ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատական համակարգում վիճակը հուսադրող չէ, խնդիրները բազմաթիվ են, չկա կամք և կամահայտնություն՝ դրանք լուծելու համար. դատավոր Ուլիխանյան 08/24/2022 11:01 | Հարցազրույց
Դատական համակարգում խնդիրները բազմաթիվ են, լուծումները չկան, չկա կամք և կամահայտնություն լուծելու առկա խնդիրները, քանի որ դրանք լուծելը պահանջում են մեծ ջանքեր, ժամանակ, ռեսուրս, հետևողականություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ հարցազրույցում նշեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը։
-Տիկին Ուլիխանյան, ինչպե՞ս կբնորոշեք դատական համակարգում առկա վիճակը։
-Դատական համակարգում առկա վիճակը, կարծում եմ, կարելի է բնորոշել ոչ հուսադրող, խնդիրները բազմաթիվ են, լուծումները չկան, չկա կամք և կամահայտնություն լուծելու առկա խնդիրները, քանի որ դրանք լուծելը պահանջում են մեծ ջանքեր, ժամանակ, ռեսուրս, հետևողականություն։ Առանձին դատավորների և դատավորների խմբի կողմից մշակվել են բազմաթիվ օրենսդրական նախագծեր, մշակվեց նույնիսկ ՀՀ դատական և իրավական համակարգի բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարություն, սակայն դրանք այդպես էլ մնացել են անկատար։
-Պարբերաբար իրականացվում են դատական բարեփոխումներ, փոփոխում կառուցվածքը դատարանների, մեկ անցում կատարում մասնագիտացված դատարաններին, մեկ երկաստիճան կամ եռաստիճան դատարանների, բայց դատարանների նկատմամբ վստահությունը չի աճում, դժգոհություններ միշտ կան ու կան։ Ավելին, վերջերս, կներեք, ձեւակերպման համար, նաև շատ ցցուն ու ցինիկ խախտումներ են լինում։
–Ես համամիտ չեմ Ձեզ հետ այն առումով, որ եթե դատարաններին չեն վստահում, ապա ինչու են օրեցօր ավելանում դատարաններում քննվող գործերի քանակը։ Կարծում եմ դատարանների նկատմամբ վստահության աստիճանը ստուգելու համար պատահական հարցումներ անցկացնելու փոխարեն պետք է դրանք իրականացնել նպատակային, այսինքն՝ նախ պետք է պարզել արդյոք հարցվողը երբևէ առնչվել է դատարանների հետ, եթե առնչվել է, ապա ինչ արդյունք է դա ունեցել և ինչով է պայմանավորված իր չվստահելը, քանի որ շատ հաճախ դատարանների չվստահելու վերաբերյալ դիրքորոշում են հայտնում քաղաքացիներ, ովքեր առհասարակ չեն առնչվել դատարանների հետ, չեն ունեցել վեճ դատարանում և միայն հիմնվելով կողմի կարծիքների վրա՝ դիրքորոշում են հայտնում, ինչը, կարծում եմ, չի արտացոլում իրական պատկերը։
Ավելին, դատական իշխանությունը հանդիսանում է պետական իշխանության մի թևը և դատական իշխանության աշխատանքին աջակցելու, սոցիալական, նյութատեխնիկական հագեցվածությունն ապահովելու, դատական համակարգի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար ստեղծվել են և գործում են մի շարք պետական մարմիններ, ուստի կարծում եմ քաղաքացիների դժգոհության հասցեատերը միշտ չէ, որ դատարանն է, քանի որ դատավորները աշխատում են գերծանրաբեռնված պայմաններում՝ խիստ սահմանափակ ռեսուրսների առկայության պատճառով։
Ինչ վերաբերում է Ձեր նշած «շատ ցցուն ու ցինիկ խախտումներ»–ին, ես այդպիսիք չգիտեմ և չեմ կարող որևէ դիրքորոշում հայտնել
- Բավական մեծ է քաղաքացիների դժգոհությունը դատական համակարգից, մասնավորապես՝ խնդիրը միայն դատական ակտերի որակը չէ, այլ նաև ձգձգումները։ Տարիներ են տևում անգամ պարզ քաղաքացիական գործերով։
