այնտեղ գտնվելու վերաբերյալ։ Ընդ որում, պաշտպանության կողմը չի բացառում, որ խոսքը ոչ թե մեկ անձի, այլ՝ մի քանի անձի մասին. «Դեպքից երկու օր առաջ երեք տղամարդ է եկել բնակարան։ Կան ենթադրություններ, որ անձինք են եղել։ Եթե քննիչն օբյեկտիվ աշխատի, շատ բան կարող է բացահայտվել»։

Նախաքննության ընթացքում առգրավվել են տարածքում առկա բոլոր տեսախցիկները, բացի՝ նկուղային հարկում առկա տեսախցիկներից, և թեև պաշտպանության կողմը միջնորդել է՝ ուսումնասիրել նաև դրանք, նման գործողություններ դեռևս չեն իրականացվել. «Անձը՝ քննիչը, հասկանում է, որ տեսախցիկների արձանագրածները 15 օրից ավել չեն պահպանվում, ինչու՞ առ այս պահը չեն առգրավել նկուղային հարկի տեսախցիկները։ Ինչպե՞ս չասենք, որ սա ուղղորդում է»։

Ըստ նախաքննական մարմնի, տեսախցիկներն արձանագրել են, որ Նարեկ Սարգսյանը երեխայի հետ դուրս է եկել, դեպքի վայրում կինը մոտ երկու ժամ միայնակ է եղել, հետո՝ վերադարձել է, սակայն պաշտպանը նշեց, որ անձի նույնականացման փորձաքննություն դեռևս առկա չէ, տեղեկություններ չկան, թե դեպքի ժամանակ որտեղ է եղել երեխան, դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չի ստացվել, հետևաբար, դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել դեպքը, արդյոք գործ ունենք սպանության հետ, թե ոչ։

Ինչ վերաբերում է կնոջ դին հայտնաբերելուն, պաշտպանը նշեց, որ, երբ իր պաշտպանյալը մուտք է գործել, տեսել է ուշագնացություն, չի կարող պնդել, որ այդ պահին կյանքի էլեմենտներ չի ունեցել, նույնիսկ՝ չի մոտեցել։ Պաշտպանները չեն բացառում նաեւ բժշկական անփութությունը. «Ըստ քննիչի՝ խեղդամահության մեղադրանք ունենք, սակայն դիակի վրա՝ գլխի հարվածում նույնպես վնասվածքներ կան։ Պետք է ԴՏՓ եզրակացությունը ստացվի, հասկանանք՝ մահն ինչից է վրա հասել՝ գլխի հարված է, խեղդամահություն է, թե բժշկական անփութության արդյունք է։ Ինչպես կարելի է պրոֆեսիոնալ դաշտում պնդել մի բան այն դեպքում, երբ ունենք դիակի արտաքին զննության արդյունքում արձանագրված երկու վնասվածք՝ գլխի հատվածում և կոկորդի հատվածում և պնդել, որ դա միայն խեղդամահություն է։ Նարեկը մատնահետքեր է հանձնել, պարզվելու է, որ ինքը որևէ առնչություն չունի»։ Ծառուկյանի փոխանցմամբ՝ դիակի արտաքին զննությամբ կնոջ վրա որոշակի հետքեր են հայտնաբերվել՝ ենթադրյալ բռնության, կա կանխավարկած, որ կնոջ նկատմամբ բռնություն է գործադրվել. «Ես նույնիսկ միջնորդություն եմ ներկայացրել՝ սեռական ակտի հետ կապված։ Պատրաստ ենք նմուշ հանձնել, այդ թվում, որ հասկանանք՝ երբ է տեղի ունեցել վերջին սեռական ակտը, հասկանանք՝ կարող է այլ կասկածներ ունենք, այլ անձինք կան, որն է իրականությունը »։

Նշենք, որ տուժողի և Սարգսյանի հարաբերությունների մասին մամուլն առաջին անգամ անդրադարձել էր 2017թ սեպտեմբերի 1-ին, երբ ԵՊՀ շենքի մոտից երիտասարդը «փախցրել» էր դասախոսին։

Հայտնի էր դարձել, որ աղջկա ծնողները դեմ են եղել այդ հարաբերություններին՝ հաշվի առնելով նաեւ ազգակցական կապերը, բացի այդ, 2016թ -ից Նարեկ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործ էր քննվում դատարանում՝ գումարային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ անձին մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ, որը հետագայում կարճվել էր՝ տուժողի և ամբաստանյալի հաշտության հիմքով։

Ծառուկյանն, անդրադառնալով կնոջ և Սարգսյանի հարաբերություններին, նշեց, որ Նարեկ Սարգսյանի պնդմամբ՝ իրենք առանձնացել էին, քանի որ կինն աշխատում և բնակվում էր Երևանում, Սարգսյանն էլ՝ տուն էր կառուցում և կառուցապատման աշխատանքներից հետո պետք է բնակվեին միասին, որոշակի վեճեր եղել են, սակայն որևէ բռնություն չի եղել, ըստ մեղադրյալի՝ դեպքից մեկ օր առաջ միասին զբոսնել են։

Դեպքի լուսաբանման բազմակողմանիության ապահովման անհրաժեշտությունը նկատի ունենալով՝ «Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հովիկ Սուքիասյանի հետ, որը, սակայն զերծ մնաց գործի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց, քանի որ չունի տուժողի ծնողների համաձայնությունը, հրապարակումներից հետո ծնողները վերապրում են վիշտը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:58 13/08/2022  |  Քրեական խրոնիկոնԵրևանում 17-ամյա որդին պարանով խեղդամահ է արել մորն ու ահազանգել 911, թե մայրը խոհանոցում կախվել է
21:37 07/08/2022  |  Արտակարգ պատահարներԵռամսյա զորահավաքի զորակոչված 31-ամյա տղամարդը Սևանա լճում ջրահեղձ է եղել. նրա դին որոնում են
21:21 01/07/2022  |  Քրեական խրոնիկոնՄոսկվայում սպանվել է Վանաձորցի բնակիչ. տեսախցիկն արձանագրել է սպանության պահը
23:12 18/04/2022  |  Միջազգային լրահոսՄոսկվայում կնոջն ու դստերը սպանած տղամարդը 13 միավոր զենք է ունեցել
20:48 09/01/2022  |  Քրեական խրոնիկոնՍպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադևանքով հետախուզվողը բերման է ենթարկվել
10:00 24/11/2021  |  ՄամուլԿարևոր վկան հրաժարվում է ցուցմունք տալ. ինչու սպանվեց քրեական հեղինակությունն ու նախկին պատգամավորը. «Ժողովուրդ»
14:59 21/11/2021  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանում հայ գործարար է սպանվել. նրա դին ընկել է վթարի ենթարկված մեքենայի բեռնախցիկից (տեսանյութ)
22:33 15/11/2021  |  Քրեական խրոնիկոնՔանաքեռում սպանված Արտուշ Սիմոնյանի որդիները կալանավորվել են
11:17 12/11/2021  |  Քրեական խրոնիկոնՔանաքեռում սպանված Տյուշի որդիները ձերբակալված են
10:37 11/11/2021  |  Քրեական խրոնիկոնՉորս սպանված, չորս վիրավոր. Ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել

Արխիվ

[]