–Քաղաքացիները բնականաբար դժգոհում են գործերի քննության ժամկետներից, բայց դրանք ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։ Բոլորովին վերջերս մենք՝ դատավորներս, իրականացրինք մի հետազոտություն՝ կապված գործերի քննության ժամկետների հետ: Միջին բարդության գործերով, որոնք ենթակա են քննության պարզեցված վարույթի կարգով կամ շատ պարզ քաղաքացիական գործեր են, օրինակ՝ ամուսնալուծություն, նույնիսկ զուտ գործի նյութերին ծանոթանալու և վարույթի կամ վերադարձի հարցը լուծելու համար դատավորներից պահանջվում են ամիսներ, ես չեմ խոսում արդեն ավելի բարդ, բազմահատոր գործերի մասին, որոնք քննվում են ընդհանուր հայցային վարույթի կարգով։ Ընդունում եմ, որ քաղաքացուն չի հետաքրքրում իմ ծանրաբեռնված լինելը, բայց ցավում եմ, որ դա չի հետաքրքրում նաև իմ պետությանը, հարուցվում են կարգապահական վարույթներ գործերի քննության ողջամիտ ժամկետները խախտելու հիմքով, մինչդեռ պետք է հասկանալ ինչն է խնդիրը, երբ համատարած խախտվում են գործերի քննության ողջամիտ ժամկետները։ Այդ խախտումները հետևանք են, մինչդեռ պետք է պարզել դրանց պատճառը և աշխատել այդ ուղղությամբ։
Բացի այդ, քաղաքացիների դժգոհությունն ունի նաև սուբյեկտիվ կողմ, քաղաքացիական դատավարությունում որպես կանոն միշտ մի կողմը դժգոհ է, ուստի պետք է դա ևս հաշվի առնել։
- Դուք, իհարկե, կարող եք պատճառաբանել դատավորների ծանրաբեռնվածությունը, բայց քաղաքացին մեղավոր չէ՝ օրինակ՝ գույքային վեճ ունենալու դեպքում դատական նիստերը ձգձգվում են, ինչը նաև լրացուցիչ ծախսեր է կողմերի համար ու փաստացի դատարանը դառնում է անմատչելի, դատական արդարադատությունը՝ անիրատեսական։
–«Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է» արտահայտությունը շատ արդիական է, բայց կարծում եմ չի կարելի ամբողջ մեղքը բարդել համակարգի վրա, քիչ չեն դեպքերը, երբ գործի քննությունը ձգձգվում է հենց կողմերի անբարեխիղճ վարքագծի հետևանքով, իսկ նման դեպքերում դատարանի լծակներն այնքան էլ շատ չեն ազդելու կողմի վարքագծի վրա, իսկ երբեմն էլ դրանք չեն տալիս ցանկալի արդյունք։ Դուք նշում եք, որ գործի քննության ժամկետների ձգձգումը լրացուցիչ ծախսեր է առաջացնում քաղաքացիների համար, սակայն դա լրացուցիչ ծախս է նաև պետության համար, քանի որ ամեն դատական նիստով իրականացվում են ծանուցումներ, դատավարական որոշակի գործողություններ, դա ևս լրացուցիչ ֆինանսական բեռ է դատական համակարգի և պետության համար։
- Մեկ այլ խնդիր է նաեւ դատավորների վարքագիծը. էապես տարբեր են հանրային հնչեղություն ունեցող եւ ոչ հանրային գործերով դատավարությունները. հաճախ դրանք արվում են «տնավարի»։ Համաձայնեք, որ սա արդեն ծանրաբեռնվածության խնդիր չէ։
-Թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ։ Ինչպես Դուք նշեցիք, հանրային հնչեղություն ունեցող գործերով որպես կանոն մասնակցում են բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող փաստաբաններ, ովքեր տիրապետում են մասնագիտական լեզվին, և դատարանն այլևս կարիք չունի կողմին բացատրելու այս կամ այն դատավարական գործողության բնույթը, դատական նիստի կարգը։ Մինչդեռ ոչ հանրային գործերով հաճախ քաղաքացիները հանդես են գալիս անձամբ, չեն տիրապետում իրենց իրավունքներին և առավել ևս իրավագիտության տերմիններին, դատարանը պետք է նրանց համար մատչելի լեզվով բացատրի, թե գործի քննության որ փուլում է գտնվում դատարանը, ինչ է այն իրենից ներկայացնում և ինչ դատավարական գործողություններ պետք է կատարվեն այդ փուլի ընթացքում։ Առհասարակ իրավաբանական տերմինաբանությունը բարդ է հասկանալ ոչ մասնագետին, ինչն էլ երբեմն պայմանավորում է դատավորի վարքագիծը դատական նիստերի ընթացքում։
Հ.Գ. Օրինակների թվում նշենք միայն երկուսը՝ ԶՊՄԿ-ի դեպքը, երբ գիշերով արագ նիստ հրավիրվեց ու արգելանքից հանվեց բանժնետոմսերը, որի շնորհիվ արագ ձեւակերպվեց դրանց վաճառքի բաժնետոմսերի մի մասը կառավարությանը նվիրաբերելու գործարքը, իսկ Վանաձորում ընտրությունների արդյունքները դատարանն ուժի մեջ է թողել, սական համայնքի ղեկավար ընտրելու նպատակով ավագանու նիստ հրավիրելու արգելանքը վերացնելու որոշումը չի վերացվել. Դատարանկ ամիսներ շարունակ չի կարողանում նիստ հրավիրել, որի հետեւանքոգ Վանաձորի կառավարումն ուղղակի տապալված է։
Հարցազրույցը՝ Իզաբել Սահակյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից